Լրահոս
Կարևոր


Վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ

Հասարակություն

Հայաստանը արդեն երկար տարիներ գործուն քայլեր է իրականացնում վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևից ստացվող էլեկտրաէներգիայի ոլորտը բարելավելու, զարգացնելու ուղղությամբ: Արևային օրերի քանակը մեր երկրում զգալիորեն շատ է՝ համեմատած եվրոպական երկրների հետ:

Էներգետիկ, արևային էներգետիկայի փորձագետ Ներսես Դավթյանի խոսքով՝ այժմ Հայաստանում գործարարները բազմաթիվ ներդրումներ են իրականացնում հենց այս ուղղությամբ.

«Հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է 1850 կՎտժ/մ2 տարի ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով: Սա հնարավորություն է տալիս արևային կայանների տեղադրման միջոցով ստանալ ավելի մատչելի էլեկտրականություն՝ պաշտպանելով շրջակա միջավայրը: Կանաչ տնտեսության օրակարգը Հայաստանում օր օրի ավելի է ամրապնդվում և կայունանում: Բացի դա՝ բազմաթիվ խոշոր բիզնես նախագծեր արդեն օգտվում են արևային ֆոտովոլտային կայանների արտադրած էլեկտրականությունից: Արդյունավետության մասին խոսելիս անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բազմաթիվ մեգանախագծեր է իրականացնում խոշոր արևային կայանների տեղադրման ուղղությամբ:     

Առաջ անցնելով՝ կարող եմ արձանագրել, որ, այո, Հայաստանում արևային էներգիայից օգտվողների թիվը կայուն աճ է գրանցում, դա անգամ կարելի է անզեն աչքով տեսնել: Հայաստանում արդեն գործում են բազմաթիվ արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրող կազմակերպություններ: Սրանից բացի, Հայաստանում արևային վահանակներ արտադրող կազմակերպություններ են գործում, որոնցից միայն մեկն է իր արտադրանքն արտահանում Եվրոպա և ԱՄՆ: Սա բավականին լուրջ ցուցանիշ է, երբ Հայաստանում ներդրում կատարվում է ոչ միայն կայանների տեղադրման ոլորտում, այլև կայանի բաղադրիչների արտադրություն է կազմակերպվում: Մեր քաղաքացիներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայից կամ արևային ջրատաքացուցիչներից: Արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն այսօր ավելի մատչելի է դարձել և կարելի է ասել, որ միտում կա այն համատարած դարձնելու ուղղությամբ»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Մեր հարցին, թե պետական մակարդակով իրականացվող աշխատանքներն այս ուղղությամբ որքանո՞վ են արդյունավետ, Դավթյանը պատասխանեց.

«Պետությունը, իհարկե, բարենպաստ դաշտ ստեղծում է՝ արևային էներգիայի օգտագործման տարածումը խթանելու հարցում: Կառավարությունը վերջերս արևային կայաններ տեղադրող ընկերություններից մեկին բավարարել է ներկայացրած հայտը՝ հաշվի առնելով, որ ընկերությունը պատրաստվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծել տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր՝ արևային վահանակների ալյումինե շրջանակներ արտադրելու համար:

Այս ամենով հանդերձ իրականացվում են նաև քայլեր, որոնք արևային էներգետիկայի ոլորտում այդքան էլ շահավետ չեն՝ գործունեություն իրականացնողների համար: Մասնավորապես՝ մայիսի 1-ից գործողության մեջ է մտել ՀՀ էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփությունների մասին օրենքը, որը վերաբերում է արևային կայանների շահագործմանն ու կայանների հզորությունների փոփոխությանը: Նախկին 500 կՎտ-ի փոխարեն այժմ լիցենզավորման ենթակա է 150կՎտ հզորություն ունեցող կայանները: Օրենքի այս փոփոխություններում առկա են օրենսդրորեն չկարգավորված մասեր: Սակայն այս հարցի ավելի մանրամասն պարզաբանումներն ու կարգավորումների մասին խոսելը թողնենք իրավաբաններին: Այնուամենայնիվ պետք է փաստել, որ վերականգնվող էներգետիկան Հայաստանում ունի զարգացման մեծ ներուժ, և պետությունը պետք է ավելի ակտիվ շարունակի այդ ուղղությանը աջակցել»:

Մարիամ Նալբանդյան

Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար Ղումաշյան