Արդյո՞ք հնարավոր է մոծակների միջոցով վարակվել կորոնավիրուսով
ՀասարակությունԱրդյոք հնարավոր է մոծակների կծելուց վարակվել կորոնավիրուսով։ Ըստ Nature հանդեսում հրապարակված մի գիտական հոդվածի, հետազոտությունները ցույց են տվել, որ մոծակները չեն կարող հանդիսանալ կորոնավիրուսով վարակման աղբյուր մարդկանց համար։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիան չի կարող ինքնարտադրվել մոծակների մեջ։
Նույնիսկ այն դեպքում, երբ մոծակը նախ կծում է կորոնավիրուսով վարակվածին եւ ապա առողջին, վիրուսը չի փոխանցվում։ Համանման կարծիք արտահայտել է նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։