Լրահոս
Կարևոր


Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են

Վիդեո

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան միացնել համապասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժպ Նունե Դավթյանի խոսքով՝ իրենց դեռ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել.

«Մենք ընդամենը ունենք օդի մեջ պտտվող խոսակցություններ, իսկ օֆիցյալ ոչ մի ինֆորմացիա, ծանուցում դեռ չունենք: Մեր կոլեկտիվն այս լուրին տեղեկացել է Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքապետարանից եկել են, շենքը նկարել, ասել, որ շենքային պայմանները չեն բավարարում, և այդ հիմքով են պատրաստվում փակել պոլիկլինիկան, Դավթյանն արձագանքեց.

«Մեր շենքը չեն նկարել, ամեն դեպքում` մեր աշխատողներից ոչ մեկը նման բան ոչ նկատել է, ոչ էլ տեղյակ է: Առանց թույլտվության նկարել չէին կարող, իսկ մեզ ոչ ոք չի մոտեցել, նկարահանման համար թույլտվություն չի վերցրել: Դրսից նկարահանելու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ:

Մեր պոլիկլինիկան վերանորոգվել է 2016 թվականին՝ բարերարների կողմից: Կարծում եմ՝ պայմանները ներում են հիվանդներ սպասարկելու, որակի մասին չեմ խոսում, որովհետև թե՛ մեր բուժսպասարկման, թե բժիշկների մասնագիտական որակները բավականին բարձր են մեզ մոտ: Պոլիկլինիկան ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային պրակտիկա, ներկայումս մենք ունենք 87 աշխատակից և շուրջ 13 հազար շահառու»:

Երևանի քաղաքապետարան առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ դեռ ոչ մի հստակ չէ, քաղաքապետի որոշում դեռ չկա, և որևէ մեկը չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

Չնայած դեռ ոչ մի բան հստակ չէ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ կայացած ավագանու նիստում առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագիծը դրական եզրակացություն է ստացել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

«Որպես միակ դեմ քվեարկած հարկ եմ համարում բացատրել անհամաձայնությանս պատճառը.
1) Երկու դեպքում էլ մինչև հարցը հանձնաժողով բերել քննարկում տեղի չի ունեցել տվյալ պոլիկլինիկաների աշխատակազմերի հետ: Ինձ համար անընդունելի է «որոշում իջեցնելու» ոճը՝ չփորձելով տեղեկացնել, լսել մարդկանց, որոնք այդ հաստատություններում աշխատում են:
2)Լեոյի պոլիկլինիկան հիմնադրվել է 1929 թվականին և քաղաքի պատմության մաս է: Չեմ ուզի վաղը այն վերանա ու տեղում չգիտեմ ինչ բուսնի: Թիվ 11 պոլիկլինիկան էլ ի սկզբանե որպես մանկական նախատեսված չի եղել, դժվար եմ պատկերացնում, թե այնտեղ ինչպես են նորմալ պայմաններ ստեղծելու:
3) Հատկապես տարեց բնակիչները, որ պոլիկլինիկաների ծառայությունների հիմնական օգտվողներն են, մեծ անհարմարություններ են կրելու՝ հասնելով Մոսկովյան: Մյուս կողմից էլ, երկու պոլիկլինիկաների միացմամբ հերթեր են առաջանալու: Բավական է հիշել պատվաստման հերթերը...
4)ԴԵՄ եմ առողջապահությանը բիզնեսի տեսանկյունից մոտեցմանը: Փող չկա՞ պահելու շենքերը, արդիականացնելու: Մետրոյի փող կա՞: Էլեկտրական ավտոբուսի կա՞: Ձեռքը բուժելու տեղը կտրելը հեշտ, բայց սխալ մոտեցում է»,- գրում է Աբգարյանը:

Մարիամ Նալբանդյան

 
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից Բանկերի գերշահույթը պետք է գնա թոշակների բարձրացմանը. Հրայր ԿամենդատյանՇատ ավելի հաճելի է լսել քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը. գործող իշխանությունը հենց այդ տրամաբանությամբ է կառուցում իր թեզերը․ Նաիրի ՍարգսյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանԵկել է փակագծերը բացելու ժամանակը․ Արշակ Կարապետյան «Կայունություն» կուսակցության հայտարարությունը 2026 թ. Համապետական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը սատարելու մասին Փաշինյանի ու Պուտինի հանդիպման հետնաբեմը ինչ վտանգների և ռիսկերի մասին են լռում իշխանությունները. Էդմոն Մարուքյան Այս իշխանությունն առաջնորդվում է բնազդով, պետք է լինենք ուժեղ և դիմակայենք․ Մենուա ՍողոմոնյանՉկարողացանք արժևորել մեր հաղթանակը և չհասունացանք անկախության համար․ Լիլիթ ԱրզումանյանՓոփոխություն` ամուր և երկարատև խաղաղությամբ, միայն Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ Հայաստան Պուտինի հետ հանդիպումից հետո տուժելու են բեռնափոխադրողները Ընկերներ էին, մեկը մոտոյով առաքում էր անում. Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաների մտերիմ Չինացի գիտնականները մի քանի առաջընթաց են գրանցել արևային էներգիայի ոլորտում Ձայների փոշիացման վտանգը. ընդդիմության համախմբումը՝ որպես ընտրությունների առանցքային գործոն Տարադրամի փոխարժեքները ապրիլի 4-ին Երևանում երկրաշարժ է եղել Բողոքի նոր ձևաչափ. քաղաքական դժգոհությունը՝ հավատքի խորհրդանիշների միջոցով Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն. Գագիկ ԾառուկյանՍահմանին ամեն ինչ ավելի քան ակնհայտ է. սահմանամերձ գյուղերը կարիք ունեն համակարգային վերափոխման․ Իրինա ՅոլյանԱրևմտյան ճամբարի տրոհումն ու բազմաբևեռության նոր համակարգը. «Փաստ» Ճգնաժամ, որը լուրջ վտանգ է ներկայացնում պարենային անվտանգության համար. «Փաստ» Աշխարհաքաղաքական լարախաղացություն՝ «կոճի թելի» վրա. «Փաստ» «Ամենակարևորն է՝ չպառակտել արցախցիներին և վստահ լինել, որ արցախցին այս իշխանություններին ձայն չի տալու». «Փաստ» Ընտրությունների գլխավոր ռիսկերից մեկը ձայների փոշիացումն է. «Փաստ» Երևանում ներկայացվել են Հունաստանի և Կիպրոսի զբոսաշրջային նոր առաջարկները «Ազատ սոցոլիոգիա» քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացրել է սոցիոլոգիական հարցում Ո՞ւմ է իրականում հանդիպել Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Իշխանություններն արդեն «փրփուրներից են կախվում». «Փաստ» Իսկ ո՞ւր մնաց մարդկությունը. «Փաստ» Կառավարման ամբողջական գործընթացներից մինչև անվտանգություն. հանքարդյունաբերության թվային ապագանՊետությունը 100 տոկոսով կսուբսիդավորի 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը․ նախագիծԹրամփը 100 տոկոս մաքսատnւրք է սահմանել դեղագործական ապրանքների ներմուծման համարՈրպեսզի հատուկ ռшզմական գործողության թեժ փուլը կանգ առնի, Ուկրաինան պետք է դուրս բերի իր զnրքերը Դոնբասից․ ՊեսկովԱՄՆ-ը սկսել է անել այն, ինչ ես Թրամփին խորհուրդ էի տվել վերջին բանակցությունների ժամանակ․ ԼուկաշենկոՀրազդանի կիրճում թմրանյութ տեղադրողը, փախուստի դիմելով, ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են նրան Ժամանակն է միավորվել նոր ուժերի շուրջ, որոնք կբերեն պրոֆեսիոնալիզմ, ազնվություն և փորձ․ սա է փոփոխությունը՝ Սամվել Կարապետյանի հետ․ Նարեկ ԿարապետյանՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերինԷրիկի նոր տեսահոլովակում նկարահանվել է Ալեն Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը ՌԴ Սարատովի մարզում երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել ՀԺԱՄ կուսակցությունը հայտարարություն է տարածել 2026թ. հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կապակցությամբԻրանի երկնքում խոցվել է ամերիկյան F-35 կործանիչը Արդյո՞ք ԱՄՆ նախագահը վստահ է, որ ցանկանում է հետ շրջել ժամանակի անիվը․ Արաղչի