Լրահոս
Կարևոր


Պուտինն ընդունել է պարտությունը եւ փորձում է ելք գտնել

Հասարակություն

Lragir.am-ը գրում է.

 Ուկրաինայի նախագահ Զելենսկին իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում աղմկոտ բացահայտումներ է արել․ նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իրեն առաջարկել է «Պուտինի դեմքը փրկելու համար» զիջումների գնալ։ «Ինձ առաջարկել ինձ ինչ-որ բաներ՝ կապված մեր ինքնիշխանությունը զիջելու հետ՝ հանուն նախագահ Պուտինի դեմքը փրկելու, ինձ թվում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ որոշ առաջնորդների կողմից: Մենք պատրաստ չենք ինչ-որ մեկի ինչ-որ բանը պահել եւ դրա համար կորցնել մեր տարածքները», ասել է Զելենսկին։ Ուկրաինական պաշտոնատարները նշում են վերջին օրերին նկատվող նման միտումների մասին։ Ֆրանսիան ու Գերմանիան ջանքեր են գործադրում Ուկրաինային պայմանական «Մինսկ 3» պարտադրելու համար։

Մակրոնը եւ Շոլցը սերտ բանակցությունների մեջ են Պուտինի հետ, եւ դրանով է բացատրվում գերմանական Բունդեսթագում Ուկրաինային ծանր տեխնիկա մատակարարելու հարցի անսպասելի հետաձգումը եւ Շոլցի հետ կապված սկանդալը։ Իր հերթին, այս ծիրում է նաեւ Էրդողանը, որի խոսնակը երեկ աղմկոտ բացահայտում է արել Արեւմուտքի հետ բանակցելու Պուտինի պատրաստակամության մասին։ Նշվում է, որ Պուտինը ներկայում փորձում է ամրանալ արդեն զբաղեցրած տարածքներում, քանի որ ռուսական բանակի մարդուժի եւ տեխնիկայի մեծ կորուստները, ինչպես նաեւ պատժամիջոցների հետեւանքները այս փուլում անհնար է դարձնում Ուկրաինայի դեմ պատերազմում նախապես հռչակված նպատակների իրագործումը։

Ավելին, Ուկրաինային արեւմտյան զենքի մատակարարումները նրան կանգնեցնում են լիարժեք պարտության հեռանկարի առջեւ։ Մոսկվան աշխատում է երկու ուղղությամբ՝ Եվրոպայում իր ավանդական «ագենտ» պետությունների եւ Արեւմուտքում գնված զլմ-ների եւ քաղաքական գործիչների լոբբինգի միջոցով, խոստանալով շռայլ պրեֆերենցիաներ (դրա դրսեւորումն է ԱՄՆ Սենատում հանրապետական սենատորներից մեկի՝ Ուկրաինային 40 միլիարդ դոլարի օգնության հարցի արգելափակումը)։

Այս շրջանակը վերջին օրերին արշավ է սկսել «Պուտինի դեմքը փրկելու համար՝ ավելի վատթարից խուսափելու նպատակով»։ Այսինքն, հանուն դրա՝ Ուկրաինային փորձում են համոզել համակերպվել ինքնիշխանության եւ տարածքային զիջումների հետ։ ԱՄՆ նախագահ Բայդենը նշել է, որ Պուտինն ինքն իր համար այլ ելք չի թողել, եւ հիմա ինքը մտածում է ինչ անել դրա հետ։ Ավելի վաղ, ամերիկյան պաշտոնատարները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է պարտվի եւ դրվի այնպիսի իրավիճակում, որ այլեւս չկարողանա հարձակվել հարեւանների վրա։

Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի դիրքորոշումը միանշանակ է՝ Ռուսաստանը պետք է պարտվի, քանի որ դադարի հնարավորություն ստանալով՝ շարունակելու է հարձակումները ոչ միայն Ուկրաինայում, այլեւ Եվրոպայում։ Ո՞ր դիրքորոշումը կգերակայի Արեւմուտքում։ Ուկրաինային աջակցության շարունակությունը նշանակում է Ռուսաստանի պարտություն եւ զորքերի դուրս բերում ընդհուպ Ղրիմից, Ռուսաստանի հետագա տրանսֆորմացման գործընթացներով։ Ուկրաինան իր հերթին հայտարարել է, որ չեն համաձայնելու եւ թույլ չեն տալու «Մինսկ 3»՝ ռուսական զավթումների օրինականացում։

Քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԻնչու՞ 8 տարվա ընթացքում մի անգամ չեկաք, այլ ընտրություններից առաջ որոշեցիք գալ. ՀՃԿ խորհրդի անդամ