Մանրամասներ ողբերգական ավտովթարի հետեւանքով վնասվածքներ ստացած աղջկա առողջական վիճակից
Հասարակություն«Աղջնակը դեռեւս անգիտակից վիճակում է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարք»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը, անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծանր գանգուղեղային վնասվածքներ ստացած 15-ամյա աղջկա առողջական վիճակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արզնու խճուղում՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում, «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ-ի դիմաց, բախվել են են BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, իսկ 15-ամյա ուղեւորին ծանր վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց։