Օմիկրոնի նոր ցավոտ ախտանշան է ի հայտ եկել. Բժիշկը գուշացնում է
ՀասարակությունԿորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածները վերջին ժամանակներս սկսել են ավելի հաճախ բախվել նոր ախտանշանի, որը պացիենտին ց ավ է պատճառում։ Այս մասին նախազգուշացնում է ալերգոլոգ-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան)։

RA.RU-ի զրույցում մասնագետը նշել է, որ խոսքը հիպերեսթեզիայի՝ օրգանիզմի բարձր զգայականության մասին է. ց ավում է հիվանդի ամբողջ մարմինը։ «Ընդ որում, եթե մարդուն ձեռք տաս, ոչինչ չի ց ավի, բայց եթե սեղմես ձեռքերով, ապա մաշկը, մկանները, ոսկորները, ամեն ինչ ց ավում է՝ ընդհուպ ճչալու աստիճանի»,- ասել է Բոլիբոկը։

Իմունաբան, «ԿԷԳ» պայմանագրային-հետազոտական ընկերության գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովն, իր հերթին, նշել է, որ հիպերեսթեզիա մարդու մոտ կարող է առաջանալ վերջույթների նյարդերի ախտահարման պատճառով։ Պացիենտը մարմնի տարբեր մասերի թմրածություն, ծ ակոցներ, ց ավ, սառնություն եւ էլի ինչ-որ բաներ կարող է զգալ։