Լրահոս
Կարևոր


Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու կոչով հանդես են եկել Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը, Արցախի ԱԺ պատգամավորներ և Արցախի թեմի առաջնորդը

Քաղաքականություն

Արցախի Հանրապետության նախագահ

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

«Հարգելի հայրենակիցներ

Սույն թվականի մայիսի 14-ին կալանավորվել է Արցախի Հանրապետության և արցախցիների նվիրյալ բարեկամներից մեկը, Արցախի անվտանգային համակարգի արդիականացման և բարելավման գործում անգնահատելի դերակատար Ավետիք Չալաբյանը:

Իրական հայրենասեր, հասարակական գործիչ, «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ Արցախում իրականացվել և առ այսօր շարունակաբար իրականացվում են մի շարք կարևորագույն ծրագրեր ու նախաձեռնություններ, որոնք ուղղված են մեր ազգային արժեքների պահպանմանն ու տարածմանը, Արցախի Հանրապետության անվտանգային բաղադրիչների բարելավմանն ու զարգացմանը: Դրանք ծրագրեր են, որոնցից շատերը հաճախ չեն հանրայնացվում, բայց արցախցու համար շոշափելի են և ունեն շարունակականության կարիք:

Անձնապես ճանաչելով և վստահելով Ավետիք Չալաբյանին, բարձր գնահատելով նրա գործունեությունը, արժեքները և մարդկային բացառիկ որակները` արցախցիների և անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության դատախազությանը խնդրում եմ վերանայել նրա նկատմամբ ընտրված՝ անազատության մեջ պահելու հետ կապված խափանման միջոցի նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, ինչպես նաև ապահովել օրինականության և արդարության բոլոր պայմանները բավարարող լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննություն»:

Արցախի Հանրապետության

Ազգային Ժողովի նախագահ

Արթուր Թովմասյան

«Արցախի Հանրապետության մեծ բարեկամ, հավատարիմ և նվիրյալ գործընկեր Ավետիք Չալաբայնը կալանավորվել է 2022 թվականի մայիսի 14-ին։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը տարիներ շարունակ Արցախի Հանրապետությունում ձեռնամուխ է եղել մի շարք նշանակալի ծրագրերի իրականացմանը՝ ուղղված մեր բանակի զարգացմանը, անվտանգային համակարգի բարելավմանը, տնտեսական խնդիրների լուծմանը և այլն։

Անգնահատելի է Ավետիք Չալաբյանի ներդրումն ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանը ծառայող նախագծերում ։ Ավետիք Չալաբյանի հայրենանվեր գործունեությունը, մարդկային բացառիկ արժեքները և որակներն արժանի են բարձր գնահատանքի։

Իմ աջակցությունն եմ հայտնում Ավետիք Չալաբյանին և հորդորում իրավապահ կառույցներին փոխարինել կալանավորման մասին որոշումն ու իրականացնել արդար քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ

«Հարգելի՛հայրենակիցներ,

Բուն քաղաքական գործընթացներին մասնակցելուց և օրենքով սահմանված կարգով մեր պարտականությունները կատարելուց բացի՝ բոլորս պետք է հետևողականորեն աշխատենք հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության ապահովման, զարգացման, իրավական հասարակության կայացման և արդարադատության հաստատման ուղղությամբ։

Պարտավոր ենք աջակցել այն անհատներին, ովքեր մշտապես արցախահայության կողքին են, իրենց հայրենանվեր գործունեությամբ ու աշխատանքով հսկայական ներդրում են ունենում Արցախի զարգացման, անվտանգության ապահովման, հզոր հայրենիքի կառուցման գործում։ Արցախին ուղղված բազմաթիվ ծրագրերում իր ակտիվ
մասնակցությունն ունեցող նվիրյալ հայորդիներից մեկը՝ հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն այժմ գտնվում է անազատության մեջ։

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հանգամանքով և ծանոթ լինելով Ավետիք Չալաբյանի գործունեությանը, մասնագիտական ու անձնային որակներին, վստահեցնում ենք, որ նրա ազատ արձակումը որևէ կերպ չի խոչընդոտի արդար քննության ընթացքին։

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Ավետիք Չալաբյանի նկատմամբ կայացված որոշման փոփոխման ուղղությամբ, ազատ արձակել Ավետիք Չալաբյանին և շարունակել իրականացնել օրենքի տառին համապատասխան անաչառ քննություն»։

Արցախի ԱԺ պատգամավորներ՝

1. Հարությունյան Արթուր, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», խմբակցության ղեկավար
2. Ավանեսյան Էլեոնորա, «Ազատ հայրենիք-ՔՄԴ», Խմբակցության քարտուղար
3. Բաղունց Գագիկ, «Միասնական հայրենիք», Խմբակցության ղեկավար
4. Բաղդասարյան Դավիթ, Խմբակցության քարտուղար
5. Արթուր Մոսիյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության ղեկավար
6. Դավիթ Իշխանյան, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», Խմբակցության անդամ
7. Դավիթ Գալստյան, «Արդարություն», խմբակցության ղեկավար
8. Հակոբյան Մետաքսե, «Արդարություն», խմբակցության քարտուղար
9. Մելքումյան Դավիթ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության ղեկավար
10. Ստեփանյան Գեղամ, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», խմբակցության քարտուղար

Արցախի թեմի առաջնորդ

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

«Տեղեկացանք, որ կալանավորվել է Արցախի մեծ բարեկամ, բարերար, հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ հայ մարդ, հայրենիքին և իր գործին նվիրյալ քրիստոնյա, ում հետ մենք անձամբ առնչվելու, շփվելու և համագործակցելու բազում առիթներ ենք ունեցել։

Ավետիք Չալաբյանն ու իր գլխավորած թիմը և համախոհներն իրենց ներգրավվածությունն ունեն Հայոց Արցախի առջև ծառացած հիմնակա մարտահրավերների՝ ազգային և քրիստոնեական արժեքների պահպանման, հայ հասարակության մշակութային վերափոխման, և հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգի վերականգմանն ուղղված ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում։

Ավետիք Չալաբյանն Արցախում հաճախ է լինում, նա մշտապես արցախահայության և իր կարիքն ունեցողների կողքին է։ Վստահաբար, Ավետիք Չալաբյանը պետք է շարունակի Արցախին և Հայաստանին նվիրված արժեքավոր ծրագրերն արդյունավետ իրականացնել ու համակարգել ազատության մեջ գտնվելով։

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին իրականացնել արդար ու անկողմնակալ հետաքննություն, հորդորում ենք անհապաղ չեղարկել Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը։ Մենք անձնապես ճանաչելով Ավետիքին ու բարձր գնահատելով նրա մասնագիտական կարողությունները, մարդկային որակային հատկանիշները, վստահ ենք, որ նա ազատության մեջ գտնվելով կդրսևորի պատշաճ վարքագիծ»։

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու համար երաշխավորագրեր են ներկայացրել Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Վաչե Գաբրիելյանը և «Արար» հիմնադրամը։ Ավետիք Չալաբյանին ազատ արձակելու կոչով հանդես էին եկել նաև Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

 
Հայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականըԻրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի զինվшծ ագրեuիայի ընթացքում Իրանում զnhվել է ավելի քան 3,000 մարդ. իրանցի պաշտոնյաՓոփոխությու´ն` միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Տիգրան ԱբրահամյանՄիասնության հանրահավաք Ազատության հրապարակում․ Գառնիկ ԴավթյանՊատերազմի ելքը և Հայաստանի հարավային դարպասը. Էկզիստենցիալ վտանգներ և շանսեր. Էդմոն ՄարուքյանԻսրայելի ինքնապաշտպանnւթյան իրավունքը չի արդարացնում Լիբանանում նման մաuշտաբային ավերածnւթյnւնները․ ԿալլասԿոտրում ենք ՔՊ-ականների սուտ միֆերը․ Գոհար ՂումաշյանԱնվտանգության փոփոխություն՝ իրական, երկարաժամկետ խաղաղություն` ուժի և դիվանագիտության միջոցով․ «Ուժեղ Հայաստան»Եթե կա մի թիմ, որն ունակ է հաղթել «Ատլետիկոյին» հենց Մադրիդում, ապա դա «Բարսելոնան» է․ ԱրաուխոՊետական պարտքի սպասարկումը չպետք է լինի այսքան թանկ և անարդյունավետ․ Ավետիք ՉալաբյանՀայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)Միասնության հանրահավաք․ շտկենք թիկունքներս՝ միասնաբար ու համերաշխորեն․ Գոհար ՄելոյանՌԴ նախագահի հետ հանդիպումը ծրագրում ենք նաև հունիսի 2-րդ կեսին, ՀՀ-ՌԴ հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում․ ՓաշինյանՄիասնության ու փոփոխությունների հանրահավաք․ ապրիլի 11֊ին,ժամը 17.00,Ազատության հրապարակ․ Մամիկոն ԱսլանյանԱկնհայտ է որ սա վախի դրսևորում է․ Ալեն ՂևոնդյանՇղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսը, «Toyota»-ն, «BMW»-ն և «Ford»-ըԳալու՞ ես, թե՞ թույլ ես տալու, որ քո ապագան շարունակի որոշել այն մարդը, որի համար ընդամենը «թվաբանություն» էր մեր տղաների կյանքը. Մարիաննա ՂահրամանյանԱպրիլի 11-ին ժամը 17:00,Վայրը` Ազատության հրապարակ․ միասնության հանրահավաք․ Արեգա Հովսեփյան«Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարություն է տարածելՀռոմի պապ Լևոն XIV-ի սիրելի բեյսբոլի թիմը երկրպագուներին նվիրում է «պապական» «White Sox» գլխարկներ «Բեզռազմեր» չեն փողոցները, բայց հույս կա՞, որ մի բան կարողանանք անենք այս խցանումների հարցում. Փաշինյանը՝ Ավինյանին«Ընկերոջը» շտապ գումար է հարկավոր․ IDBank-ը զգուշացնում է սոցիալական ցանցերում վստահության շահագործման մասինԲոլորս միասին, ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Լիաննա Գասպարյան«Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսԱպրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ մեծ փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի հետ․ Շիրազ ՄանուկյանՓիթի և Ջոլիի 19-ամյա դուստրը նկարահանվել է հարավկորեացի երգչի տեսահոլովակում Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ Ալեքսանյան