Լրահոս
Կարևոր


Քարագլուխը կորսված է

Հասարակություն

Քարագլուխը կորսված է։ ։ Ռուսական խաղաղապահ ուժերը վերահսկում են Փառուխ գյուղը, սակայն գյուղը շրջապատված է ադրբեջանական ստորաբաժանումներով, իսկ հայկական ստորաբաժանումներ Փառուխում չկան ու բնակիչները չեն կարող վերադառնալ գյուղ։ Թշնամին շարունակում է ոչ միայն վերահսկել Արցախի տարածքում գտնվող Քարագլուխ բարձունքի այդ ուղղությունը, այլ նաև բարձունքում առաջխաղացել է դեպի Խրամորթ, Սարդարաշեն ու Խնաբադ ուղղություններով` փորձելով ուղիղ տեսանելիություն ապահովել նշված գյուղերի նկատմամբ, ինչպես բարելավում և ամրացնում է Քարագլխի իր դիրքերը։

Մինչև այժմ արդեն իսկ տրակտորների միջոցով կածաններով բացել են ճանապարհը, ապահովում են տեխնիկայի տեղաշարժը և մատակարարման գործընթացը։

Այստեղ նաև լուրջ վտանգ կա հակառակորդի Նոր Սեյսուլանի ուղղությամբ դեպի Խաչենի կամուրջ առաջխաղացման դեպքում, որի հետևանքով կարող է Արցախը բաժանվել երկու մասի` փակվելով Մարտակերտի ճանապարհը։
Խրամորթ-Փառուխ-Քարագլուխ ուղղությամբ լարվածության մեկնարկից Արցախում եմ, չեմ կարող շատ մանրամասներ բացահայտել, բայց այս օրերին ամբողջապես տիրապետել և վերլուծել եմ օպերատիվ տեղեկատվությունը և փաստում եմ հետևյալը.
1. Ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանությունները։ Սա պայմանավորվածության հետևանք էր և տարածքի գրավման հրավեր։

2. Իշխանությունից բացի նաև ընդդիմությունը ոչ մի ողջամիտ քայլ չի ձեռնարկել, խիստ անդեմ, համակերպված լուռ վիճակում են։ Այս ընթացքում ՀՀ ԱԺ ընդամենը 2 պատգավորի եմ տեսել Արցախում։
3. Լուսաբանման գործընթացում որոշ ԶԼՄ-ներ և գործիչներ մանիպուլյատիվ կոնտեքստում են ներկայացնում տեղեկատվությունը։
Արդյունքում.
Իշխանությունների ստորության, ընդդիմության կասկածելի լռության և որոշ ԶԼՄ-ների մանիպուլյացիայի պայմաններում Քարագլուխը կորսված է։

Գլխավոր մեղավորն ու պատասխանատուն նախևառաջ գործող կառավարող ուժն է։
Իրենց քթերից է գալու Քարագլուխն ու Փառուխը, իրենց խղճին է զոհված հիանալի սպա Միրզոյան Դավիթն ու մյուս տղերքը։
Քարագլխի շուրջ 1200 հեկտարը պարզապես հող չէ, դա ռազմավարական նշանակության բարձունք է և մեր հայրենիքի անբաժանելի հատված` ինչպես օրինակ Երևանի Կասկադը, Գյումրու հրապարակն ու Ծաղկաձորի ճոպանուղին։

Ի վերջո, քանի դեռ մենք հանդուրժում ենք այս իշխանություններին, իսկ իրենք հանդուրժում են այսպիսի կորուստները, ապա Արցախի սահմաններին նորանոր սադրանքներ են լինելու, շատ ռիսկային հատվածներ կան, որոնց տեղը թշնամին շատ լավ գիտի և այս ճակատագրին արժանանալու են նաև այլ բնակավայրեր ու բարձունքներ։
Աստված պահապան մեր հայրենիքին !

Արմեն Խաչիկյան
30.03.22թ.
Հ.Գ. Նկարում Քարագլուխ ռազմավարական բարձունքում եմ երկու շաբաթ առաջ։ Հիմա այստեղ թուրքեր են։

  
Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտին«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»