Լրահոս
Կարևոր


Հայ ընկերներս մշտապես կապի մեջ են ինձ հետ․ առաջարկում են օգնություն Ուկրաինիայի հայ համայնքի համար․ ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատար

Հասարակություն

Իրավիճակը շատ բարդ է և ծանր։ Ուկրաինայի զինված և ռազմաօդային ուժերը վարում են գերծանր մարտեր Եվրոպայի թիվ մեկ բանակի՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com -ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նա ասաց, որ այս պահի դրությամբ ոչնչացվել է ՌԴ ավելի քան 3000 զինվորական, ավելի քան  50 տանկ, և, մոտավորապես, 150 միավոր այլ տեսակի զրահամեքենա, խոցվել է ամենաքիչը 8 ռուսական ինքնաթիռ և 6 ուղղաթիռ․ «Մեզ վրա հարձակում էին գործել երեք ուղղություններով՝ կենտրոնական ուղղությամբ, օկուպացված Ղրիմից և Բելառուսի տարածքից։ Մենք մարտնչում ենք»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այսօր առավոտյան էլ հրթիռային հարվածներ են հասցվել Կիևի բնակելի թաղամասերին։

Վերջինս ընդգծեց, որ թեև Կիևի բնակելի թաղամասերը հրթիռակոծվում են, այնուամենայնիվ, այնտեղ խուճապ չկա:

«Նրանք, ովքեր կարող են զենք վերցնել, կռվում են, նրանք, ովքեր չեն կարող, օգնում են բանակին։ Կիևում, իմ տեղեկություններով, Ուկրաինայի ԶՈՒ-ն վերջին 24 ժամում մարդկանց բաժանել է 25.000 միավոր ինքնաձիգ և 10 միլիոն փամփուշտ»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ ընդգծելով, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանի՝ Վլադիմիր Կարապետյանի հետ ծանոթ է և մշտապես կապ են պահում իրար հետ, փոխանակվում, այսպես կոչված, «կարևոր հարցերի շուրջ» տեղեկատվությամբ։ 

Մեր զրուցակցի հետ խոսեցինք նաև Ուկրաինիայի հայ համայնքի մասին․ նա կարևոր համարեց շեշտել, որ Ուկրաինայում հայկական համայնքը աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից մեկն է․

«Նշեմ, որ թե՛ այստեղի հայ ընկերներս, թե՛ այնտեղի, մշտապես կապ են պահում ինձ հետ, պատրաստակամություն են հայտնում օգնելու իրենց հայրենակիցներին»,- ընդգծեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  Ուկրաինիայի հայ համայնքը ևս ձեռնունայն չի նստում, բացի այնտեղի իրենց հայրենակիցներին օգնելուց, նրանք պատրաստակամ են նաև օգնելու ուկրաինիացիներին, քանի որ, ինչպես նշում է Դենիս Ավտոնոմովը, Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք․

«Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ հայերի թիվը Ուկրաինայում մի քանի հարյուր հազարից հասնում է մինչև կես միլիոնի։ Նրանք ներկայացված են Ուկրաինայի բոլոր պետական և տեղական մարմիններում։ Եթե Ուկրաինան շատ հայերի համար դարձել է երկրորդ հայրենիք, հայրենիքին պետք է միշտ օգնության հասնել։ Ցավոք, իմ ոչ ամբողջական տվյալներով, ռուս-ուկրաինական 8-ամյա պատերազմի ընթացքում, այդ թվում նաև կամավորական գործունեության շրջանակներում, զոհվել է 6 էթնիկ հայ՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Կարծում եմ՝ այս իրավիճակում, երբ մեր քաղաքների վրա ընկնում են բալիստիկ հրթիռներ՝ ուղարկված մեր «նախկին եղբոր կողմից», մարդիկ պաշտպանելու են իրենց հողը, տներն ու ընտանիքները»,- ասաց Դենիս Ավտոնոմովը՝ խաղաղություն մաղթելով Ուկրաինային և Հայաստանին։

Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն