Լրահոս
Կարևոր


Կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի. Տիգրան Քոչարյան

Հասարակություն

Ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաների օրերին մեծ թվով մարդիկ բերման էին ենթարկվում ոստիկանության բաժանմունքներ: Նրանցից շատերին ազատ արձակեցին, շատերի նկատմամբ էլ քրեական գործեր հարուցվեցին, և նրանք կալանավորվեցին:  

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով՝ կալանքի տակ են այն մարդիկ, ումից Փաշինյանի թիմը կա՛մ վախենում է, կա՛մ անձնական վրեժխնդրություն ունի.

«Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գործի են դրել իրենց ռեպրեսիոն մեքենան՝ մոռանալով ժողովրդավարության ամենավերջին նշույլներն անգամ և այժմ կոնկրետ զբաղված են իրենց իշխանության պահպանմամբ: Դրա համար էլ մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են կալանավորվում, շատերի վրա շինծու գործեր են հարուցվում և կալանավորվում են հատկապես այնպիսի մարդիկ, ում անունները ունեին և կունենան բավականին բարձր հնչեղություն: Շատ ու շատ մարդկանց կարելի է թվարկել, օրինակ՝ Ավետիք Չալաբյանը, ով հայտնի հանրային գործիչ է և Իգոր Խաչատուրովը, ով մի ընտանիքի անդամ է, որը Հայաստանի զինվորական պատմության մեջ ոսկե տառերով պատմություն է գրել:

Ինչո՞ւ հենց Չալաբյանը. նա բավականին հետաքրքիր քաղաքական ֆիգուր է, նոր է մտել քաղաքականություն, բայց իր հետ իշխանությունը խնդիր ունի, որովհետև նրան անհնար է պիտակավորել նրանց սիրած «նախկին» պիտակով: Դրա համար իշխանությունն այլ կոմբինացիա արեց, որպեսզի ժամանակավորապես անջատի Չալաբյանին քաղաքական կյանքից: Մենք գիտենք, որ Ավետիք Չալաբյանը նաև բավականին մեծ և հետաքրքիր ծանոթություններ ունի դրսում և Հայաստանում, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում և դրանով արդեն շատ անհարմար մրցակից է իշխանությունների համար: Ինչու եմ ես համոզված, որ Չալաբյանի կալանավորումը հատուկ է արվել, որովհետև շատերին բաց են թողել, բայց առավել վտանգավոր մարդկանց շարունակում են կալանքի տակ պահել»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետը

Քոչարյանը համոզված է՝ որոշ կալանավորվածների գործով անձամբ Փաշինյանն է զբաղվում.

«Նույնն Իգոր Խաչատուրովն է: Այնպիսի տպավորություն է, որ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանն ընկած է Խաչատուրովների ընտանիքի հետևից: Սկզբում Յուրի Խաչատուրովի կալանավորման փորձերը, այնուհետև ուղղակի չշարունակեցին պայմանագիրը 3-րդ կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ, որով բանակը զրկվեց ուժեղ զինվորականից, ինչպես նաև 44-օրյա պատերազմի մասնակից Իգոր Խաչատուրովին բերման ենթարկելու մի քանի դեպքերը: Իմ համոզմամբ՝ այստեղ ինչ-որ անձնական վրեժխնդրություն է Փաշինյանի կողմից:

Շարքին կարելի է ավելացնել Միքայել Բադալյանին, Գերասիմ Վարդանյանին: Շատ մարդիկ, ովքեր նմանատիպ մեղադրանքներով բերման էին ենթարկվել, այսօր ազատ ման են գալիս, իսկ կոնկրետ նշվածները կալանքի տակ են: Ես համոզված եմ, որ նրանց գործերով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվում: Հետաքրիր է, որ այսպիսի գործերը վերագրվում են հենց կոնկրետ դատավորների: Սա արդեն ցույց է տալիս՝ որ անձով է շահագրգռված կոնկրետ վարչապետը»:

Մարիամ Նալբանդյան

Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան