Լրահոս
Կարևոր


Ով է եղել Ապարանում դաժան սպանություն կատարած անձը․ ինչ է պատմում Ապարանի արդեն նախկին ոստիկանապետը

Հասարակություն

Ապարանի նախկին ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը պնդում է, որ հունիսի 19-ին Նիգավանում ճանապարհ չզիջելու համար երիտասարդների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունն անիմաստ քաղաքականացվել է: Նա պնդում է, որ դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը երբեւէ չի առնչվել ոստիկանության հետ ու նրա քաղաքական նախասիրությունների մասին տեղեկություններ չունի:

«Ընդդիմությունը չգիտեմ՝ ինչ է ման գալիս, ինչ է ուզում սարքի, կյանքը իրականության մեջ է: Բուն դեպքը թողել եք, ընկել եք ընդդիմություն ու չգիտեմ՝ ինչ դիմություն եք խաղում: Դեպքն անիմաստ քաղաքականացվել է, քաղաքականությունը դեպքի ու կռվի հետ կապ չունի: Էլի եմ ասում՝ երեխեք են, չեն հասկացել իրար, մի կաթիլ մեղրի պատմությունն է դառել: Նրանք եղել են 15 հոգի, էս կողմը եղել է 5 հոգի, վախից հանել, կրակել է, էդ է» ,- Aravot.am-ին ասաց նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, թե դեպքով ձերբակալված Հայկ Հովհաննիսյանը իշխանությանն է սատարում եւ ընդդիմության վերջին հավաքներին մասնակցել ու սադրել է:

Ի դեպ, նախկին ոստիկանապետը նաեւ ասաց, որ վեճին Հայկ Հովհաննիսյանը մասնակցել է եղբոր հետ: Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ դեպքի օրը, երբ վիրավորները տեղափոխվել են Ապարան բ/կ, մի խումբ քաղաքացիներ նրանց հետեւից գնացել են բ/կ ու վնասել հիվանդանոցի գույքը, հունիսի 19-ին դեռ Ապարանի ոստիկանապետ եղած ժամանակ Աշոտ Հայրապետյանն անձամբ է կատարվածի մասին հաղորդել. «Ես դրանով սվոդկա եմ տվել, ապակի է կոտրվել այնտեղ: Հիվանդին, երբ տեղափոխել են հիվանդանոց, ասել են՝ վատ վիճակում է, ընկերներից մեկը, չգիտեմ՝ ինչի մեջ է ընկել, թե գլխով է խփել, մուտքի ապակին ջարդել է: Էդ է ընդամենը վնասվել»:

Ապարանում սպանված Տիգրան Հարությունյանն ու Հմայակ Միքայելյանը

Պարոն Հայրապետյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունը, թե Հայկ Հովհաննիսյանը Կալաշնիկով ավտոմատով է կրակել, սակայն ոստիկանությունը ներկայացրել է որսորդական հրացան. «Նման բան գոյություն չունի: Կալաշնիկով չի կրակվել, մարդկանց մարմնի մեջից պատրոններ են հանել, ո՞նց կարող է Կալաշնիկովը մտնի մարդու օրգանիզմ, հետո հրացանի պարկուճներ հանեն: Նման բան կլինի՞: Հրացանով է կրակել, հրացանով էլ եկել, ներկայացել է»: Ի դեպ, լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ Հայկ Հովհաննիսյանը Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղից է: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հերքեց գյուղապետը: Նա ասաց, որ իրենց գյուղից մի երիտասարդ կա մասնակից՝ 32 ամյա Սասուն Հայրապետյանը: Նա Երեւանի հիվանդանոցներից մեկում է այժմ, վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Aravot.am

Երկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան