Հայտնաբերվել է օմիկրոն շտամի նոր շատ վտանգավոր մուտացիա
ՀասարակությունՄուտացիան ստացել է H78Y անվանումը: Գիտնականները հայտնաբերել են այն ORF3a սպիտակուցի մեջ, որը պատասխանատու է հիվանդի բջիջներում բորբոքային պրոցեսների համար: Փորձագետները զգուշացրել են, որ Omicron-ի պոտենցիալ նոր ենթատարբերակը կարող է էլ ավելի վտանգավոր և վարակիչ լինել:
Դանիայից գիտնականներին հաջողվել է հայտնաբերել Omicron շտամի սպիտակուցի նոր մուտացիա։
Այս մասին ասվում է բժշկական ծառայությունների հրապարակված հաշվետվության մեջ։
Նոր մուտացիան ստացել է H78Y անվանումը, այն հայտնաբերվել է ORF3a սպիտակուցի մեջ, որը պատասխանատու է հիվանդի բջիջներում բորբոքային պրոցեսների համար։
BA.2 շտամի նոր տարբերակը, որը նաև կոչվում է Stealth Omicron, կարող է նույնիսկ ավելի վարակիչ լինել, քան վիրուսի նախորդ տարբերակները, նույնիսկ նրանց համար, ովքեր պատվաստվել են, ասում են փորձագետները:
Բացի այդ, շատ PCR թեստեր չեն կարողանում հայտնաբերել այն: Այս պահին Դանիայում դեպքերի մոտ 24%-ը բաժին է ընկնում BA.2-ին, նշում են փորձագետները։