Հայ և ադրբեջանցի օրենքով գողերը հայտարարություն են տարածել
ՀասարակությունԵրեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները դադարեցնելու համար միջամտություն է եղել քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձանց կողմից:

Մասնավորապես Զոհրաբ Եգանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական «կրիմինալի» նորկայացուցիչները շատ հաճախ ավելի շատ ու արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները:
![]()
«Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում և ամբողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է»:

ArmDaily.am-ին է հասել մի ձայնագրություն, որտեղ ուղերձ է հղվում հայ և ադրբեջանցի «օրենքով գողեր» Սուրենից և Վագիֆից, որտեղ նրանք կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը:

«Առաջին հերթին դադարեցրեք արյունահեղությունը, արյունահեղություն պետք չէ, հատկապես երիտասարդներին հասցրեք՝ պետք չէ արյունահեղություն»,-ասվում է ուղերձում:

Մեր տեղեկություններով, հենց այս ուղերձից հետո հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել հայերի և ադրբեջանցիների միջև՝ հետագա բախումները կասեցնելու ուղղությամբ:

Մեր տեղեկություններով՝ գիշերը թեև ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, սակայն եղել են, պայմանավորվածությունը խախտելու որոշ դեպքեր ադրբեջանցիների կողմից:
![]()
Սակայն ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները խոստացել են պայմանավորվածությունը խախտած անձանց հայերի ներկայությամբ պատժել կամ խիստ նախազգուշացնել: