Լրահոս
Կարևոր


Ինչու է ուշանում Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը

Հասարակություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երեկ, պատասխանելով ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, ասել է, թե նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասը կարող է միանալ Բելառուսին և Ռուսաստանի Միութենական պետությանը։ Նա անդրադարձել է նաև Հայաստանին՝ նշելով.

«Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք` նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ»,- ասել էր Լուկաշենկոն:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, որն ասաց ցանկացած երկրի ղեկավար, որը Հայաստանի մասին նման արտահայտություն է իրեն թույլ տալիս՝ անթույլատրելի է: Նա այն կարծիքին է, որ Լուկաշենկոյի գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է համապատասխան արձագանք տա այդ հայտարարությանը.

«Եթե մի երկրի ղեկավարը, օրինակ, Ալիևը իրեն որևէ արտահայտություն է թույլ տալիս Հայաստանի վերաբերյալ, ապա նրան պետք է պատասխանի հենց Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Հայաստանի հասարակությունը: Լուկաշենկոն չպետք է Հայաստանի մասին նման կերպ խոսեր, բայց դրա հետ մեկտեղ էլ Հայաստանի պատասխանը պետք է համապատասխան պետական ինստիտուտներով գնա: Լուկաշենկոն  նախկին նախագահ չէ, ինքը դաշնակից երկրի գործող նախագահն է, բա Հայաստանը չպե՞տք է պատասխան տա »,- նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե հնարավոր է, որ այդպես էլ Նիկոլ Փաշինյանը պատասխան չտա, որ դաշնակից երկրի հետ հարաբերությունները չլարվեն, քաղաքագետը նկատեց, որ եթե պատասխան չլինի, ապա միայն Լուկաշենկոյի խոսքը կմնա և վերջ. Թևանյանը բերեց Ալիևի օրինակը. «Եթե թշնամին չի պատասխանում, ապա լսում է աշխարհի խոսքը՝ դե, եթե թշնամին ինչ-որ բան է ասում, Հայաստանն էլ չի պատասխանում, ուրեմն Ալիևն է ճիշտ: Այդ պատճառով աշխարհը Ալիևին ոչինչ չի ասում, իսկ ինքը հայկական եկեղեցիներն է քանդում, պատմությունը փոխում, մեր հողերը գրավում, զինվորների պարանոցը կտրում, ահաբեկիչներ բերում, իսկ աշխարհը շարունակում է լռել»,- ընդգծեց քաղաքագետը:

Վերջինս այն կարծիքին է, որ եթե չլիներ 44-օրյա պատերազմը, կամ այն այլ ավարտ ունենար, ապա Լուկաշենկոն իրեն երբևէ նման արտահայտություն թույլ չէր տա. « Երբ դու պարտված ես և պարտված իշխանությունն է շարունակում ղեկավարել երկիրը՝ քեզ վերաբերվում են ինչպես պարտվածի»,- ասաց Թևան Պողոսյանը:

Զվարթ Պետրոսյան

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա Կոստանյան