Ucom –ի բաժնետերերի խնդիրները աշխատակիցների հոգսը չէ
ՀասարակությունԲաժնետերերի խնդիրները աշխատակիցների հոգսը չէ
Իրականում, տպավորություն կա, որ ավելի վաղ հանրայնացված՝ կապի ծառայություններ մատուցող ընկերությունների միջև հակամարտությունն այլևս անցյալում է: Ներկայում խոսքը երկու տարբեր ընկերությունների մասին է, որոնցից յուրաքանչյուրը փորձում է սեփական գաղափարները զարգացնել ու ծառայել հայրենիքին ու ժողովրդին: Մեծ հաշվով, ստորին օղակների աշխատակիցներին այնքան էլ հետաքրքիր չէ, ո՛չ ղեկավար կազմերի ֆինանսական շահերը, ո՛չ էլ այլ բան: Նրանք ցանկանում են աշխատանք ունենալ, դրա դիմաց վարձատրվել և առանձնապես չեն էլ հետաքրքրվում, թե սեփականատերերի փայաբաժիններն ինչքա՞ն են ու ինչպե՞ս են բաշխվում: ՆՄան հարցերը հետաքրքրում են միայն ավելի շատ նեղ շրջանակների, ովքեր ունեն ֆինանսական շահեր։ Իսկ COVID-19-ով պայմանավորված, երբ աշխարհի բոլոր երկրների տնտեսությունները մեծ հաշվով խորը ճգնաժամի մեջ են, երբ բանկերը դժվարությամբ են վարկային արձակուրդ տալիս, իսկ երկրում իրավիճակը օր-օրի գնալով սրվում է, մարդիկ չեն կարող մեկ վայրկյան անգամ առանց աշխատանքի մնալ: Առավել ևս, որ սկսված ճգնաժամի վերջը մի կողմից դեռ, կարծես, չի երևում, մյուս կողմից մասնագետները այլ հեռանկար չեն տեսնում: Նրանց մնում է չկորցնել աշխատանքը, բնականոն ռեժիմով աշխատել, քանի որ աշխատանքային պարտավորություններից բացի նրանք ունեն նաև այլ պարտավորություններ թե՛ տանը և թե՛տարբեր բանկերում և կառույցներում։ Ասել է, թե՝ մինչև վերևները կհստակեցնեն իրենց շահերն ու իրավունքները, հազարավոր աշխատողներ կշարունակեն անվրդով աշխատել, վճարել հարկերն ու դրանով նպաստել թե՛ ընկերությունների բնականոն ընթացքին և թե՛ երկրի տնտեսության կայունացմանը: Մինչդեռ, ըստ շրջանառվող տեղեկությունների, Ucom-ից դուրս եկած աշխատակիցների մի մասն արդեն 3-րդ ամիսն է անգործության է մատնված, աշխատանքի չեն ներկայանում և աշխատավարձ չի ստանում, քանի որ փաստացի դեռևս գործ չկա անելու: Դա կախված է տեխնիկական թիմի կողմից ցանցի ներդրումից, հետևաբար հարյուրավոր մարդիկ ուղղակի տանն են, անորոշության մեջ և սպասում են, թե երբ են պետք գալու նոր ընկերությանը։