Երկու վիրուս միաժամանակ. երեխաների շրջանում ջրծաղիկի դեպքերն աճել են
ՀասարակությունՀայաստանում ջրծաղիկի դեպքերն ավելացել են. ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում ջրծաղիկի դեպքերը 620-ով ավելացել են: Մեզ հայտնի դարձավ, որ 2021 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանում գրանցվել է ջրծաղիկի 1130 դեպք, իսկ հոկտեմբերին այն կազմել է 510: Ավելին, նշենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մեր երկրում արձանագրված ջրծաղիկի դեպքերը կազմել են 4150: ArmLur.am-ին դիմած քաղաքացիները փոխանցեցին, որ այս օրերին իրենց երեխաների մոտ ախտորոշվում է ոչ միայն ջրծաղիկ, այլեւ կորոնավիրուս: Երեխաները երկու վարակով միաժամանակ են հիվանդանում:
Նշենք, որ ջրծաղիկի ամենաբնորոշ նշանը քոր հարուցող բշտիկային ցանավորումն է, որն ի հայտ է գալիս վարակվելուց 10-21 օր անց և սովորաբար տևում է 5-10 օր: Ջրծաղիկի ցանը կարող է հայտնվել մարմնի տարբեր մասերում՝ դեմքին, կրծքավանդակին, ազդրերին և որովայնին, սակայն խիստ բնորոշ է այն, որ ցանավորումը, որպես կանոն, լինում է նաև գլխի մազածածկ մասում։
Ավելին՝ այստեղ