Լրահոս
Կարևոր


Բեռնատարների մեջ պահվող դիեր այլեւս չկան, բայց կան մասունքներ, որոնք չեն ուզում հուղարկավորել

Հասարակություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից երեկ հետաքրքրվեցինք՝ արդյոք դեռ սառնարաններում պահվո՞ւմ են զոհված զինվորների մարմիններ կամ մասունքներ եւ ի՞նչ պայմաններում են պահվում։ Նախարարին հիշեցրինք նաեւ նրա՝ նախկինում ասածը՝ ծնողներ կան, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ընդունում ԴՆԹ փորձաքննության արդյունքները, թե դա իրենց երեխայի մարմինն է, ու չեն վերցնում այն՝ հուղարկավորելու։ Հիմա քանի՞ այդպիսի մարմին կա, որ դեռ չի հուղարկավորվել։ Նախարարի պատասխաններից, սակայն, հստակ թիվ չկարողացանք ստանալ։

«Այո, ցավոք սրտի, կան նման դեպքեր, եւ դեռ ունենք նման դեպքեր, երբ որ նույնականացումն ավարտվել է, անգամ մի քանի կրկնվող հետազոտության պարագայում էլ ծնողները կամ հարազատները դեռ իրենց մեջ ուժ չեն գտնում տանելու եւ հուղարկավորելու։ Մենք հասկանում ենք, որ սա շատ ցավոտ պրոցես է, եւ պիտի նշեմ, որ ե՛ւ Քննչական կոմիտեն, ե՛ւ մյուս պատկան մարմինները զբաղվում են, որպեսզի այս ընթացքը հնարավորինս արագ կերպով մենք ավարտին հասցնենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է բուն նույնականացման պրոցեսին, ապա Ավանեսյանը նախ հիշեցրեց, որ եղել են դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայված են եղել, եւ շատ դժվարությամբ է հնարավոր դարձել դրանցից ԴՆԹ առանձնացնելը։ «Մենք հարյուրից մի փոքր ավելի մասունքներ ուղարկեցինք Հոլանդիա, ստացանք դրանց արդյունքները, եւ այդ փուլը եւս ավարտվել է։ Այս պահին, կարելի է ասել, մենք նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտել ենք եւ ներկայում հետազոտման մեջ չունենք որեւէ փորձանմուշ»,- ասաց նա։

- Այսինքն՝ սառնարաններում պահվող մարմիններ կա՞ն այս պահին, թե՞ ոչ։

- Ես Ձեզ ասացի, որ կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Եվ շեշտեմ, որ կան նաեւ մասունքներ, որ անհնար է դրանց նույնականացումն իրականացնել, դրանք առանձին արխիվացված են։

- Թիվ կարո՞ղ եք ասել։

- Չէ, թիվ չեմ կարող հնչեցնել։

- Չե՞ք տիրապետում թվերին, թե՞ այլ պատճառ կա։

- Գիտեք, որ ընդհանուր թվերի հետ կապված պատկան մարմինը Քննչական կոմիտեն է, եւ դա իրենց իրավասությունն է, եւ ես ինձ չեմ վերապահի նման իրավասություն։

- Տիկին Ավանեսյան, Դուք հիշո՞ւմ եք հայտնի պարկերում պահված մարմինների պատմությունը, որը մեծ աղմուկ ու քննադատություն առաջացրեց նաեւ Ձեր դեմ, հիմա ի՞նչ պայմաններում են պահվում այդ մասունքներն ու մարմինները։

- Ուրեմն 2021 թվականի ընթացքում մենք ավարտեցինք մեր բոլոր դատաբժշկական կենտրոնների դիահերձարանների վերանորոգման աշխատանքները ե՛ւ Մեծամորում, ե՛ւ Մարտունիում, ե՛ւ Աբովյան քաղաքում, եւ այս պահին, կարելի է ասել, գոյություն ունեցող բոլոր դիահերձարանները համապատասխանում են բոլոր անհրաժեշտ չափորոշիչներին, դրանք վերանորոգված են, կահավորված են, ապահովված են սառնարանային, ամբողջական կարողություններով։

- Այսինքն՝ բեռնատարների մեջ պահվող դիեր չկա՞ն այլեւս։

- Ոչ, որեւէ բեռնատարում չկա։

- Այն ժամանակ, երբ ականատես եղանք գետնին գցված պարկերի մեջ պահվող դիերի այդ սահմռկեցուցիչ տեսարանին, դա զուտ պայմանների վատթար լինելո՞ւ հետեւանք էր, թե՞ նաեւ նախարարության կամ այլ կառույցների անփութության։

- Ես բազմիցս այդ թեմայով նշել եմ, որ դա կոնկրետ աշխատակիցների ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունք է, որի հետ կապված՝ եղավ ծառայողական քննություն, եւ նրանք ազատվեցին աշխատանքից։

 

Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք Քերոբյան