Ողբերգական դեպք Արցախում
ՀասարակությունԱյսօր Արցախում 81-ամյա մի կին է ինքնասպանություն գործել' պատշգամբից իրեն ցած նետելով, տեղեկությունը հայտնում է Արցախի քննչական կոմիտեն։ «Այսօր' ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իրեն ցած է նետել իր տան՝ Ստեփանակերտ քաղաքի Իսակով 3/28 հասցեի պատշգամբից և մահացել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ