Կոտայքի մարզի տրանսպորտի ոլորտի բարեփոխումների մասին իրենց դրական կարծիքը հայտնում են հենց մարզաբնակները. Լիաննա Մանուկյան
ՀասարակությունԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Կոտայքի մարզի տրանսպորտի ոլորտի բարեփոխումների մասին իրենց դրական կարծիքը հայտնում են հենց մարզաբնակները։
Գյումրիում, Լոռիում, Աշտարակում ու մյուս մարզերում, էլ չեմ ասում այլ երկրներում ապրողներդ՝ ջուր խմեք հանգստացեք։
Յուրաքանչյուր երեւույթ, որը ասեղի գլխի չափով կարող է կապ ունենալ «Ծառուկյան» ազգանվան հետ, որոշակի շահագրգիռ կողմեր ամբողջ հոգով սկսում են քաղաքականացնել ու բացասական երանգներ տալ։
Եկեք անկեղծ լինենք.
Նկատե՞լ եք, որ երբ հերթական անգամ պարոն Ծառուկյանի վարկանիշը բարձրանում է, համացանցում տարբեր ուղղություններով ինչ որ անհեթեթ թեմա է նետվում։
Հիմա էլ թե բա «Կառավարության նվերը Ծառուկյանին» երկրորդ էտապով էլ՝ «տրանսպորտի սակագինը բարձրացավ»։
Չէ լու՞րջ…
Հեռախոսի առաջ լալահառաչ տեքստերով հայրենիք սիրողներդ, ովքեր մի չոփ անգամ չեն դրել էս երկրի համար քննադատում եք ինչը՞, որ բարելավվել է մարդկանց տեղափոխման հարցը՞։
Դուք սովոր եք չէ՞, կիսաջարդված ու մի կերպ առաջ շարժվող գազելներով մարդկանց տեսնել ու որ ամենակարեւորն է փնթի կեղտոտ ու իրար շալակ բարձրացած։
Դուք ամեն հնարավոր կերպով ստորացնում եք հայ հասարակությանը ու համոզում, որ չէ քեզ լավ չի, որ դու արժանապատիվ, քո տեղում նստած ես տեղափոխվում ու ստիպված ուրիշի մարմինը շալակած հետդ չես տանում շնչելով ամենաքիչը 10 հոգու քրտինքի հոտ։
Այո, կոպիտ օրինակ պիտի բերեմ որ հասկանաք։
Էս ժողովուրդը արժանի է նորմալ կյանքի, բավական է տրորեք ու անցնեք, բավական է խանգարեք մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում (ինչ որ տեղ նաեւ ձեր) մարդկանց նորմալ ապրուստի համար։
Հիմա լայվերով հայրենիք սիրողներիցդ, ո՞ր մեկն է խոսում նույն մարզի, նույն ոլորտի մասին, բայց մեկ այլ փաստի շուրջ։
Տարիներ շարունակ Կոտայքի մարզում բնակվող հազարավոր ուսանողներ, Երեւանում աշխատողներ, Կոտայքից Երեւան տեղափոխվել են պարոն Ծառուկյանի տրամադրած անվճար ավտոբուսներով։
Քանի դեռ դուք մեդալի 2 կողմերը չեք տեսնում ու արդարացի խոսում, լավ իմացեք որ խանութում վաճառքի ենթակա իրից ոչնչով չեք տարբերվում՝ դուք ինչ որ X օղակի քաղաքական շահ սպասարկողներդ։
Ցույց տվեք ինձ եւս 2րդ քաղաքական գործչի, ով ամբողջ ընտանիքով լծված է երկրի բարգավաճման ու զարգացման սուրբ գործին առանց անձնական շահ հետապնդելու։
Իսկ երբ խոսում եք Գագիկ Ծառուկյանին Կառավարության կողմից տված գոյություն չունեցող «նվերներից», զգուշացեք, քանի որ մարդիկ տեղյակ են առաջին հայացքից իրար դեմ պայքարողների «կուլիսային նվերներից»։
Մարդու անվան հետ խաղալ չի կարելի…
Կոտայքցիներին էլ մի համոզեք թե վատ է, նրանք ամեն օր Երեւան գալուց լավ են հասկանում թե ինչքան հարմարավետ է դարձել իրենց տեղափոխումը։
Հանգստացեք.