Արտակարգ իրավիճակ Երեւան-Արտաշատ մայրուղում
ՀասարակությունԱյս պահին փակ է Երեւան-Արտաշատ մայրուղին։ Փակողները Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչներն են։ Նրանք պահանջում են, որպեսզի վերականգնվի Երեւան-Մարմարաշեն տրանսպորտային երթուղին։
Նրանք մեզ հետ զրույցում ասացին, որ մոտ երեք ամիս առաջ լրացել է Երևանի թիվ 44 երթուղին սպասարկող ընկերության լիցենզիան, որը Երևանից դուրս էր գալիս եւ մինչև Մարմարաշեն էր հասնում։ Երեք ամիս է նոր մրցույթ չի անցկացվել, նոր երթուղի չի հայտնվել։ Միակ տրանսպորտային միջոցը նրանց համար այս պահին Երեւան-Արտաշատ երթուղու ավտոբուսներն են, որոնք գերբեռնված են լինում եւ գրեթե չեն կանգնում։
Ավելին՝ այստեղ