Ո՞վ էր որոշել, որ Արթուր Գրիգորյանին հուղարկավորեն Օպերայի դռան մոտից
ՀասարակությունHraparak.am-գրում է․ Օրերս Երեւանը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, երգահան Արթուր Գրիգորյանին։ Չնայած կոմպոզիտորի թողած մեծագույն ավանդին, գործող իշանությունները, կարծես, կյանքից հեռացած արվեստագետների նկատմամբ այնքան էլ հարգալից վերաբերմունք չդրսեւորեցին` չընդառաջելով հայտնի երգահանի վերջին ցանկությանը եւ Երեւանի քաղաքային պանթեոնում նրա նախընտրած տեղում գերեզմանատեղ չհատկացնելով:
Կարծես թե հանգուցյալներին էլ են բաժանում սեւերի ու սպիտակների:

Ի վերջո` կոմպոզիտորի վերջին ցանկությունը կյանքի չի կոչվել: Նրան հուղարկավորել են մեկ այլ տարածքում:
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իշխանությունների այսօրինակ կեցվածքը նորություն չէ, ավելին` ավանդույթ է դարձել: «Նորություն չէ, որ արվեստագետներին եւս զանազանում են ու տարբերում, անգամ երբ արվեստագետը հեռանում է կյանքից:
Պետությունը պետք է հավուր պատշաճի կազմակերպեր արվեստագետի հուղարկավորությունը, սակայն մենք տեսանք, թե ինչպես են Արթուր Գրիգորիչին հուղարկավորում Օպերայի շենքի դռան մոտից: Էդ ի՞նչ որոշում էր, էդ ո՞վ էր որոշել էդպես, սա ինչ նսեմացման փորձ էր…
Այստեղ եւս ինչ-ինչ հանգամանքներ են հաշվի առել Գրիգորիչի հուղարկավորությունը կազմակերպողները: Սա իսկական դժբախտություն է, մի մեծ ողբերգություն», — նշում է դերասանը: