Լրահոս
Կարևոր


Կարևոր՝ շենքերի բնակիչների համար․ նոր հրաման

Հասարակություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հունվարի 31-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները։ Հրամանը ուժի մեջ է մտնում փետրվարի 4-ին։

ԿԱՆՈՆՆԵՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ1. Բազմաբնակարան շենքերի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) կանոնները (այսուհետ' կանոններ) տարածվում են բազմաբնակարան շենքերի (այսուհետ՝ շենք) ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ՝ ընդհանուր բաժնային գույք) պահպանման, շահագործման և արդիականացմանն ուղղված աշխատանքների և միջոցառումների վրա: 2. Սույն կանոնների դրույթները ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնակարան շենքի կառավարման գործառույթներն իրականացնող մարմինների կողմից՝ անկախ շենքի բնակեցման պայմաններից և կառավարման ձևից: 3. Սույն կանոնները կարող են օգտագործվել բազմաբնակարան շենքի կառավարման, ինչպես նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող անձանց կարողությունների բարձրացմանն ուղղված կրթական և վերապատրաստման/որակավորման դասընթացների մշակման համար:

4. Սույն կանոնները սահմանում են շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի և դրա առանձին տարրերի' 1) շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջները (այդ թվում՝ քաղաքաշինական, հակահրդեհային և սանիտարական նորմերի այնպիսի պահանջներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շենքին, շենքի շինությունների սեփականատերերին կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին), 2) վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշանները, 3) պահպանման, շահագործման, արդիականացման կանոնները (այդ թվում' հայտնաբերված վնասվածքների և թերությունների վերացման միջոցով): 2. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆՆ) ԱՌՆՉՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ 5. Ընդհանուր բաժնային գույքը պետք է պահպանվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական, հակահրդեհային, շինարարական և այլ նորմերի ու կանոնների պահանջների համաձայն, ապահովելով' 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված՝ պարտադիր իրականացման ենթակա նվազագույն միջոցառումների և աշխատանքների (այսուհետ՝ պարտադիր նորմեր) իրականացումը, 2) շենքի բնականոն և հուսալի շահագործումը, 3) բնակիչների կյանքի, գույքի և առողջության անվտանգությունը, 4) ընդհանուր բաժնային գույքի օգտագործման հասանելիությունը, այդ թվում՝ սակավաշարժ խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար, 5) ընդհանուր բաժնային գույք հանդիսացող ինժեներատեխնիկական համակարգերի և սարքավորումների անխափան աշխատանքը, 6) էներգախնայողության և էներգաարդյունավետության պահանջները: 6. Ընդհանուր բաժնային գույքի պատշաճ պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) միջոցառումների իրականացումը շենքի շինությունների սեփականատերերը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, կարող են վերապահել շենքի կառավարման մարմնին կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ քաղաքացիաիրավական պայմանագրերի կամ լիազորագրերի հիման վրա: 7. Ընդհանուր բաժնային գույքի պահպանման, շահագործման, արդիականացման (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացման) աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ժամկետները որոշվում են շենքի կառավարման մարմնի կողմից նախօրոք կազմված և հաստատված ժամանակացույցի համաձայն՝ առնվազն տարեկան 2 անգամ (գարնանը և աշնանը) կատարվող դիտողական զննման, անհրաժեշտության դեպքում' լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա: 8. Բացի սույն կանոնների 7-րդ կետի զննումներից, իրականացվում են նաև զննումներ՝ 1) տեղի ունեցած վթարներից, վտանգավոր բնակլիմայական երևույթներից և աղետներից հետո 24 ժամվա ընթացքում' արտահերթ, 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N1161-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ կետի 9-րդ և 11-րդ ենթակետում նշված ժամկետում: 9. Դիտողական զննման արդյունքում ի հայտ եկած վնասվածքները և թերություններն արձանագրվում են դիտողական զննության մատյանում (մատյանի ձևը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշմամբ): 10. Շենքի ընդհանուր բաժնային գույքի պահպանմանը, շահագործմանն, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն) ուղղված աշխատանքներն իրականացվում են շենքի կոնստրուկտիվ առանձնահատկությունները հաշվի առնող համապատասխան ստանդարտների (նորմերի) համաձայն: Հատուկ թույլտվություն պահանջող աշխատանքների դեպքում դրանք իրականացվում են լիցենզավորված կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կապի ծառայությունների դեպքում համակարգերի սպասարկման և նորոգման աշխատանքները կատարվում են այդ համակարգերը շահագործող կազմակերպությունների կողմից։

11. Սույն կանոնների 10-րդ կետում նշված աշխատանքների ցանկը և դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների գնահատականը ներառվում է կառավարման մարմնի կողմից մշակված և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգով սեփականատերերի ժողովի հաստատմանը ներկայացվող' տվյալ շենքի տարեկան բյուջեի նախագծում: 12. Այն աշխատանքները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ունեն միջին, միջինից բարձր, բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան (lI-V կատեգորիա), պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպության կողմից շենքի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքում տրված եզրակացության մեջ բերված առաջարկությունների և հանձնարարականների համաձայն մշակված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխան: 13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն ցածր ռիսկայնության աստիճան (l կատեգորիա) ունեցող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների մասով կազմվում է ցանկ՝ ըստ դրանց իրականացման առաջնահերթության: 14. Շենքի ընդհանուր բաժնային գույքի պահպանմանը, շահագործմանը, արդիականացմանն (այդ թվում՝ էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն) ուղղված աշխատանքները ներառում են. 1) վթարների վերացման աշխատանքներ, 2) ընթացիկ նորոգում, 3) հիմնական նորոգում, 4) արդիականացում: 15. Վթարների վերացման աշխատանքներն ուղղված են շենքում հայտնաբերված վթարների, դրանց ազդեցություններից առաջացած քայքայումների և անսարքությունների վերացմանը: 16. Ընթացիկ նորոգման աշխատանքներն ուղղված են վթարների կանխարգելմանը, շենքի անվտանգ շահագործմանը, շահագործողական ցուցանիշների վերականգնմանը: 17. Հիմնական նորոգումն ուղղված է գույքի ֆիզիկական մաշվածությունը վերացմանը, շահագործողական ցուցանիշների բարելավմանը և վերականգնմանը: 18. Շենքի արդիականացումն ուղղված է շենքի ընդհանուր բաժնային սեփականության և դրա առանձին մասերի նորոգմանը, վերականգնմանը, վերակառուցմանը, ինժեներական համակարգերի և սարքավորումների շահագործման ցուցանիշների վերականգնմանը, փոխարինման և հարմարավետության բարելավմանը, էներգախնայողության միջոցառումների իրականացմանը, էներգիայի կամ ջրի տևական խնայողությանն, ինչպես նաև բազմաբնակարան շենքի արժեքի ավելացմանը և վիճակի տևականորեն բարելավմանը: 19. Շենքում չի թույլատրվում իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով կարող են առաջանալ. 1) կառուցվածքային տարրերի ամրության խախտումներ կամ փլուզման վտանգներ, 2) շենքում տեղակայված ինժեներական համակարգերի շահագործման խափանումներ, 3) հակահրդեհային անվտանգության սարքավորումների խափանումներ, 4) շենքի ճակատային արտաքին տեսքի փոփոխություններ: 20. Եթե շենքի շինության սեփականատերը, վարձակալը, շենքի ինժեներական համակարգերի կամ այլ ընդհանուր գույքի սպասարկումն ու շահագործումն իրականացնող անձը (անձիք) կամ կառավարման մարմինը իրականացրել է անթույլատրելի վերակառուցումներ, լրացուցիչ սարքերի և այլ սարքավորումների վերադասավորում կամ տեղադրում, որի հետևանքով վնաս է հասցվել շենքի բնակիչների կյանքին, գույքին, առողջությանը և շրջակա միջավայրին, ապա վերջինս պարտավոր է, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վերացնել դրանց հետևանքները և հատուցել վնասները:

21. Շենքում առաջացած վթարների վերաբերյալ գրավոր կամ հեռահաղորդակցման կապի միջոցներից ստացված հայտերի հիման վրա դրանց վերացմանն աշխատանքներն իրականացվում են արտահերթ (ոչ հերթական) կարգով՝ շենքի կառավարման մարմնի կողմից կամ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մասնագիտացված կազմակերպությունների ներգրավմամբ: 22. Կառավարման մարմինը հաշվառում և արձանագրում է շենքում վթարների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, վերահսկելով դրանց իրականացման ժամկետներն ու կատարված աշխատանքների որակը: 23. Շենքի կառուցվածքային տարրերի, ինժեներական համակարգերի, ինչպես նաև սարքավորումների ընթացիկ նորոգումն իրականացվում է տվյալ բնագավառում մասնագիտացված կազմակերպության կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: 24. Ընթացիկ նորոգման' 1) տևողությունը սահմանվում է շենքի յուրաքանչյուր կառուցվածքային տարրի, ինժեներական համակարգերի և սարք-սարքավորումների նորոգման տևողության նորմերով հաշվարկված ժամկետով, 2) աշխատանքների ընդունում-հանձնումը կատարվում է շենքի կառավարման մարմնի և շինությունների սեփականատերերի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից: 25. Հիմնական նորոգման՝ 1) աշխատանքներն իրականացվում են շենքի կառուցվածքային տարրերի և ինժեներական համակարգերի, սարք-սարքավորումների ամբողջական կամ մասնակի վերականգնմամբ կամ փոխարինմամբ, 2) աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետները սահմանվում են նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետով, 3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման և հաստատման կարգերը, դրանց կազմի և բովանդակության կանոնները սահմանվում են գործող օրենսդրությամբ,

4) աշխատանքների վերջնական ընդունում-հանձնումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման համաձայն: 26. Շենքի կառուցվածքային տարրերի վերականգնման, սեյսմազինվածության բարձրացման և հիմնական նորոգման աշխատանքները պետք է իրականացվեն օրենսդրությամբ սահմանված կարգով շինարարական թույլտվություն ստանալուց հետո: 27. Շենքի կառուցվածքային տարրերում պետք է բացառվեն կոնստրուկտիվ լուծումների փոփոխությունները՝ առանց հաստատված նախագծային փաստաթղթերի: 3. ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԸ 28. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներն են. 1) Հիմքերի համար՝ ա. Հիմքերը պետք է լինեն առանց անհավաասարաչափ նստվածքների, պաշտպանված լինեն խոնավությունից: Ընդ որում, հիմքերի նստվածքային ճաքերը կարող են լինել նորմերով թույլատրելի շեղումների սահմաններում՝ առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների: բ. Սալվածքի մակերեսը պետք է լինի հարթ, առանց խորդուբորդությունների ու հետադարձ թեքությունների և դրա ու շենքի պատերի միջև' առանց նորմատիվային չափերը գերազանցող ճեղքերի: գ. Հիմքերում պետք է բացառվեն առանց սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերի լրացուցիչ հիմքերի կառուցման կամ հողի հանույթի միջոցով նկուղային հարկի բարձրության ավելացման աշխատանքները: 2) Սյուներ, հեծանների (պարզունակներ) համար՝ ա. Սյուները պետք է լինեն առանց շեղումների ուղղաձիգից, կայունության կորստի և անվտանգ շահագործման պայմանների խախտումների: բ. Հավաքովի և միաձույլ երկաթբետոնե սյուներում պետք է ապահովված լինի մետաղական ներդիր տարրերի հուսալի ամրակցումը և կոռոզիակայուն նյութերով պատումը: գ. Սյուներում պետք է բացառվեն բետոնե պաշտպանիչ շերտի վնասվածքներն ու ամրանների մակերևույթի մերկացումները: ե. Հեծանները և պարզունակները պետք է լինեն առանց մակերևութային վնասվածքների, բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորման երևույթների, ամրանի և բետոնի շաղկապման խախտումների, տեղային կայունության կորուստի և ճկվածքների: զ. Փայտե հեծանները պետք է լինեն առանց խոնավության և նեխման օջախների, փայտանյութի ճեղքումների և ակնհայտ ճկվածքների: 3) Պատերի և դրանց տարրերի համար՝ ա. Պատերը և դրանց տարրերը պետք է շահագործվեն և պահպանվեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների: բ. Քարե շարվածքով շենքի պատերը պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների (շարվածքի կարանների զանգվածային հողմահարում, միջանցիկ ճաքեր, քարե շարվածքի քայքայում, շերտավորում, կքման առկայություն և շեղումներ ուղղաձիգից), որոնք կարող են բերել խոնավության ներթափանցմանը, պատերից քարերի անկմանը և պատի փլուզմանը: գ. Երկաթբետոնե և պողպատե կարկասային շենքերի ինքնակրող պատերը պետք է լինեն առանց նորմատիվային թույլատրելի չափերը գերազանցող' խոր բացված նստվածքային ճաքերի, երեսապատման շերտազատման և անկման, մետաղական միջադիր մասերի (կապերի) տեղադրման տեղում ժանգոտ բծերի առկայության: դ. Խոշորապանելային շենքերի պատերի արտաքին պանելները պետք է լինեն առանց նկատելի շեղումների ուղղաձիգից, միջադիր դետալների պոկման, կցվածքների հերմետիկության խախտումների, արտաքին պանելների խոնավացման, ջրակալման կամ սառցապատման, ինչպես նաև պանելների երեսապատման շերտազատման և անկման: ե. Շենքերի արտաքին պատերի տարրերի (միջհարկային քիվեր, պատշգամբներ, էրկերներ և այլն) վիճակը պետք է լինի առանց փլուզման վտանգի սպառնալիքի: Միջհարկային քիվերը պետք է ունենան նորմատիվային թեքություն' ջրաթափի համար, ինչպես նաև լինեն առանց վնասվածքների ջրամեկուսացման ծածկերում, ճակատներում և այլ ճակատային ելուստներում: Բարձակների, պատշգամբային հարթակների և էրկերների լծորդումները պատերի հետ պետք է համապատասխանեն նորմերին: Պատշգամբային հատակները պետք է ունենա 3% թեքություն շենքի պատից դեպի ազատ եզրը: զ. Արտաքին պատերի (ճակատների) վրա փակցված ցուցանակները, համարային նշանները, դրոշակիրները, ինչպես նաև պատշգամբների մետաղական ու քարե կոնստրուկցիաները և տարհանման աստիճանները պետք է հուսալիորեն ամրակցված լինեն քարե շարվածքին: է. Երեսապատված ճակատներում պետք է ապահովվի պատերի հետ երեսապատման շերտերի միացումների հուսալիությունը: Երեսապատման նյութից, շենքի մակերևույթի վիճակից և շահագործման պայմաններից կախված՝ որոշակի պարբերականությամբ պետք է իրականացվեն ճակատի մաքրում և լվացում:

4) Միջհարկային ծածկերի (առաստաղներ և հատակներ) համար՝ ա. Միջհարկային ծածկերը պետք է լինեն կայուն՝ առանց մեծ ճկվածքների (թռիչքի 1/400-ի չափով) և 0.3 մմ-ից մեծ լայնությամբ ճաքերի, շերտավորման և ամրանի մակերևույթի մերկացման երևույթների և պետք է զերծ լինեն խոնավացումից: բ. Հավաքովի ծածկերում պետք է բացառվեն միմյանց նկատմամբ հարակից ծածկի սալերի տեղափոխությունները: գ. Վերնածածկերում պետք է բացառվեն գերսառեցումները: 5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար՝ ա. ՍՇՌՄՀ-ի շահագործումը պետք է իրականացվի ծառայության ժամկետին համապատասխան: Ժամկետը լրանալուն պես, պետք է ապահովել դրանց փոխարինումը լիցենզավորված կազմակերպությունների կողմից՝ խստիվ պահպանելով տեխնիկական պայմանների, երկրաշարժադիմացկուն շինարարության և նախագծման նորմերի պահանջները: բ. ՍՇՌՄՀ-ով շենքերում յուրաքանչյուր ՍՇՌՄՀ-ի շուրջ պետք է ապահովել նախագծով նախատեսված բացակը: գ. ՍՇՌՄՀ-ով շենքերում ինժեներական հաղորդակցության համակարգերը պետք է ունենան ճկուն միացումներ, որոնք թույլ են տալիս առանց վնասվածքների հաղորդակցման տարրերի տեղաշարժը: դ. Շահագործման ընթացքում ՍՇՌՄՀ-ի միջոցով սեյսմամեկուսացված շենքերում պետք է պահպանվեն նորմատիվատեխնիկական պահանջներով և նախագծային լուծումներով նախատեսված պարամետրերը և ջերմաստիճանային ռեժիմը: ե. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից, և բացառվի սեյսմամեկուսչի տարրերի աղտոտումը ներկով, սվաղով, այլ նյութերով ու դրանց շփումն այլ նյութերի հետ: 6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար՝ ա. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեռնահարկում (այսուհետ' տարածքներ) պետք է ապահովել ինժեներական, համակարգերի և սարքավորումների հասանելիությունն, այդ թվում՝ սեյսմամեկուսիչներով զինված շենքերի նշված տարածքներում տեղակայված ՍՇՌՄՀ-ներին ազատ մոտեցումը և դրանց յուրաքանչյուրի անխոչընդոտ փոխարինման հնարավորությունը, ինչպես նաև սանիտարական նորմերի համաձայն՝ դեռատիզացիայի, դեզինսեկցիա և դեզինֆեկցիայի պարբերաբար իրականացումը: բ. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկերում օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի +00C աստիճանից ոչ պակաս, իսկ հարաբերական խոնավության մակարդակը' 65 տոկոսից ոչ ավելի, ինչպես նաև պետք է ապահովված լինեն բնական օդափոխությամբ ու ջերմամեկուսացմամբ: գ. Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկում պետք է բացառվեն ջրամատակարարման, գազամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անօրինական, առանց հաստատված նախագծային փաստաթղթերի փոփոխությունները և շեղումները, ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի անսարքությունը, կոնդենսատի առաջացումը, արտահոսքերը, դյուրավառ և վառելիքային հեղուկների, հեղուկ գազերի, պայթուցիկ նյութերի պահպանումը, վերամշակումը և օգտագործումը, թափառող կենդանիների (կրծողների, կատուների և շների) ներթափանցումը: դ. Ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաները (ծպեղներ, թեքահեծաններ, մարդակներ, կավարամած) պետք լինեն առանց ճկվածքների, կանգնակների կայունության կորուստի նախանշանների:

7) Տանիքների և տանիքներից ջրահեռացման սարքավորումների համար՝ ա. Տանիքների պարապետները, ճաղաշարային ցանկապատերը, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերը և քիվապատերի մետաղյա ծածկերը պետք է լինեն առանց վնասվածքների: բ. Տանիքի կրող կոնստրուկցիաները (ծպեղները, թեքահեծանները, մարդակները, կավարամածը) պետք է լինեն առանց ակնհայտ մեծ ճկվածքների և վնասվածքների և ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը: գ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաները պետք է պաշտպանված լինեն հականեխիչ և հակահրդեհային ծածկույթներով: դ. Տանիքի մետաղական կոնստրուկցիաները, ներդիր դետալները պետք է լինեն հուսալիորեն պաշտպանված հակակոռոզիոն ներկերով և բաղադրանյութերով: ե. Հարթ տանիքներում պաշտպանիչ, պարփակող երկաթբետոնե պատային սալերը և մյուս տարրերն ու դրանց միացման հանգույցները պետք է լինեն առանց վնասվածքների և համապատասխանեն իրենց նախագծային դիրքերին: զ. Ներքին ջրահեռացմամբ հարթ տանիքներում ջրամեկուսացման շերտերի վնասումը բացառելու նպատակով պետք է բացառվեն վերնածածկի ձյան մաքրման աշխատանքները: է. Արտաքին ջրահեռացման համակարգով տանիքներում տանիքածածկը պետք է պարբերաբար մաքրվի ձնից՝ կուտակված ձյան շերտի հաստությունը չպետք է գերազանցի 30-40 սանտիմետրը: ը. Տանիքի վրա տեղադրված շանթարգել սարքավորումները, կայմերը և այլ սարքավորումները և տանիքի կոնստրուկցիաների հետ դրանց միացման հանգույցները պետք է լինեն անխափան աշխատանքային վիճակում՝ առանց վնասելու տանիքի ջրահեռացման շերտերը: թ. Տանիքածածկը պետք է լինի մաքուր աղբից, ցեխից՝ անձրևաջրերի և հալոցքային ջրերի հեռացումը չխոչընդոտելու համար և սառցե լեզվակների առաջացումը բացառելու նպատակով: ժ. Տանիքներից ջրահեռացնող սարքավորումները (ձագարները, ջրհորդան խողովակները, կախովի ջրհոս ճոռերը և այլ ջրհորդան սարքավորումներ) պետք է ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը, ինչպես նաև պահպանվի ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգությունը և հորիզոնական մասերի թեքությունը, նրանց առանձին օղակների միացման խտությունը: Ջրհորդան խողովակների տակ պետք է տեղադրված լինեն ջրահեռացնող վաքեր: ի. Ջրահեռացնող սարքավորումների փողրակները, ցվիքները, վաքերը և ձագարները պետք է լինեն սարքին և պահվեն մաքուր վիճակում, իսկ ձմռանը' մաքրվեն սառցալեզվակներից և մակասառցաջրից: 29. Վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշաններն են. 1) Հիմքերի համար՝ ա. Հիմքերի շարվածքում ճեղքերը, շարվածքի թեքությունը և խզումները, պատերի ուղղահայաց հարթության նկատմամբ շեղումները: բ. Հիմքի և նկուղային հարկի պատերի շարվածքի հողմնահարումն ու առանձին քարերի դուրս թափվելը: գ. Հիմքերի խոնավացումը, այդ թվում շենքի գետնախարսխի և սալվածքի միջև ճեղքերի առկայության, ջրամեկուսիչ շերտի, վնասվածության, ջրահեռացման համակարգի խափանումների, գրունտային ջրերի ներթափանցման պատճառով:

2) Սյուների, հեծանների (պարզունակների) համար՝ ա. Սյուներում բետոնի վնասվածքները, երկայնական և լայնական ամրանների մակերևույթի մերկացումները, ամրանների մակերևույթի վրա կոռոզիայի հետքերը: բ. Սյուներում բետոնե պաշտպանիչ շերտի շերտավորումները, ամրանի և բետոնի շաղկապման խախտումները: գ. Պողպատե սյուներում կոռոզիայի նշանները: դ. Քարե կանգնակներով (մույթերով) շենքերում' քարերի քայքայումը և/կամ առանձին քարերի ընկնումը, հեծանների և միջնապատերի հենարանների տակ շարվածքի վնասվածքները, քարի մասնատումը, շարվածքի շարքերի կարերի հորիզոնական ուղղությամբ սահքը: ե. Հավաքովի երկաթբետոնե շենքերում սյուների և պարզունակների միացումների խախտումները, մետաղական ներդիր տարրերի քայքայումները, դրանցում առկա եռքային միացումների վնասվածքները: զ. Հեծանների և պարզունակների բետոնի մակերևութային վնասվածքները, ակնհայտ խորը և բացվածքի մեծ լայնությամբ ճաքերի, պաշտպանիչ շերտի շերտավորումը, ամրանների մակերևույթի մերկացումը, պողպատե հեծաններում՝ կոռոզիայի առաջացումը: է. Փայտե հեծանների խոնավության և նեխման օջախները, փայտանյութի ճեղքումները և ակնհայտ ճկվածքները: 3) Պատերի և դրանց տարրերի համար՝ ա. Պատերի երկաթբետոնե տարրերում (հեծաններ, գոտիներ, միջուկներ) բետոնի քայքայումները, ամրանների մակերևույթի մերկացումները, պատերի և երկաթբետոնե տարրերի միջև կապերի խախտումները: բ. Պատի շարվածքներում ճաքերը, քարաթափումները, վնասվածքները, շարվածքի շաղախի հողմնահարումներն ու քայքայումները: գ. Պատերի (ներքին և արտաքին) ներկվածքի և հարդարման շերտերի վնասվածքներ: դ. Արտաքին պատերին (ճակատներին) մետաղական տարհանման աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, ցուցանակների, դրոշակիրների, համարային նշանների ամրակցման տեղամասերում պատի շարվածքների վնասվածքներ: ե. Երեսապատման, սվաղային, ծեփամածիկային շերտերի թափման, տեղային վնասվածքների ու շերտավորման երևույթների առկայությունը: զ. Պանելային ճակատներով շենքերում պատային սալերի միացման հանգույցներում ճեղքերի և հերմետիկության խափանումների առկայությունը: է. Պատշգամբների ամրակցման տեղամասերում առկա ճաքերը և նորմատիվային պահանջները գերազանցող ճկվածքները:

4) Միջհարկային ծածկերի (առաստաղների և հատակների) համար՝ ա. Միջհարկային ծածկի սալերում ճոճունության, անթույլատրելի ճկվածքների առկայությունը, նախատեսվածից մեծ բեռնվածքների առկայությունը: բ. Արտաքին պատերի հարակից տեղամասերում սառեցման հետքերը, ծեփամածիկի շերտավորումը, թերի ձայնամեկուսացումը և ջերմամեկուսացումը: գ. Հավաքովի հարակից սալերի միջև կարերի տեղամասերում հարթեցնող շերտում ճեղքերի առկայությունը: դ. Ջերմամեկուսացման, ջրամեկուսացման և ձայնամեկուսացման շերտերի, վերնածածկերի կրող կոնստրուկցիաների հարդարման շերտերի վնասվածքները: 5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար՝ ա. Վերնակառույցի (սեյսմամեկուսացման համակարգից վերև գտնվող կառուցվածքի մասի) անհավասարաչափ նստվածքների առկայությունը: բ. ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալներում կոռոզիայի առաջացման նախանշանները: գ. ՍՇՌՄՀ-ի կքվածությունը, ռետինի մակերևույթի վրա ճաքերի առկայությունը: 6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար՝ ա. Նկուղների, տեխնիկական հարկերի և ձեղնահարկի քարե, խամքարաբետոնե, բետոնե կամ երկաթբետոնե պատերում՝ ներքին հարդարման սվաղի կամ ծեփամածիկի շերտավորման երևույթները, շարվածքի շաղախի, բետոնե պաշտպանիչ շերտի քայքայումները: բ. Նկուղների, տեխնիկական հարկերի և ձեղնահարկի (այդ թվում ծածկերի և պատերի) խոնավացումը: գ. Նկուղների և տեխնիկական հարկերի մուտքերի հեղեղումները, աղտոտումներն ու դժվարանցանելիությունը: դ. Ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաների (ծպեղների, թեքահեծանների, մարդակների, կավարամածի) ակնհայտ մեծ ճկվածքները, կանգնակների կայունության կորուստի նախանշանները: 7) Տանիքների և տանիքներից ջրահեռացնող սարքավորումների համար՝ ա. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վնասվածքները կամ բացակայությունը: բ. Տանիքի և ձեղնահարկի կրող հեծանային կոնստրուկցիաների (ծպեղների, թեքահեծանների, մարդակների, կավարամածի) ակնհայտ մեծ ճկվածքները, կանգնակների կայունության կորուստի նախանշանները: գ. Հարթ տանիքներում պարփակող պատային սալերի հիմնակմախքի հետ միացման հանգույցներում վնասվածքների առկայությունը: դ. Տանիքի կրող պողպատե կոնստրուկցիաների, ներդիր դետալների պաշտպանիչ շերտերի քայքայումը: ե. Տանիքներում և ձեղնահարկերում ներքին ջրահեռացման համակարգերի վնասվածքներն ու անթույլատրելի դեֆորմացիաները և տանիքածածկույթից կաթոցների նշանները: զ. Տանիքի փայտե կոնստրուկցիաների հականեխիչ և հակահրդեհային շերտերի վնասվածքները: է. Տանիքածածկույթի վրա աղբի առկայությունը, ձմռան ընթացքում ծածկույթի վրա ձյան կուտակումները, մակասառցաշերտերը, սառցալեզվակների առկայությունը: ը. Ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգության և հորիզոնական մասերի թեքության խախտումները: թ. Ջրահեռացնող համակարգերից անձրևաջրերի և հալոցքային ջրերի արտահոսքերի առկայությունը: ժ. Ջրահեռացնող սարքավորումներում աղբի, ձյան կուտակումների և սառույցի հաստ շերտերի առկայությունը: 30. Շահագործման, պահպանման և արդիականացման կանոններ (այդ թվում վնասվածքների և թերությունների վերացման միջոցով) 1) Հիմքերի համար՝ ա. 29-րդ կետի 1-ին ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում հիմքերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության միջոցով: բ. 29-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերության մեջ նշված՝ հիմքերում խոնավացման նշաններ բացահայտելու դեպքում շենքի գետնախարիսխներում օդանցքների բացում, հիմքերի խոնավացման պատճառների վերացմանն ուղղված նորոգում, ինչպես նաև սալվածքի մակերևույթի (ներառյալ խորդուբորդությունների վերացման ու հետադարձ թեքությունների կարգավորման) պատշաճ հարթեցում, սալվածքի ու շենքի պատերի միջև ճեղքերի փակում: 2) Սյուների, հեծանների (պարզունակների) համար՝ ա. 29-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում սյուների և հեծանների (պարզունակների) տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության միջոցով: բ. Պողպատե սյուներով և հեծաններով (պարզունակներով) շենքերում սյուների և հեծանների պաշտպանվածության վերականգնում՝ հակակոռոզիոն նյութերով: 3) Պատերի և դրանց տարրերի համար՝ ա. 29-րդ կետի 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ» և «է» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում պատերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության միջոցով: բ. 29-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված վնասվածքների բացահայտման դեպքում մետաղական տարհանման աստիճանների, բարձակային պատշգամբների կոնստրուկցիաների, դրոշակիրների, ցուցանակների և համարային նշանների ամրակցումների և այդ տեղամասերում վնասված քարերի վերականգնում: գ. Պատշգամբներում լուրջ վնասվածքների, դեֆորմացիաների հայտնաբերման դեպքում դրանց մուտքի փակում և կապարակնքում, դրանց վերականգնման աշխատանքների իրականացում: 4) Միջհարկային ծածկերի (առաստաղների և հատակների) համար՝ ա. 29-րդ կետի 4-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում միջհարկային ծածկերի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության միջոցով: բ. Միջհարկային ծածկի սալերի վրա նորմատիվ արժեքը գերազանցող բեռնվածքների առկայության դեպքում դրանց վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկում: գ. 29-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ նշված վնասվածքի բացահայտման դեպքում ջերմամեկուսիչ շերտերի հաստությունների ստուգում, հաշվարկայինից փոքր լինելու դեպքում՝ հաշվարկային հաստության ապահովում: 5) Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (ՍՇՌՄՀ) համար՝ ա. 29-րդ կետի 5-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում ՍՇՌՄՀ-ի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության կողմից: 6) Նկուղի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի համար՝ ա. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններում նշված վնասվածքների բացահայտման դեպքում՝ նկուղային և կիսանկուղային հարկերում տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության միջոցով: բ. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում նշված խոնավացման նշանների բացահայտման դեպքում ջրամատակարարման և կոյուղու խողովակաշարերի սարքինության ստուգում, պատճառների չհայտնաբերման դեպքում' սալվածքի վիճակի ստուգում, վերնահարկում գտնվող տեխնիկական հարկերի դեպքում՝ տանիքածածկույթից անձրևաջրերի արտահոսքերի ստուգում: գ. 29-րդ կետի 6-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված վնասվածքները բացահայտելու դեպքում դրանց վերացման աշխատանքների իրականացում:

7) Տանիքների և տանիքներից ջրահեռացնող սարքավորումների համար՝ ա. 29-րդ կետի 7-րդ ենթակետում նշված վնասվածքների բացահայտման դեպքում տանիքի տեխնիկական վիճակի հետազննության կազմակերպում՝ լիցենզավորված կազմակերպության կողմից: բ. Տանիքի պարապետների, ճաղաշարային ցանկապատերի, ծխատար և օդափոխության խողովակաշարերի գլխամասերի և քիվապատերի մետաղյա ծածկերի վերականգնում (ամրացում կամ փոխարինում): գ. Տանիքածածկի, քիվերի, պարապետների, հովհարների մաքրում աղբից և աղտոտվածությունից, ձնից, մերկասառցաշերտերից և սառցալեզվակներից: դ. Տանիքի կրող փայտե կոնստրուկցիաների մշակում հականեխիչ և հակահրդեհային նյութերով: ե. Տանիքի պողպատե կոնստրուկցիաների պաշտպանում հակակոռոզիոն նյութերով, դրանց վնասված միացման հանգույցների վերականգնում: զ. Տանիքածածկույթից ջրի կաթոցների վերացում: է. Ջրհորդանների, կախովի ջրհոս ճոռերի, ձագարների վերականգնում (ամրացում կամ փոխարինում): 4. ՇԵՆՔՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐ 31. Շահագործմանը և պահպանմանը ներկայացվող պահանջներն են.

1) Մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների համար՝ ա. Աստիճանները և աստիճանավանդակները պետք է լինեն առանց ներկվածքի և սվաղի վնասվածքների, պոկված կերամիկական սալիկների, փայտե բազրիքների ճաքերի և ճկվածքների, խարխուլ վիճակում գտնվող թեքահեծանների և աստիճանահարթակների ծածկույթների: բ. Աստիճանավանդակների բնական լուսավորությունն ապահովող պատուհանները պետք է ապակեպատված լինեն: գ. Մուտքերի հովարները և արտասանդուղքների աստիճանները ձյունատեղումների ժամանակ պետք է մաքրվեն՝ բացառելով ձյան սահումը: դ. Աստիճանավանդակներում պետք է ապահովվի պատերի, պատուհանների, պատուհանագոգերի, գազի հաշվիչների արկղների, ջեռուցման մարտկոցների պարբերական մաքրումը: ե. Մուտքերը և աստիճանավանդակները պետք է ապահովված լինեն արհեստական լուսավորվածությամբ: զ. Աստիճանավանդակներում պետք է բացառել գույքի, ապրանքների, իրերի պահեստավորումը: է. Աստիճանավանդակներում տեղադրված էլեկտրավահանակները և այլ անջատիչ սարքավորումները պետք է գտնվեն փակ պահարաններում, իսկ էլեկտրական հաղորդալարերն անցնեն փակ վիճակով: ը. Մուտքի դռների և պատուհանների փեղկերի, ապակեկալների և առանձին տարրերի միացումները պետք է լինեն առանց ճեղքերի, առանց կցածալվածքներում մածկանի քայքայման, հերմետիկացնող միջադիրների բացակայության կամ մաշվածության, լցվածքների տարրերի փտման և կորացման, ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացման, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատման և քայքայման:

2) Աղբամուղների և աղբահավաք խցերի համար՝ ա. Աղբամուղները պետք է գործեն անխափան' քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային նորմերի պահանջների ապահովմամբ: բ. Պետք է իրականացվեն աղբամուղի և աղբահավաք խցերի դեզինuեկցիայի (պայքար միջատների դեմ) ու դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ), իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև դեզինֆեկցիայի (ախտահանման) աշխատանքներ: գ. Աղբամուղների ձեղնահարկային դռնակները և հորանների ստուգիչ անցքերի կափարիչները պետք է պահվեն փակ վիճակում: դ. Աղբամուղների բեռնավորող փականների կափարիչները պետք է ապահովված լինեն ռետինե միջադիրներով և հուսալի փակվեն: ե. Աղբախցերի դռները պետք է ամուր փակվեն և ունենան սողնակ, նրանց ստորին մասը և շեմքերը պատվեն թիթեղով, իսկ հատակների անցքերը և բացվածքները ամրակցվեն' բացառելով կրծողների և միջատների թափանցումը: զ. Աղբախցերի ներսի պատերը պետք է երեսապատված լինեն խոնավ եղանակով մաքրման հնարավորություն ընձեռող նյութերով և ապահովված լինեն ջրի ծորակով և հոսակով: է. Աղբախցերը պետք է ապահովված լինեն բնական արտածման օդափոխությամբ: ը. Աղբահավաք խցի մուտքը պետք է մեկուսացված լինի շենքի մուտքից, աղբահավաք խցի դռները պետք է հերմետիկ փակված լինեն: թ. Աղբահավաք խցում աղբամուղի բացվածքի տակ պետք է տեղակայված լինի սպառման թափոնները ժամանակավոր պահվելու համար մետաղական կամ պլաստմասսե առնվազն 750 լիտր տարողությամբ կոնտեյներ: Աղբահավաք խցի հատակը պետք է ունենա թեքություն դեպի ջրահեռացման համակարգին միացված հատականցքին: ժ. Շենքի մուտքերի տեսանելի մասերում աղբահանության սխեմայի և ժամանակացույցի առկայություն: 3) Փոստային բաժանորդային պահարանների համար՝ ա. Պահարանները պետք է լինեն առանց ներկվածքի շերտի վնասվածքների, հարթ մակերեսով, փակվող խցիկներով: բ. Պահարանները պետք է տեղակայված լինեն կապի ծառայությունների մատուցման համար հասանելի վայրում, պետք է լինեն սարքին վիճակում և համապատասխանեն հետևյալ չափանիշներին: գ. Պահարանի բարձրությունը, երկարությունը, լայնությունը և բացվածքը պետք է ապահովեն ISO միջազգային ստանդարտով C4 (229 մմ x 324 մմ) չափսի ծրարի առանց վնասելու և ծալելու տեղադրումը ու պետք է լինեն ոչ պակաս, քան բարձրությունը' 40 մմ, երկարությունը' 250 մմ, լայնությունը 40 մմ, բացվածքի երկարությունը' 230 մմ և լայնությունը' 30 մմ: դ. Պահարանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացվածքի բարձրությունը գետնից լինի ոչ պակաս 0,7 մ-ից և ոչ ավելի 1,7 մ-ից:

4) Վերելակների և վերելակային հորերի համար՝ ա. Վերելակները և վերելակի խցիկները պետք է լինեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների, անվտանգ շահագործման տեխնիկական նորմերից շեղված տեսանելի թերությունների և անսարքությունների: Ընդ որում, տարվա ընթացքում պետք է ապահովվի մասնագիտացված կազմակերպության կողմից վերելակների (մարդատար և բեռնատար) տեխնիկական զննումը: բ. Պետք է բացառվեն վերելակների շահագործումն' առանց հաստատված տեխնիկական շահագործման թույլտվության, գ. Վերելակների խցիկներում տեսանելի տեղում պետք է տեղադրված լինեն վահանակներ, որտեղ պետք է նշված լինի վերելակի անվանական բեռնունակությունը' կիլոգրամներով և ուղևորների առավելագույն թույլատրելի թվով: դ. Վերելակների խցիկը պետք է լինի լուսավորված, դրա ընթացքի և բաց դռների ժամանակ այն պետք է ունենա նաև վթարային լուսավորությունն ապահովող միջոց: ե. Վերելակների խցիկի ինքնավար կանգի ճշտությունը պետք է լինի ±35 մմ-ի սահմաններում: զ. Վերելակների հորանների ներքևի մասում նախատեսված գետնախորշերը պետք է պաշտպանված լինի դրա մեջ գրունտային ջրերի և կեղտաջրերի թափվելուց: է. Վերելակների հորաններում չի թույլատրվում տեղադրել սարքավորումներ և անցկացնել վերելակներին չվերաբերող հաղորդակցուղիներ' բացառությամբ հակահրդեհային և պահպանության ազդանշանային, սպասարկող անձնակազմի, հորանի օդափոխության համար նախատեսված համակարգերի: ը. Վերելակների սարքավորումները' կարապիկը, դրա հետ կապված մեխանիկական սարքերը, էլեկտրական սարքավորումները և բլոկները պետք է տեղադրվեն արտաքին ազդեցություններից հատուկ պաշտպանված սրահներում: Չի թույլատրվում կողմնակի մարդկանց մուտքն այդ սրահներ: թ. Պետք է բացառվի միտումնավոր կամ պատահաբար գործարկված խցիկի ընթացքը, եթե բոլոր արտաքին դռները համապատասխան ձևով փակված չեն: ժ. Վերելակների խցիկներում օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պետք է իրականացվեն նաև դեզինֆեկցիայի (ախտահանման) աշխատանքներ:

32. Վնասվածքները և թերությունները մատնանշող հիմնական արտաքին նշաններն են. 1) Մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների համար՝ ա. Մետաղական աստիճանահեծանների կոռոզիան: բ. Հարթակների և աստիճանաբազուկների ճկվածքները: գ. Աստիճանահարթակների հատակների և աստիճանների վրա փոսերը, ճաքերը: դ. Պաշտպանակների, բռնաձողերի ամրակապի և պաշտպանիչ ցանցի թուլացումը: ե. Մուտքերի պատուհանների փեղկերի և դռների ապակեկալներում, ինչպես նաև առանձին տարրերի միացումների միջև ճեղքերը: զ. Հերմետիկացնող միջադիրների բացակայությունը կամ մաշվածությունը: է. Ապակեկալների հանգույցներում և դռների շերտերում կցորդումների թուլացումը: ը. Պատուհանային ջրթափերի եզրերի ոչ բավարար թեքությունը և անորակ խցումը: թ. Պատուհանների շրջանակների, ապակեկալների և դռների շերտերի ներկի շերտազատումը և քայքայումը: ժ. Պատուհանների և դռների փեղկերի ամրացման թուլացումը, կոտրված ապակիները: ի. Դռների թուլացած ծխնիները, թուլակազմված բռնակները, մետաղաձողերը և այլ օժանդակ պարագաները (ֆուրնիտուրան): 2) Աղբամուղների և աղբահավաք խցերի համար՝ ա. Աղբամուղի խողովակի ճաքերը և անցքերը: բ. Միջհարկային տարածքների բացվածքներում հերմետիկ փակվող կափարիչների բացակայությունը: գ. Աղբահավաք խցերի արտաքին դռների ոչ հերմետիկ փակվելը: դ. Աղբամուղի և աղբախցի խցանվածությունը, կրծողների և միջատների առկայությունը: ե. Աղբահավաք խցի ներքին մակերեսներում մաքրման, լվացման և ախտահանման համար՝ հարթ, բարեկարգ, ամբողջական մակերեսների բացակայությունը: զ. Շենքի մուտքերի տեսանելի մասերում աղբահանության սխեմայի և ժամանակացույցի բացակայությունը: է. Աղբախցի սողնակի, դռան ստորին մասի և շեմքերի պատման թիթեղի բացակայությունը: 3) Փոստային բաժանորդային պահարանների համար՝ ա. Պահարանների ներկվածքի շերտի վնասվածքները, մակերեսի անհարթությունը, խցիկներում փականների բացակայությունը, անսարքությունները: բ. Պահարանների անհասանելիությունը՝ կապի ծառայությունների մատուցման համար: գ. սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված չափանիշն

Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Երկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան