Արտակարգ պատահար Սյունիքում. կա 15 վիրավոր
ՀասարակությունՓետրվարի 10-ին, ժամը 12:36-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին: Երթևեկությունը դարձել է միակողմանի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Բոչկայի ձոր» կոչվող տարածքում բախվել է 6 ավտոմեքենա, ինչի հետևանքով «Volvo» մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն. Ա.) կցորդիչը կախվել է դեպի ձորը: Մոտակայքում մոտ 60 տրանսպորտային միջոց արգելափակվել է: Տուժածներ չկան:
Ավելին՝ այստեղ