Երեկ զոհված զինվորներից Գրիշա Մաթևոսյանը պետք է մեկ շաբաթից զորացրվեր
ՀասարակությունԵրեկ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը:
Գրիշա Մաթևոսյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։ Սիսանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Մաթևոսյանը մեկ շաբաթից պետք է զորացրվեր.«Իմ տեղեկություններով՝ նա առաջադրանք է կատարել և չի եղել դիրքերում։ Հորեղբոր տղան էլ հիմա ծառայության մեջ է գտնվում։ Համայնքապետն էլ իրենց ընտանիքի հետ ակտիվ կապի մեջ է այս օրերին»։