Լրահոս
Կարևոր


Փաշինյանի հագով նոր կոստյում են կարում․ սահմանադրական փոփոխությունների քննարկումն ընթացքի մեջ է

Քաղաքականություն
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երեկ իր երկրորդ նիստն է անցկացրել և դարձյալ 2 ժամից ավելի քննարկել է առավելապես տեխնիկական հարցեր։ Խորհուրդն առայժմ քննարկում է մասնագիտական հանձնաժողովի անդամների հարցը, որոշվել է առավելագույն ձայներ ստացած հինգ թեկնածուների անունները ներկայացնել վարչապետին։ Ու թեպետ խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը պնդում է, որ որևէ գաղտնի հանձնարարական չունի Նիկոլ Փաշինյանից, իսկ կառավարման ձևի ընտրությունը մնալու է խորհրդի ուսերին, ակնհայտ է, հենց Նիկոլ Փաշինյանն է որոշելու, թե ինչպես իրավական հիմքեր ստեղծի՝ իր պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով։ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել խորհրդի աշխատանքներին, միայն բարձրաստիճան պաշտոնյաներ են, իշխանամերձ իրավապաշտպաններ և արտախորհրդարանական երկու ուժերի ներկայացուցիչներ։
 
Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակելու համար նման մի հանձնաժողով ստեղծվել էր դեռ 2020 թվականին, որի աշխատանքները պաշտոնական մեկնաբանությամբ ձախողվեցին քովիդի և պատերազմի պատճառով։ Երկու դեպքում էլ առանցքային հարցերից մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է։ Ինքը՝ Փաշինյանը առավել հակված է խորհրդարանական կառավարման համակարգը պահպանելուն, թեև նախկինում բազմիցս է նշել կիսանախագահական համակարգի անցնելու անհրաժեշտության մասին։ Անդրեասյանը երեկ անդրադարձել է դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվում են իշխանության վերարտադրման նախադրյալներ ստեղծելու համար, ասել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգման անսպառ հնարավորություն լավագույնս տալիս է հենց գործող Սահմանադրությունը. «Եթե պետք լինի, կարող է 5 անգամ էլ վարչապետ վերընտրվել, 10 անգամ էլ, և որևէ սահմանափակում չկա, այնպես որ նախկին փորձից կամ սեփական արշինով չափել ամեն մի նախաձեռնություն ճիշտ չի լինի: Եթե որևէ ցանկություն լիներ ուղղակի ուժեղ վարչապետական համակարգով անվերջ պաշտոն ունենալ, ապա այս Սահմանադրությունը դրա բոլոր հնարավորությունները տալիս է»:
 
Ըստ էության, նախարարի այս սայթաքումը վկայում է, որ եթե խորհուրդը որոշի պահպանել խորհրդարանական կառավարման համակարգը, փաստացի, իշխանությունը մտադիր է երկարաձգել իր պաշտոնավարումը՝ անկախ հանրային տրամադրություններից։ Գործող իշխանությունները նախկիններին մեղադրում էին իրենց հագով կոստյում կարելու մեջ իսկ այսօր հենց փաշինյանական վարչախումբն է վերաձևում Սահմանադրությունը և այն հարմարեցնում իր քիմքին։ Իրավապաշտպաններն էլ բողոքում են, թե գործող Սահմանադրությունը անհրաժեշտ մեխանիզմներ չի տալիս խորհրդարանին՝ վերահսկելու հատկապես ուժայինների աշխատանքը։ Ի վերջո, աշխատանքն ավարտելուց հետո կլսենք այդ իրավապաշտպաններին՝ արդյո՞ք նոր խմբագրությունը կտա այդ մեխանիզմները, թե՞ ոչ։ Համենայն դեպս, խորհուրդը որոշել է 10 օրը մեկ նիստ գումարել, ինչը նշանակում է, որ վարչախումբը շտապում է սահմանադրական փոփոխություններ նեխաձեռնելու հարցում։
 
Վահագն Պետրոսյան
Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան«Միասնության թևեր»-ը և «ՀայաՔվե»-ն, որոնք փետրվարի 27-ին հուշագիր էին ստորագրել՝ հունիսի 7-ի ընտրություններին միասնական հանդես գալու, որոշել են ավարտել համատեղ աշխատանքը Այն մասին, թե որտեղ են վատնվում մեր բյուջեի միջոցները, և ինչպես դրանք վերադարձնել ժողովրդին. Ավետիք ՉալաբյանTeam Holding․ ավարտվել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ փուլը. տեղաբաշխող՝ Freedom Broker Armenia «Ռուսաստանը ձեզ հետ է»․ Երևանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրվել է մարդասիրական օգնություն Ֆասթ Բանկն ամփոփել է 2025 թվականը բարձր ցուցանիշներով Ազատության հրապարակում՝ միասնության կոչ․ «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանրահավաքի Հրդեհ Արճիս գյուղում Պարտքի ծանր բեռը․ աճող թվեր և նվազող կյանքի որակ Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. ԼավրովՄեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականը