Լրահոս
Կարևոր


Հայաստանում նոր վարակի բռնկում կա. համաճարակաբան

Հասարակություն

Հայաստանում անցած մեկ ամսվա ընթացքում՝ մինչ այս պահը, գրանցվել է ջրծաղիկի շուրջ 2000 դեպք: Հիվանդությամբ վարակված անձանցից 88,2 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները, որից 40 տոկոսը՝ 3-6 տարեկանները: Չնայած կա ջրծաղիկ հիվանդության ակտիվացում, սակայն գրանցվող դեպքերը չեն հատում վարակի սեզոնայնությանը բնորոշ շեմը և անհանգստացնող ցուցանիշներ չեն: ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում է՝ ջրծաղիկը ակտիվանում է ձմեռ-գարուն ժամանակահատվածում:

«Նախորդ երկու տարվա համեմատ ունենք վարակի դեպքերի գրանցման աճ, սակայն այդ տարիներին, պայմանավորված համավարակային սահմանափակումներով, որի հետևանքով շատ չէր մարդկանց շփումը միմյանց հետ, հիվանդությունը չէր տարածվում: Վերլուծության տվյալների համաձայն՝ այժմ շատ են դեպքերը Երևան քաղաքում, Սյունիքի և Լոռու մարզերում: Այսինքն՝ քաղաքներում են գրանցվում շատ դեպքերը, քանի որ մարդկանց սերտ շփման համար քաղաքային պայմանները նպաստավոր են»,- ասում է Խաչատրյանը՝ նշելով, որ այս պահին չի կարող տրամադրել նախորդ երկու տարիներին ջրծաղիկ հիվանդության արձանագրված դեպքերը: Ջրծաղիկը մեծ մասամբ գրանցվում է դպրոցահասակ և մանկապարտեզային տարիքի երեխաների շրջանում: Համաճարակաբանի խոսքով՝ այժմ վարակի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել նաև հիվանդության պարբերականությամբ. «Եթե 2018-ի հետ համեմատենք, ապա կարող ենք ասել, որ հիվանդության աճ չունենք: Իսկ այս տարի դեպքերի աճը կարող է պայմանավորված լինել վարակի պարբերականությամբ. այն 3-4 տարի պարբերականությամբ աճ է գրանցում, հետո՝ մի քանի տարի նույն շեմի վրա մնում»: Հիվանդության գաղտնի շեմը տևում է 21 օր: Այն վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուց մարդուն:

Ունի 99 տոկոս վարակելիություն: Անձը, գտնվելով փակ տարածքում ջրծաղիկով վարակված մեկ այլ անձի հետ, ամենայն հավանականությամբ կարող է վարակվել հիվանդությամբ, եթե մինչ այդ վարակված և առողջացած չի եղել: Այսինքն՝ եթե երեխան հիվանդանում է, որպես կանոն, համաձայն գրականության, նա ցմահ իմունիտետ է ձեռք բերում, և երկրորդ անգամ չի կրկնվում հիվանդությունը: ՀՎԿԱԿ-ի մասնագետը շեշտում է՝ ջրծաղիկ հիվանդության դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է բարդ հետևանքներ ունենալ:

«Վարակված անձի լորձաթաղանթի կամ մաշկի վրա առաջանում են թափանցիկ բշտիկներ: Վերջինս ունենում է տենդ, թուլություն, կարող են լինել նաև հազ, հարբուխ: Խոցելի խմբեր կան յուրաքանչյուր հիվանդության ժամանակ: Այս դեպքում էլ դրանք հղիները, քրոնիկ հիվանդություն ունեցողներն են: Եթե հղիները վարակվում են հիվանդությամբ, ապա մենք նրանց վերաբերյալ տեղեկատվություն ենք տրամադրում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջապահության վարչություն, որպեսզի նրանց նկատմամբ ուշադրությունն ավելի խիստ լինի: Ընդհանրապես սա մանկական հիվանդություն է, սակայն կարող են բարձր տարիքի անձինք էլ վարակվել, և հիվանդությունը նրանց շրջանում ևս բարդ ընթացք ունենա»,- ասում է Խաչատրյանը: Երեխայի մաշկի կամ լորձաթաղանթներում որևէ փոփոխություն նկատելու դեպքում ծնողը պետք է դիմի բժշկի օգնության, և ջրծաղիկ հիվանդության հաստատման դեպքում երեխան պետք է ստանա համապատասխան բուժում: Ինքնաբուժության պայմաններում ջրծաղկի բշտիկները կթարախակալեն, և կառաջանա հավելյալ բարդություն, օրինակ՝ ականջի բորբոքում, թոքաբորբ:

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բնութագրվում տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ բշտիկների առաջացումով: Այն վարակիչ է՝ սկսած հիվանդության թաքնված շրջանի վերջին 2 օրվանից, մինչև վերջին ցանային էլեմենտի ի հայտ գալու 5-րդ օրը: Ցանի կեղևակալման շրջանում հիվանդն այլևս վարակիչ չէ: Նշենք նաև, որ ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդրված չեն Հայաստանի պատվաստումների ազգային օրացույցում:

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր Կամենդատյան