Լրահոս
Կարևոր


Արտակարգ. հրամանատարի տեղակալը սեփական կյանքը փրկելու նպատակով փախել է կրակային դիրքից. զոհվել է 20 զինծառայող

Հասարակություն

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն: 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու  անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող:

Զորամասի Դ-20 ՀԴն  շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  ըստ էության քննության համար:

Ավելին՝ այստեղ

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա Կոստանյան