Կրակոցներ Ստեփանակերտում
ՀասարակությունԱրցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են․ «Գիշերը ժամը 04:45-ի սահմաններում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ալ.Մանուկյան փողոցում լսվել է ինքնաձիգից արձակված կրակոցի ձայներ: Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ժամին, իրենց տան պատուհանից կրակել է Ստեփանակերտ քաղաքի 36-ամյա բնակիչ Գ.Մ.-ն։ Վերջինս բերման է ենթարկվել Ստեփանակերտի ՔՈՎ, զենքը կամավոր հանձնել վարչության ծառայողներին, խոստովանել, որ գտնվել է հուզական ծանր ապրումների մեջ, անհավասարակշիռ վիճակում, քանի որ պատերազմից հետո իր եղբայրը մինչ օրս անհետ կորած է համարվում։ Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»։