Լրահոս
Կարևոր


Քիչ խոսել և շատ աշխատել. Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու ԱՏՁՄ-ն «Արարատբանկի» հովանավորությամբ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ մրցույթը

Հասարակություն

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2022 թ.-ի սեպտեմբերի 10-ին և 11-ին համատեղ կազմակերպում են «Հաւք» ԱԹՍ 2-րդ ամենամյա մրցույթը, որի նպատակն է փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար արտակարգ իրավիճակներում մասնակից թիմերի կողմից անօդաչու թռչող սարքերի միջոցով առաջարկել լուծումներ: Իսկ հունիսի 23-ին արդեն ստորագրվեց եռակողմ հուշագիր՝ Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, «Արարատբանկ» ԲԲԸ-ի և ԱՏՁՄ-ի միջև: Ըստ հուշագրի, «Արարատբանկն» ստանձնեց մրցույթի գլխավոր հովանավորի դերը՝ իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում: Լրագրողներին որոշակի մանրամասներ ներկայացվեցին սպասվող մրցույթից:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը հիշեցրեց՝ «Հաւք» ԱԹՍ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2021 թ.-ին: «Այն ծրագիրը, որն իրականացվում է Հայաստանում ԱԹՍ-ների կամ օդային ռոբոտաշինության ոլորտում, բնական շարունակությունն է դեռևս սրանից տասը տարի առաջ ԱՏՁՄ-ի կողմից սկսված ռոբոտաշինության դասընթացների, այս ուղղության զարգացման: Այս տարվա մասնակից թիմերի գերակշիռ մասը դպրոցական թիմեր են, որոնք ներկայացնում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Անցած տարվանից սկսած մեծացրել ենք նաև ԱԹՍ-ների լաբորատորիաների թիվը և Հայաստանի տարբեր շրջաններում ունենք 10 լաբորատորիա, որտեղ հաճախում են ավագ դպրոցի արմաթցիները»,-նշեց Չոբանյանը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Վարդանյանը հիշեցնում է 2014 թ.-ը, երբ տեղի է ունեցել ԱԹՍ առաջին մրցույթը՝ ԱՏՁՄ կողմից, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ: «Հիմնադրամը, շարունակելով այդ ավանդույթը, 2021 թ.-ին ԱՏՁՄ-ի, ԱԻՆ-ի, ԲՏԱ նախարարության  և Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կազմակերպեց «Հաւք» ԱԹՍ 2021 թ.-ի մրցույթը: Այդ տարի որպես գործընկեր հանդես եկավ «PicsArt» ընկերությունը՝ հանձին Հովհաննես Ավոյանի, որը 15 մլն դրամ մրցանակային ֆոնդ տրամադրեց թիմերին: Այս տարի ԱՏՁՄ-ի հետ կրկին կազմակերպում ենք մրցույթը, մեզ հաճելիորեն զարմացրեց «Արարատբանկն»՝ ի դեմ Մհեր Անանյանի: Բանկն այս տարի մեր մրցույթի գլխավոր հովանավորն է, ինչի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը»,-նշում է Վարդանյանը:

«Արարատբանկ» ԲԲԸ գործադիր տնօրեն Մհեր Անանյանը փոխադարձում է իրեն և բանկին ուղղված շնորհակալությունները, ասում է՝ ուրախ է, որ մեր հանրապետությունում նման նախաձեռնություններ կան: «Մեր բանկի ամբողջ թիմը սրտանց միանում է այս նախաձեռնությանը, մարդկային առումով փորձում ենք լինել նման նախաձեռնությունների կողքին: Ցանկացած հայ մարդ պետք է գիտակցի, որ մեր ապագան, մեր ամենօրյա հաջողությունները կախված են յուրաքանչյուրիցս, ոչ թե ինչ-որ մեկից»,-ընդգծեց Անանյանը: «Փաստը» հետաքրքրվեց, թե ինչո՞ւ տարբեր ոլորտներում բազմապիսի նախաձեռնություններից որոշում կայացվեց օժանդակել հենց այս մրցույթի անցկացմանը: Անանյանն ընդգծեց՝ բանկը, որպես կառույց, փորձում է լինել նման նախաձեռնությունների կողքին: «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ունենալով ստեղծագործ մտքեր, ոչ միշտ են կարողացել այդ մտքերը գեներացնել և արդյունքներ ստանալ: Մտքերի առումով որևէ խնդիր չենք ունեցել, բայց միտքը գործ դարձնելու մասով միշտ խնդիրներ ունեցել ենք: Մեր հարևան երկրների օրինակը կարող է այլ լինել՝ այլ երկրներից մտքեր վերցնելով, իրենք դրանք գործ են սարքել: Դա մեր թույլ կողմն է եղել: Հիմա պետք է ազգովի կարողանանք մեր մեջ ուժ գտնել մեր բոլոր թերությունները հասկանալ, մեր բացթողումները գնահատել, տարիներից եկած մեր ավելորդ ոգևորությունը դնել մի կողմ և սկսել գործով զբաղվել: Իսկ դա նշանակում է քիչ խոսել և շատ աշխատել: Նախաձեռնող խմբի հետ շփվելով տեսնում եմ, որ այս մարդիկ հակված են նման գործելաճով աշխատելու և արդյունքներ գեներացնելու: Հենց սա է այս նախաձեռնության և ստեղծագործ խմբի կողքին կանգնելու առաջին պատճառը»,-արձագանքեց բանկի գործադիր տնօրենը:

Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց մանրամասներ հենց բուն մրցույթից: «2021 թ.-ին մրցույթին մասնակցում էր 16 դպրոցական, 6 սիրողական և 2 պրոֆեսիոնալ թիմ: 2022 թ.-ին ներկայացվել է մասնակցության 106 հայտ, որոնցից 6-ը մասնագիտացված, 11-ը սիրողական կամ նորաստեղծ ընկերություն, 89-ը դպրոցական թիմեր են: Այս 106 թիմից մնացել է 66-ը: Մրցույթն անցկացվելու է Լեռնապատ գյուղի ԱԹՍ օդանավակայանում, որն ունի ԱԹՍ-ների համար նախատեսված թռիչքուղի, հանդիսատեսի համար այս տարի շատ ավելի հարմարավետ պայմաններ են լինելու: Մրցույթային անվանակարգերը երեքն են՝ տարածքում կողմնորոշում, իրերի հայտնաբերում և տարբերակում, բեռների հավաքում և հեղուկ նյութերի սփռում: Այս խնդիրների լուծումն էապես կարող է բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը»,-տեղեկացրեց Քերոբյանը:

Վերջում տեղի ունեցավ եռակողմ հուշագրի ստորագրումը, որն ազդարարեց երկարատև համագործակցության սկիզբը:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան