ԿԳՄՍ-ն առարկայական քննությունների վերաբերյալ հաղորդագրություն տարածեց
ՀասարակությունԱյս տարի 9-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի կենտրոնացված:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը:
Ըստ նրա՝ դեռ քննությունների անցկացման օրերը հստակեցված չեն, սակայն հնարավոր է՝ դրանք անցկացվեն հունիսի վերջին:
Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում մինչ այս տարի կենտրոնացված անցկացվում էր միայն հայոց լեզվի քննությունը: Այժմ կենտրոնացված կանցկացվի նաև մաթեմատիկան: Այսինքն՝ միասնական քննությունների սկզբունքով: