Գեյերի հանդիպումը դաժան ավարտ է ունեցել. սպանել է ու կտրտել իր զոհին
ՀասարակությունՄոսկվայում ձերբակալել են 44-ամյա միգրանտին, ով կասկածվում է ժամադրությունից հետո ռուս տղամարդուն սպանելու և մասնատելու մեջ։ Հինգշաբթի՝ փետրվարի 10-ին, հայտնում է REN TV-ն։ Հրատարակության տվյալներով՝ 36-ամյա զոհն անհետացել էր փետրվարի 8-ին։ Տղամարդը, կնոջ խոսքով, վաղ առավոտյան տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել։ Նույն օրը Մոսկվայում աղբի վերամշակման գործարանի փոխակրիչի վրա հայտնաբերվել է մարդու գլուխ։ Այն հայտնաբերել են տեսակավորողները։ Քննիչները պարզել են, որ դրանք անհետացած տղամարդու մնացորդներն են։
Պարզվել է, որ զոհը և նրա 44-ամյա մարդասպանը ծանոթացել են միասեռականների համար նախատեսված կայքում և ժամադրությունից հետո միգրանտը կատարել է սպանությունը, որից հետո մասնատել է մարմինը՝ պատասխանատվությունից խուսափելու համար։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ միգրանտի համաբնակիչը նկատել է, թե ինչպես է պայուսակների մեջ փաթեթավորում հանգուցյալի մարմնի մասերը։ Սակայն հարձակվողը, դստեր նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքի ներքո, ստիպել է նրան օգնել իրեն ազատվել ապացույցներից։ Այս պահին քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, կատարվում են փորձաքննություններ։