Լրահոս
Կարևոր


Հայաստանը պատրաստ է վաղվա պատերազմին. առաջին հաղթանակը

Հասարակություն

2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ավելի ուշ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կարեւոր մի բանաձեւ՝ պատրաստվել վաղվա պատերազմին: Դրա էությունն այն էր, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների միջավայրում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը կրում է անընդհատ բնույթ, այդ թվում ռազմարդյունաբերության բնագավառում, պաշտպանունակության հուսալի մակարդակը պահանջում է պատրաստ լինել ոչ թե այսօրվա, այլ վաղվա մարտահրավերներին, լինել մի քանի քայլ կամ առնվազն մեկ քայլ առաջ, ապահովել գոնե փոփոխությունների համարժեք դինամիկա:

Դա նաեւ ինչ-որ առումով խոստովանություն էր քառօրյայի դասից, որ մինչ այդ Հայաստանը պատրաստվում էր «օրվա պատերազմին», ինչը բավարար չէր հակառակորդին անհրաժեշտ օպերատիվությամբ համարժեք պատասխան տալու համար, թեեւ անգամ այդ պայմաններում հայկական բանակն իհարկե լուծեց գլխավոր խնդիրը՝ ապահովեց հարձակում սկսած Բաքվի ռազմա-քաղաքական ձախողում:

Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցած ռազմագործողությունը, ադրբեջանական հերթական սադրանքին Հայաստանի զինված ուժերի հասցրած ասիմետիկ հարվածը իր թե ռազմավարական բովանդակությամբ, թե ռազմա-տեխնիկական բնույթով վկայեց, որ Հայաստանը պատրաստ է այլեւս «վաղվա պատերազմին», ըստ այդմ խնդիրն այդ դինամիկան պահելն ու առավել արագացնելու նախադրյալներ ձեւավորելն է:

Ինչպես հայտնի է, հայկական արդիականացում անցած հակաօդային պաշտպանության զենիթային համակարգերը արձանագրել են անօդաչուների դեմ պայքարի բարձր արդյունավետություն: Միեւնույն ժամանակ, բարձր արդյունավետությամբ կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուները:

Դրա հետ մեկտեղ, առանձնահատուկ է խնդրի ոչ միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ մարտական գործողությունների մշակման ու իրագործման բարձր մակարդակը, ինչը թերեւս թույլ է տվել լուծել գերռազմավարական խնդիր մարդուժի շատ քիչ կորստով: Թեեւ, անկասկած հայակական զինուժի ցանկացած, գեթ մեկ զինծառայողի կյանքը գերագույն արժեք է:

Առանցքային է նաեւ այն, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան, հայկական զինուժը գործել է ռազմավարական ասիմետրիայի տրամաբանությամբ, սադրանքը օգտագործելով ոչ միայն իբրեւ լոկ պատժելու առիթ, այլ ռազմավարական գերակայության հասնելու, հենց «վաղվա պատերազմի» տրամաբանության շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանն արձանագրել է «վաղվա պատերազմի» առաջին հաղթանակը, որն անշուշտ պետք է լինի ոչ թե հանգստացնող եւ թմրեցնող, այլ պարտավորեցնող՝ հակառակորդին հետագայում էլ որեւէ «ռեւանշի» հնարավորություն թույլ չտալու տեսանկյունից: Հայաստանի համար խաղաղության գրավականը լինելու է հենց «վաղվա պատերազմին» միշտ պատրաստ գտնվելը:

Հայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի օրը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղաuպանnւթյան միջազգային ճանաչման շարունակական սատարումը․ Ռոբերտ Քոչարյան Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը․ կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները․ Գագիկ Ծառուկյան Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Իշխանությունները ոչ թե սխալ են անում, վատ են անում կամ ապիկար են, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է մեր երկրում, որը գործող ռեժիմի համար ուղենշային․ Աբրահամյան Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում