Լրահոս
Կարևոր


Ի՞նչ «ապագա» է մեզ սպասվում

Հասարակություն

Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական մռայլ օրն էր. մեկ օրվա ընթացքում թշնամական երկրի իշխանությունը «հետախուզում» հայտարարեց մեր երկրի երկու նախագահների նկատմամբ, Հայաստան ժամանեցին և նույնիսկ բարձր ընդունելության արժանացան այդ նույն թշնամի երկրի պատգամավորները, իսկ ՀՀ Ազգային ժողովում դեռևս մեծամասնություն հանդիսացող ՔՊ խմբակցությունը հրաժարվեց դատապարտել նախորդ տարվա հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքած և վերջերս վավերացված, ակնհայտորեն հակահայկական ուղղվածություն ունեցող Շուշիի դեկլարացիան` և այս ամենը Ռուսասատանի և Ուկրաինայի միջև սրընթաց աճող լարվածության ֆոնին, որն ուշ երեկոյան ավարտվեց ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների պաշտոնական ճանաչմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:

 
 Նա, մասնավորապես, նշել է. «Կարելի է մտածել, որ այս ծայրահեղ լարված միջազգային իրավիճակում, մեր երկրում տեղի ունեցողը ՀՀ գործող իշխանությունների կողմից ընդամենը դիվանագիտական «ճկունության» դրսևորում էր, սակայն արդեն մեկ տարուց ավել տեղի ունեցող բազմաթիվ իրադարձությունների պարզ վերլուծությունը հուշում է, որ նույն այդ իշխանությունները հստակ ուղեգիծ են որդեգրել Թուրքիայի և Ադրբեջանի հետ քաղաքական և տնտեսական ինտեգրման, և այդ համատեքստում պատրաստ են ցանկացած, նույնիսկ բացարձակ ստորացուցիչ բնույթի զիջումների, միայն թե չնյարդայնացնեն իրենց նոր «գործընկերներին»։ Այդ տրամաբանությամբ Ադրբեջանին առանց կռվի հանձնվել են սկզբից Արցախի, հետո Հայաստանի Հանարապետության տարածքներ, կարևոր ռազմական դիրքեր, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, հիմա էլ կարծես հերթը հասել է մեր պատմական հիշողությանը, պետության ատրիբուտներին և կոնկրետ մարդկանց։

Եթե որևէ մեկին թվում է, որ Ադրբեջանի վերջին գործողությունները պարզապես հռետորաբանություն է ներքին սպառման համար, և դրա հետևը կանգնած չեն իրական սպառնալիքներ, ապա ստիպված եմ հիշեցնել, որ Սերբիայի նախկին ղեկավարները ի վերջո կանգնեցին օտարերկրյա դատարանի առաջ և ծանրագույն պատիժների դատապարտվեցին, քանի որ նրանք համարձակություն էին ունեցել պաշտպանել սեփական երկրի ազգային շահերը։ Որն ավելի ցավալի է՝ նրանց ի վերջո հակառակորդներին արտահանձնեցին նույն Սերբիայի նոր «խաղաղասեր» իշխանությունները, ստորացնելով սեփական երկիրը և այն դարձնելով անողնաշար և անդեմ միավոր, որի հետ այլևս ոչ ոք հաշվի չի նստում (հիշեք, թե ինչ ընդգծված քամհարանքով էր ԱՄՆ նախագահ Թրամպը ընդունել Սերբիայի նախագահ Վուչիչին)։ Հայաստանի երկու նախագահների հանդեպ հետախուզում հայտարարելը, այդ տրամաբանությամբ, թշնամու կողմից Հայաստանին ստորացնելու հերթական քայլն է, և բոլորովին չի բացառվում, որ Հայաստանի գործող իշխանությունները (եթե շարունակեն նույն ոգով գործել), մի օր էլ կորոշեն էլ ավելի նսեմացնել մեր երկիրը, և արտահանձնել նրա երկու նախագահներին թշնամական երկրին, առերևույթ հանուն նրա հետ «խաղաղության և եղբայրության» հաստատման, իրականում նաև՝ սեփական իշխանությունը ամրապնդելու նպատակով։

Նույն կերպ, հրաժարվելով դատապարտել Շուշիի դեկլարացիան, գործող իշխանությունները փաստացի համաձայնվում են նրա մեջ նշված հակահայկական դրույթների իրացմանը։ Մասնավորապես, նրանք դեմ չեն, որ 44-օրյա պատերազմը՝ դա «ադրբեջանական հողերի ազատագրում էր հայկական օկուպացիայից և պատմական արդարության վերականգնում», և ոչ թե Ադրբեջանի ագրեսիա ազատ Արցախի դեմ։ Դեմ չեն, որ երկու թշնամական երկրները միավորեն իրենց ուժերը Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելու ուղղությամբ։ Դեմ չեն, որ նույն այդ երկու երկրները միավորեն «թյուրքական աշխարհը» Հայաստանի Հանրապետության տարածքով, հընթացս բռնակցելով նրա տարբեր հատվածները։ Դեմ չեն նաև նրան, որ դեկլարացիան ստորագրվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում, դրանով հատուկ ցինիզմ հաղորդելով նրա հակահայկական բովանդակությանը։ Ընդհանրապես, եթե հետևենք դեռևս իշխող ուժի «կարկառուն» ներկայացուցիչների վերջին մտքերի հոսքին, նրանք ոչ միայն դեմ չեն թուրք-ադրբեջանական տանդեմի հնազանդ խամաճիկը դառնալուն, այլև միայն դրա մեջ են տեսնում հայ ժողովրդի «փրկությունը և խաղաղ ապագան»։

Ենթադրաբար, հենց այդ «ապագայի» համար են նրանք ստացել այն 680 հազար ընտրողների քվեները, որոնք, գիտակցաբար, անգիտակից կամ մոլորորությամբ, ի դեմս այս իշխանությունների, փաստացի ընտրել են Արցախի հայաթափումը, Սյունիքի հանձնումը, մնացած Հայաստանի սողացող թուրքացումը, և այս ամբողջը՝ հանուն խոստացված անիրական «խաղաղության», փոխանակ գիտակցելու, որ այսօրվա աշխարհում, իրական խաղաղության կարելի է հասնել միայն ամենօրյա աշխատանքով և պայքարով, լավ հաշվարկված, բայց խիզախ նախաձեռնություններով, և սեփական պետության ուժն ու միջազգային կշիռը շարունակաբար բարձրացնելով։

Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսպիսի «ապագա» չեմ պատկերացնում ոչ իմ, ոչ էլ իմ սերունդների համար։ Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով, սերունդներիս էլ թողնելով նույն կերպ արժանապատիվ ապրելու և արարելու հնարավորություն սեփական երկրում։ Այս իշխանությունները իրենց գործողություններով և անգործությամբ ցանկանում են ինձ և իմ նմաններին զրկել այդ հնարավորությունից, իրենք լինելով թուլակամ և ապաշնորհ՝ փորձում են մեզ էլ այդպիսին դարձնել։ Ուստի սա խորքային կռիվ է՝ մի կողմից նյութապաշտ, թեթևաբարո և թուլակամ մարդու տեսակի, և մյուս կողմից, ոգեղեն, մաքառող ու խիզախ տեսակի միջև, և այս կռիվը մենք շարունակելու ենք՝ մինչև հաղթենք և նորից տերը դառնանք մեր երկրի, հընթացս էլ ոգևորենք մեր ժողովրդի արժանապատիվ, բայց ապակողմնորոշված հատվածին, և ցույց տանք, որ կա լրիվ այլ ապագա՝ առանց նվաստացման, վախի ու խեղճության։

Այսօր արդեն, մեր երկրի տարբեր անկյուններում հայ մարդիկ ոտքի են կանգնում՝ կռիվ տալու այս պարտադրված ստորացման դեմ, և այս դեռևս տարրերային այս պայքարը ի վերջո դառնալու է նոր շարժում՝ թույլ չտալու մեր վրա օտարի վաղուց մերժված լուծը, պահպանելու և ամրապնդելու մեր պետականությունը, և արժանապատիվ կյանքի իրավունք նվաճելու մեր սեփական հայրենիքում։ Այսօր մենք արթնացել ենք նոր միջազգային իրողություններում, որը լի է մեր համար բազում նոր վտանգներով, բայց նոր հնարավորություններ է նաև բացում մեր առջև։ Ես արդեն տեսնում եմ մեր պայքարի վաղվա օրը և նրա նոր ուժ հավաքող ապագան, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր նրանց, որոնք չեն ընկճվել նախկինում, և այսօր էլ արդեն ոտքի են կանգնում այն անշրջելի իրականություն դարձնելու համար։

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք Քերոբյան