Լրահոս
Կարևոր


Պառակտում և ատելություն՝ «Սեր ու հանդուրժողականություն» քարոզողներից

Քաղաքականություն

«Արցախցի-հայաստանցի» տարբերակումն ու պառակտման փորձերը վերջին երեք տասնամյակներում բազմիցս են դրսևորվել, երբեմն սուր, երբեմն էլ՝ մեղմ երանգներով, բայց այն, ինչ անում է գործող իշխանությունն իր սպասարկուների միջոցով, անպատկերացնելի նողկալի է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանա-թուրքական դավադիր օրակարգը հայ իրականություն բերած, Արցախը թշնամու բզկտմանը հանձնած փաշինյանական իշխանությունը սարսափելի մի մարտավարություն է ընտրել՝ իր ապիկարությունն արդարացնելու։ Առանց խնայելու պառակտում են մտցնում հայ ժողովրդի երկու հատվածների միջև՝ հաճախ դա անելով մանր որևէ անձի միջոցով։ Այդկերպ, հանրության շրջանում փորձում են Արցախի ու արցախցու դեմ ատելություն սերմանել։ Այդպես հեշտ է վարչախմբի համար՝ արդարացնելու իր անգործությունը։

Երեկ էլ սոցիալական ցանցերը բառացիորեն ցնցվեցին. փաշինյանական մի առանձնյակ լպիրշություն էր ունեցել անվանարկելու արցախցիներին, վիրավորանքներ հասցեագրելու։ Առանձնյակի անունը, իհարկե, արժանի չէ գրվելու մեր էջում, սակայն փաշինյանական պատգամավորներից մեկը հավանություն էր տվել այդ գրառմանը։ Իհարկե, կլինեն այնպիսիք, ովքեր կասեն, թե չարժե ուշադրություն դարձնել իքս անձի ակնհայտ հիմարության վրա։ Այդ պնդումն արդարացի կլիներ, եթե ձևավորված ավանդույթ ու մարտավարություն չլիներ։

Վստահաբար, գործող իշխանությունների թողտվության, թերևս, համաձայնության և հավանության պայմաններում է, որ ծաղկում է նման հակահայկական հռետորաբանությունը, մինչդեռ նման կերպ մտածողները չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնեին այդպիսի մտքերը տիրաժավորելը։ Արցախը վաղուց բեռ է դարձել այս իշխանության համար, բեռ են դարձել և արցախցիները։ Մի օր էլ տավուշցիներն ու Տավուշը, վայոցձորցիներն ու Վայոց ձորը, սյունեցիներն ու Սյունիքը կարող են բեռ դառնալ փաշինյանական իշխանության համար։ Իսկ վարչապետի աթոռը ծանրաբեռնած անձն ու իր դավադիր թիմը իշխանության մեջ բեռը տանել չեն կարողանում, իրենցը միայն վայելքն ու արտոնություններն են, և հանուն այդ իշխանության պահպանման աչքն էլ չեն թարթի՝ «բեռից» ազատվելու, այն թշնամուն նվիրելու հարցում։ Կարևորը, իրենց արտաքին կառավարիչներն իրենց լավ աչքով նայեն, փայփայեն, թողնեն շարունակել իրենց տմարդի վայելքը՝ ի հաշիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների։

Մհեր Ավետիսյան

Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականը