Լրահոս
Կարևոր


Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի

Հասարակություն

Hraparak.am-ը գրում է. 

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Լատվիայի թեմի հոգեւոր սպասավոր տեր Խոսրով քահանա Ստեփանյանը վերջերս հայտնվել է քննադատությունների թիրախում՝ Տիկ Տոկում ծավալած գործունեության համար։ Մեր հարցազրույցն այդ գործունեության շուրջ է։

- Տեր Հայր, վերջերս համացանցում բուռն քննարկվում են սոցիալական հարթակներում Ձեր տեսագրությունները: Ոմանք դրական են վերաբերվում դրանց՝ զվարճալի, արտասովոր, նորարարական են համարում, իսկ ոմանք քննադատում են, դժգոհում: Ինչպե՞ս որոշեցիք սոցհարթակներում այդքան ակտիվ լինել:

- Մարդկության ամբողջ պատմության ընթացքում իշխող են եղել խոսքի փոխանցման, շփման տարբեր մեթոդներ: Համայնքային վաղ փուլերում մարդիկ հավաքվել են հրապարակներում և լսել խոսնակին, այնուհետև մարդիկ հավաքվել են թատրոններում, եկեղեցիներում, իսկ գրավոր խոսքի, տպագրության զարգացման հետ զուգահեռ, իշխող է դարձել տպագիր մամուլը և այլ գործիքներ, այնուհետև` ռադիոն, հեռուստատեսությունը և հիմա էլ` համացանցը և սոցկայքերը: Եկեղեցին միշտ օգտվել է խոսքի փոխանցման նոր գործիքներից: Այդ միջոցի անհրաժեշտությունը ես հատկապես զգացի, երբ համավարակի ընթացքում ստիպված էի ֆիզիկապես չհանդիպել հավատացյալներին: Հայաստանում ապրող մարդկանց համար երևի դժվար է պատկերացնել բալթյան երկրներում, մասնավորապես՝ Լատվիայում սահմանված հակահամաճարակային միջոցառումների խստությունը: Շուրջ 3 ամիս հաստատված էր պարետային ժամ, և որևէ մեկը իրավունք չուներ եկեղեցի գալու՝ դրա համար սահմանված էր մեծ տուգանք և՜ հավատացյալին, և՜ եկեղեցուն, արգելված էին անգամ տնայցերը և առհասարակ յուրաքանչյուր հավաք: Այս նախաձեռնությունը ծնվեց կենսական անհրաժեշտությունից՝ շարունակելու մարդկանց փոխանցել Աստծո խոսքը և եկեղեցու ավանդույթները: Սա է հիմնական պատճառը, որ բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Վարդան եպս. Նավասարդյանի օրհնությամբ ձեռնամուխ եղա այս գործին:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, իհարկե, ինչպես յուրաքանչուր խոսք, իմն էլ կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց՝ հակառակը: Սա նման քարոզչության իմ առաջին փորձն էր, թերևս եղել են որոշակի սայթաքումներ, որոնք հանրության կողմից բացասական են ընկալվել, ինչի համար ես խորապես ցավում եմ: Սակայն յուրաքանչյուր գործընթաց հղկվում է փորձով:
 
-Սոցիալական հարթակներում քիչ չեն հոգևոր բովանդակությամբ էջերը, որոնք վարում են նաեւ հոգևորականները, սակայն քչերն են նման քանակի դիտումներ, կիսումներ և հաջողություն ունենում՝ ինչպես Դուք: Մինչեւ 300 հազար դիտում ունեք՝ կարծեմ։ Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
 
-Այստեղ որևէ գաղտնիք չկա: Յուրաքանչյուր տեսագրություն պատրաստելու համար ջանք և աշխատանք է տարվում: Մենք մտածում ենք հնարավորինս մատչելի և հետաքրքիր տեսագրություններ պատրաստելու մասին, որոնք իրենց մեջ կկրեն նաև ուսուցողական, ինֆորմատիվ բնույթ: Իհարկե, օգտագործում ենք նաև այդ շրջանակներում հայտնի երաժշտական ստեղծագործություններ, որոնք չափազանց տարբերվում են եկեղեցական և ազգային երաժշտությունից, սակայն միևնույն ժամանակ գրավում են ժամանակակից հնչողությունների սիրահարներին:

Շատերը, օրինակ, անծանոթ են քահանայական զգեստներին, որոնք մեր եկեղեցական ավանդության կարևոր մասն են: Յուրաքանչյուր նման տեսանյութ ունի իրեն ուղեկցող պարզաբանող հատված, որը, ցավոք, չի շրջանառվում այլ սոցկայքերում: Միևնույն ժամանակ թրենդային տեսանյութերը ունեն իրենց հատուկ կանոնները՝ հստակ տևողություն և ձևաչափ: Մարդիկ հաճախ թյուրիմացության մեջ են ընկնում՝ ենթադրելով, որ ես անհարգալից եմ վերաբերվում քահանայական զգեստներին կամ Սուրբ Գրքին, սակայն այդ կարծիքները արդյունքն են ընդհանուր պատկերը չտեսնելու, որովհետև իմ յուրաքանչյուր տեսանյութ ունի իր բացատրությունը: Մենք փորձում ենք համադրել անխոս տեսագրությունները և բովանդակային համառոտ խոսքը, որպեսզի ընկալվի վերջնանպատակը:
 
-Դատելով տեսագրություների բովանդակությունից, կարելի՞ է ենթադրել, որ դրանք նախատեսված են հատկապես երիտասարդ լսարանի համար:
 
-Սոցիալական կայքերում գրանցված են և օգտագործում են տարբեր տարիքային խմբեր, որոնք հաճախ հավասարապես անտեղյակ են Հայ Եկեղեցու ավանդույթից և քրիստոնեական ճշմարտությունից: Մենք փորձում ենք հետաքրքրել բոլորին, որպեսզի մեր տեսագրությունները առիթ հանդիսանան եկեղեցին և քրիստոնեությունը ճանաչելու:
Ես իրապես տեսնում եմ այդ արդյունքը, որովհետև նամակներ եմ ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ դեռահասներից մինչև հասուն մարդիկ ինձ դիմում են խորհրդի ակնկալիքով: Սա լավագույն գնահատականն է իմ արածի, քանի որ իմ նպատակը մարդկանց հետաքրքրելն է, բայց ոչ ինձնով, այլ՝ քրիստոնեությամբ, Հայ Եկեղեցով: Հազարավոր նամակները և հարցադրումները այդ հետաքրքրության վառ ապացույցն են:

-Ինչպե՞ս են Ձեր գործունեությանը վերաբերվում հավատացյալները և հոգևորականները:

-Դժվար է միանշանակ և ընդհանրական պատասխան տալ: Մարդկանց պատկերացումները տարբեր են: Ոմանք դեռևս չեն ընդունում, որ սոցիալական հարթակները լայն հնարավորություն են տալիս շփվելու մարդկանց հետ և ասելիք փոխանցելու, անկախ նրանց գտնվելու վայրից: Իրականում, ամենակարևորը սեփական ընկալումն է, երբ գործիքը գերագնահատում են, գործը կիսատ է մնում, որովհետև մարդն է, որ այն օգտագործում է: Խոսքի տարածման որևէ միջոց չի կարող մեղավոր կամ անմեղ լինել, այդ իսկ պատճառով կարևոր է, թե ինչպես ես դու վերաբերվում դրան:

-Ի՞նչ կասեք Ձեզ քննադատողներին:

-Ես շատ ուրախ եմ, որ մարդկանց հետաքրքրում է իմ գործունեությունը, և ըմբռնումով եմ մոտենում յուրաքանչյուր բովանդակային քննադատության: Փառք Աստծո, այսօրվա տեղեկատվական հարթությունը մարդկանց լայն հնարավորություններ է ընձեռում` ծանոթանալ Աստծո խոսքին՝ սեփական ընկալումներին և ճաշակին համաձայն ձևերով: Տեղեկատվական բազմազանության մեջ ես առաջարկում եմ իմ տարբերակը և ցանկանում եմ, որպեսզի մարդիկ սոցկայքերը օգտագործեն ոչ միայն անպտուղ ժամանցի, այլև հոգևոր լիցքեր ստանալու, եկեղեցում իրենց ներկայությանը կամ բացակայությանը ևս մեկ անգամ անդրադառնալու համար:

 

Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանԻ՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըՈւկրաինայում միջազգային հաքերային խմբավորումը ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքացիներից 100 միլիոն դոլար է հափշտակել«Tesla»-ն Էրեբունի-Աթոյան խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը Ահազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան «Գահերի խաղը» գալիս է մեծ էկրան. Warner Bros.-ը մշակում է Վեստերոսի նվաճման մասին ֆիլմ Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովԱրդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. ՓաշինյանՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Ալլա Պուգաչովայի ողջ ընտանիքը հավաքվել է Կիպրոսում՝ նշելու երգչուհու 77-ամյակը Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսը