«Օմիկրոնը» համավարակի վերջին սուր փուլը կլինի. Բիլ Գեյթս
ՀասարակությունMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ «օմիկրոն» շտամը համավարակի վերջին սուր փուլը կլինի եւ կհանգեցնի դրա ավարտին, այս մասին նա հայտնել է գերմանական Suddeutsche Zeitung-ի հետ զրույցում: Նա նաեւ մտավախություն է հայտնել, որ շուտով բոլորը կմոռանան այս համավարակի մասին եւ կանցնեն այլ ճգնաժամերին: «Ուղերձն այժմ հետեւյալ կերպ պետք է հնչի` բոլորս պետք է խելամտորեն պատրաստվենք մյուս համավարակներին»,- ասել է Գեյթսը` հավելելով, որ համավարակին պատրաստվելու մեջ ներդրումները փոքր են՝ համեմատած դրանից ստացվող վնասի հետ: