Կարևոր լուր ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար
ՀասարակությունՀայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը խստացրել է միգրացիոն օրենսդրությունը, համաձայն որի 2021 թվականի դեկտեմբերի 29-ից Ռուսաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, պետք է անցնեն դակտիլոսկոպիկ (մատնահետքի) հանձնում և լուսանկարում, ինչպես նաև պարտադիր բժշկական զննություն:
Ըստ ծառայության` նշված ընթացակարգերը պետք է անցնեն.
Աշխատելու նպատակով ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները (ովքեր միգրացիոն քարտում այցի նպատակը նշել են «աշխատանք»)
-
90 օրից ավել ժամկետով և ոչ աշխատանքային նպատակով ՌԴ մեկնողները՝ այդ թվում աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամները
-
6 տարեկանից բարձր երեխաները
Պարտադիր ընթացակարգերն անցնելուց ազատվում են.
-
Բելառուսի Հանրապետության քաղաքացիները,
-
Մինչև 6 տարեկան երեխաները
-
Միգազգային կազմակերպություններում աշխատող պաշտոնատար անձիք
Ավելին՝ այստեղ