Սպանված կապիտանի գործը փակել են. ռազմական ոստիկանների վրեժի վարկածը այդպես էլ չքննվեց
ՀասարակությունForrights.am-ը գրում է.
Մոտ 3 տարի առաջ Մեղրիի զորամասում առևղծվածային հանգամանքներում մահացավ ապրիլյան պատերազմի հերոս, հետախուզական վաշտի հրամանատար, կապիտան, նախկինում հատուկ ջոկատային Անդրանիկ Մկրտչյանը Նա ծնունդով Ապարանից էր:
Մահից առաջ նա սմս-հաղորդագրություն էր գրել ընկերուհուն, որ կես ժամից նորից կգրի ու չի գրել: Երեք տարի շարունակ զինդատախազությունն ու իններորդ կայազորային քննչականը կապիտանին ինքնասպան են ներկյացնում, քննություն վարելով քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ «Ինքնասպանության հասցնելը», մինչ օրս չնշելով ինքնասպանության որևէ պատճառ:
Համաձայն քրեական գործում առկա նյութերի, մասնավորապես կապիտան Մկրտչյանի դիակի դատաբժշկական եզրակացության, կրակոցը արձակվել է կզակի տակից, և գնդակը, անցնելով կապիտանի գլխի կարևորագույն օրգանների միջով, դուրս է եկել ծոծրակագագաթային հատվածից: Հետագայում ներկայացված գնդակի բջջաբանական ուսումնասիրությամբ /այն, ի դեպ, ոչ մի կերպ չէին ուզում կատարել, բայց ի վերջո տուժող կողմի համառ պնդումներով ու մեծ ուշացումով իրականացվեց — Ս.Ս./ այդ գնդակի վրա որևէ հյուսվածքի, այդ թվում նաև ուղեղանյութի բջիջներ չհայտնաբերվեցին: Սա վկայում է, որ գնակը հանցավոր կերպով փոխված է եղել: Կապիտանի հագուստը թաց էր, ձեռքը՝ եղել է ցեխոտված: Զենքի վրա չկան Անդրանիկի մատնահետքերը:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին գործով քննությունը կասեցվել է ինքնասպանության դրդող անձի անհայտ լինելու հիմքով: «Լրագրողներ հանուն մարդու իրավուքների» կազմակերպության փաստաբան Խանում Մկրտչյանը, որը կապիտանի հարազատների շահերն է ներկայացնում, միջնորդել է քննչական մարմնին վերացնել կասեցման որոշումը, վերսկսել քննությունը, նշանակել մի շարք փորձաքննություններ, քանի որ կան բազմաթիվ փաստեր, որոնք հիմք են տալիս կասկածելու, որ կապիտանին սպանել են:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում