Լրահոս
Կարևոր


«Գործընթացների նման շտապողականության պատճառը հնարավոր իշխանափոխությունն է». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

«Խաղաղության պայմանագրի» օրակարգը թելադրում է Ադրբեջանը: Ավելի վաղ հրապարակված 5 սկզբունքների տակ կարող ենք հասկանալ, որ Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջովին ադրբեջանականացնել: Սա մեծ հարցն է, ավելի փոքր հարցն այն է, թե որքան է հնարավոր կորզել Հայաստանի սահմաններից: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկասի ինստիտուտի» փորձագետ Հրանտ Միքայելյանը:

«Այս ամենին ի պատասխան, սակայն, պաշտոնական Երևանից հայտարարեցին, որ Ադրբեջանի 5 կետերն ընդունելի են: Բացի այդ, նշվեց Հայաստանի 6 մտահոգության մասին, որոնք երևի Ադրբեջանի կողմից մերժվել են. տարբեր մակարդակներում հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են այդ մտահոգությունները: Այսպիսով, Հայաստանն Ադրբեջանի այդ կետերն ընդունել է, Ադրբեջանը Հայաստանի մոտեցումները չի ընդունել, բայց բանակցությունները շարունակվում են: Այստեղից պարզ է դառնում, որ բանակցություններն ընթանում են ամբողջությամբ ադրբեջանական օրակարգով և սպասարկելու են ադրբեջանական օրակարգն ու շահը»,-ասաց փորձագետը:

Շեշտելով Ադրբեջանի կողմից նաև ուժի սպառնալիքի ու կիրառման մասին՝ նա հավելեց. «Այդ բանակցություններն իրենց մեջ պարունակում են ադրբեջանական ագրեսիայի խաղաղեցման փորձը: Այնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, Մյունխենյան բանակցությունների ժամանակ Հիտլերին փորձում էին խաղաղեցնել զիջումներով՝ մասնավորապես Չեխոսլովակիայի տարածքից: Հիմա նույնն արվում է Հայաստանի և Արցախի նկատմամբ, և ներկայումս հիմնական միջնորդը Բրյուսելն է»:

Ինչ վերաբերում է գործընթացների ու բանակցությունների ինտենսիվությանը, նա շեշտեց. «Ադրբեջանում հասկանում են, որ տեսականորեն Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել, և արդեն փոխված իշխանությունն ամբողջովին այլ օրակարգով է հանդես գալու: Այս պարագայում պարզ է ներկայում առկա շտապողականությունը. եթե շտապեցին ու ստացվեց արագ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչվածը, ապա հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու հաշվի առնել այդ հանգամանքը:

Ավելի կոնկրետ՝ այդ դեպքում կա՛մ ոչինչ այլևս հնարավոր չի լինի փոխել, կա՛մ էլ, եթե հնարավոր է, ապա շատ ավելի մեծ ջանքեր գործադրելով ու ռիսկերով: Մեծ հաշվով, գործընթացների, բանակցությունների նման շտապողականությունը պայմանավորված է Հայաստանում հնարավոր իշխանափոխությամբ: Իրականում սահմանային հարցերն արագ լուծելու որևէ անհրաժեշտություն չկա: Մինչև հիմա, օրինակ՝ Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը մոտ 40 տոկոսով է դելիմիտացված, մինչդեռ Հայաստանի հետ ուզում են ամբողջությամբ ու միանգամից լուծել այդ հարցը՝ բացառապես իրենց օգտին: Ադրբեջանին նույնիսկ այդքան գյուղեր կամ տարածքներ պետք չեն: Խնդիրն այն է, որ սահմանն անցնում է Հայաստանի համար լավ պաշտպանվող տարածքներով: Կա առաջնագիծ, որը թույլ է տալիս Հայաստանը պաշտպանված պահել: Եթե այդ առաջնագիծը խախտվի, հնարավոր չի լինի Հայաստանը պաշտպանել ադրբեջանական ագրեսիաներից: Ադրբեջանն այս ամբողջ գործընթացը դիտարկում է ընդամենը պատրաստություն՝ հաջորդ ագրեսիայի համար: Եթե տարածքային կոնֆիգուրացիան ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ադրբեջանը պատրաստում է հարձակողական պլացդարմ Հայաստանի վրա, իսկ խաղաղության պայմանագիր կոչվածը այդ առումով խոչընդոտ չի լինելու: Միևնույնն է, ինչպես մինչ օրս, Ադրբեջանը կրկին խախտելու է պայմանավորվածությունները, որովհետև այս ամենը դիտարկում է այս տարածաշրջանից հայկականության վերացմանն ուղղված քայլերի համատեքստում»:

Անդրադառնալով նշված իրողություններից բխող հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ փորձագետը հավելեց. «Պարզ է՝ ընդդիմությունը գալիս է այն օրակարգով, որն այս իշխանությանն ու Ադրբեջանին ձեռնտու չէ: Իհարկե, ընդդիմության հաղթանակն Ադրբեջանին չի ուրախացնի: Այս պահի դրությամբ, սակայն, շարժումը, ցավոք, դեռ այդքան թափ չի հավաքել, շատ անհրաժեշտ քայլեր ևս դեռ չեն արվել: Բայց մյուս կողմից, ամեն դեպքում, բավականին բազմամարդ ու ակտիվ ցույցեր են, որոնք արդեն մեկ ամիս է՝ շարունակվում են:

Այսքան բազմամարդ ու մեծ շարժում Հայաստանում անկախության տարիներին եղել է 3 անգամ՝ 2008-ին, 2018-ին և 2022-ին: Եվ, ամեն դեպքում, իշխանություններն իրականում չեն անտեսում իրողությունները, ուղղակի փորձում են իրենց տեսանկյունից և իրենց համար ավելի ձեռնտու պատկեր ներկայացնել: Իրողություններն իրականում չանտեսելու տեսանկյունից դիտարկենք միայն ոստիկանական բռնությունները, որոնք ոչ թե ոտիկանության ստորադաս ներկայացուցչի, այլ քաղաքական իշխանության որոշման արդյունք են: Հաշվի առնենք նաև կալանավորումները: Այսինքն, ամեն ձևով փորձում են նվազեցնել մասնակիցների թիվը: Իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որ կրիտիկական զանգված չհավաքվի, որովհետև կրիտիկական զանգվածի կուտակումը շատ արագ կարող է իշխանափոխության վերածվել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ Արդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար