Լրահոս
Կարևոր


Նոր մանրամասներ սահմանային իրավիճակից. ինչ զինատեսակից են արձակվել կրակոցները

Հասարակություն

Առավոտյան Կարմիր Շուկայում և Թաղավարդում եղել է թիրախավորված կրակահերթ՝ բնակելի տների ուղղությամբ: Բարեբախտաբար, չունենք որևէ տուժած: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը: Նրա խոսքով՝ կրակահերթը տևել է շատ կարճ. 

«Բնակիչները ինձ հետ զրուցելիս ասացին, որ կրակահերթը արձակել է մեկ հոգի, որը, հնարավոր է, եղել է խմիչքի ազդեցության տակ և որոշել է «աքլորանալ»: Այդ ամենի հետևանքով, ըստ նախնական տվյալների, վնասվել է 1 տուն, այս պահին այնտեղ փորձագետներ են և փորձում են հասկանալ, թե էլ ինչ վնասներ կարող են հասցված լինել բնակելի տներին»,- ընդգծեց պատգամավորը:

Վերջինս նշեց, որ գյուղի տարածքում տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնք շատ արագ արձագանքել են. «Հետո նրանք ավելի մանրամասն տեղեկություն կտան, թե ինչ զինատեսակից է արձակվել կրակահերթը, որքան է այն տևել և այլն»,- նշեց Մետաքսե Հակոբյանը:

Հետաքրքրվեցինք, թե բնակիչները հոգեպես ինչ վիճակում են գտնվում կատարվածից հետո, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նրանք շատ զուսպ են և հիմնականում փորձում են ցույց չտալ այն, ինչ կատարվում է իրենց ներսում. «Երբեք ցույց չեն տալիս իրենց վախը, խոսում են այնպես, ինչպես յուրաքանչյուր խաղաղ օր: Չեմ ասի, որ իրենք հարմարվել են այդ ամենի հետ, քանի որ մարդու բնազդը թույլ չի տա հարմարվելու, բայց իրականում Կարմիր Շուկայի, Թաղավարդի բնակիչները շատ պինդ ու ամուր յուրահատուկ մարդիկ են: Նրանք այդ պայմաններում շատ ավելի պինդ են կպած հողին, քան պատերազմից առաջ: Ես առաջինը հարցնում եմ՝ երեխաները վախեցե՞լ են, ի՞նչ ապրումներ ունեն: Մի պահ եկեք պատկերացնենք, որ  ուղղակի այդ գյուղի բնակիչների և երեխաների համար պատերազմը չի ավարտվել, իրենք բակ դուրս գալիս, դպրոց կամ աշխատանքի գնալիս ամեն վայրկյան մտածում են, որ հաջորդ պահին կարող են դա չունենալ»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ միանշանակ եթե չլինեն մեր զինվորներն ու ռուս խաղաղապահները, ապա անհնար կլինի այդտեղ բնակվելը, քանի որ նրանք ադրբեջանական կողմի համար զսպող հանգամանք են:

Հիշեցնենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրառում էր կատարել, որում նշված էր, որ այսօր՝  փետրվարի 11-ին՝ ժամը 05:50-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։

Զվարթ Պետրոսյան

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա Կոստանյան