Լրահոս
Կարևոր


Իշխանության ներկայացուցիչները չեն բարձրաձայնում, որ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց գնում են Ռուսաստան և, Փաշինյանի բառապաշարով ասեմ, «կոշիկ են լիզում»․ Վանեցյան

Քաղաքականություն

«Крым наш» արտահայտությունը իշխանությունները շատ «գեղեցիկ» ձևով մանիպուլացրին, ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցներից մեկում իր հնչեցրած արտահայտությունը մեկնաբանելիս 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Նա ներկայացրել է իր դիրքորոշումը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարողը չի կարող դեմ լինել Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

«Մենք ունենք Արցախի հարց։ 30 տարի պայքարել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացնելու համար։ Բայց դնենք ամեն ինչ մի կողմ․ ռեֆերենդում է անցկացվել, որի արդյունքում Ղրիմի բնակչության 90 տոկոսից ավելին իր ցանկությունն է հայտնել միավորվել ՌԴ հետ։ Շատ լավ հասկանում եմ՝ ինչ է գեոպոլիտիկան, ինչ է մեծ քաղաքականությունը, բայց եթե մենք ուզում ենք, որպեսզի իրացվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իրավունք ունե՞նք դեմ խոսելու Ղրիմում բնակվող ժողովրդի ինքնորոշման իրացման դեմ», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա նաև նշել է՝ Հայաստանի հասարակությունը մեծ ակնկալիքներ ունի ռազմավարական դաշնակցից, սակայն կարևոր է փոխադարձության սկզբունքը։

«Մեծից փոքր պահանջում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ զենք պետք է տա, պետք է պաշտպանի, տնտեսապես օգնի, մեր ապրանքները պետք է անարգել գնան Ռուսաստան, վաճառվեն և այլն։ Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, եթե 44-օրյա պատերազմի ժամանակ, բացի Ռուսաստանից, որևէ այլ պետություն, բացառությամբ Ֆրանսիայի մեկ-երկու հայտարարության, մեր կողքին չկանգնեց։ Պատերազմից հետո Արցախի բնակչության անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները, մեր սահմանները պահում են ռուսները», - ասել է Արթուր Վանեցյանը։

Նա հավելել է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունն իր համար անսակարկելի արժեքներ են, բայց գտնում է նաև, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների մասին խոսելն ամոթ չէ․ չպետք է մոռանալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է։

«Իսկ այն մարդիկ, որոնք չեն բարձրաձայնում դրա մասին, խոսքս հենց գործող իշխանությունների մասին է, բայց գնում են Ռուսաստան և ամենափոքր չինովնիկից մինչև ամենաբարձր չինովնիկ, որտեղ կարողանում են հասնել, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով արտահայտվեմ՝ կոշիկ են լիզում, իսկ երբ գալիս են այստեղ, ասում են՝ մե՛նք, մե՛նք ․․․ Եկեք ազնիվ լինենք և չամաչենք խոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք փակ սենյակներում, ոչ հրապարակային», - շեշտել է Արթուր Վանեցյանը։

ԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ ԿարապետյանՀՃԿ անդամը` վարչապետի կողմից նշանակված փախած գեներալիտետի մասինԿոտայքում բեռնատարը կոտրել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներըԱպրիլի 11-ին (վաղը), ժամը՝ 17:00. կհանդիպենք․ Լիլյա ՇուշանյանՀայաստանի հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը և մենք ունենալու ենք ՈՒժեղ Հայաստան․ Վահագն ՄելիքյանՊրեմիերա. Միհրան Ծառուկյան -«Սիրելիս» Թրամփն իր աջակցությունն է հայտնել Օրբանին Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմինՄի դրամի ուժի ապրիլ ամսվա շահառուն Դավիթբեկյան խաղեր ՀԿ-ն էՀայաստանի Հանրապետության համար կարող են բացվել շատ լուրջ հնարավորություններ․ Էդմոն ՄարուքյանՈւկրաինան ցանկանում է երկրի տարածքում տեղակայել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների ռшզմաբազաներ. ԶելենսկիՓոփոխություններ են գալիս․ կարևոր նորություն մեկ ժամից․ Նարեկ ԿարապետյանՊատերազմի սպառնալիքով Ալիևը զիջումներ է կորզում Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանԺողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանՓաստորեն մարդիկ պարտավոր են դեմքով ճանաչել վարչապետի անվտանգության աշխատակիցներին․ Արեգ ՍավգուլյանԱրցախի օկուպացիան և բնակչության բռնի տեղահանումը վատ նախադեպ է այլ երկրների համար․ Աննա ԿոստանյանՀայոց գալիք հաղթանակն այլընտրանք չունի ու դա կարող է իրականացնել միայն ուժեղ առաջնորդը. Թ. Առաքելյան Երեկ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսի ժամանակ ականատես եղանք համընդհանուր ոգևորության ու բացառիկ դրական մթնոլորտի. Արման ԱբովյանԱրցախը սկուտեղի վրա Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը Պրահայում․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը գործի է գցում «մոլդովական սցենարը» Կգնա՞ Փաշինյանը Մոսկվա, թե՞ ոչ. կախված է ընտրողից Ինչո՞ւ է հետաձգվել ամերիկյան պատվիրակության այցը Հայաստան Վերականգնվող էներգետիկան գրեթե հասել է համաշխարհային հզորության կեսին Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում անցկացված մենամարտում հաղթանակ է տարել չիլիացի բռնցքամարտիկ Ֆրանկո Ֆիլգեյրայի նկատմամբՅունիբանկը մեկնարկել է «Հրավիրի՛ր ընկերներիդ և ստացի՛ր բոնուս» ակցիան Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի առանձնատանը կազմակերպված ընդունելությանը Հայաստանի տարածքի մի մասը շարունակում է ռազմակալված լինել Ադրբեջանի կողմից․ Ավետիք Քերոբյան