Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Toyota Land Cruiser-ն ու Volkswagen Crafter-ը
ՀասարակությունԱյսօր, հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Վարդան Բաղդասարյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շախբազյանի վարած Volkswagen Crafter մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota Land Cruiser-ը կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Կոստան Բուդաղյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Մուքոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: