Աղազարյան Հովիկը աչք է դրել Վարդգես Գասպարի մենաշնորհի վրա և սպառնում է պառկել...Հարութ Գասպարյան
ՀասարակությունՀարութ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ծառուկյան ընտանիքի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վերաբերյալ բազմաթիվ աբսուրդային մեկնաբանությունների ականատես եղանք: Սակայն ամենաաբսուրդայինը ինչ խոսք ՔՊ-ական Աղազարյան Հովիկի բարբաջանքն էր: Հովիկ Աղազարյանի հերթական մտքի փայլատակումից ծնվում է միտքը, որ եթե արձանը դրվի Հրապարակում ինքը պառկելու է Հրապարակում ու թույլ չի տալու տեղադրել այնտեղ: Սակայն օրինակ Աղազարյանը չի հստակեցնում իր գործողությունները այն պարագայում, որ արձանը տեղադրվի օրինակ Մասիվում կամ Ծաղկաձորում:

Հետո Աղազարյանի մտքի փայլատակումները գնում է դեպի բարեգործության ոլորտ, Աղազարյանը, որ կյանքում անգամ մի ճանճի չի օգնել, շատ ինքնավստահ կերպով կարծիք է հայտնում, որ բարեգործությունը գրեթե երբեք անշահախնդիր չի լինում: Ու շատ հետաքրքիր է Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու մեջ, որն է Ծառուկյանի շահը: Հա երևի այն, որ տուրիստներ կգան ու Հայաստանում տուրիզմը կզարգանա, կամ որ հավատավոր ժողովուրդը կհամախմբվի այդ գաղափարի շուրջ: Ինչևէ այս ամենը Աղազարյան Հովիկի ուղեղին հասու չէ, Աղազարյանը միայն մարդկանց կարող է զվարճացնել իր մտքի փայլատակումներով, սակայն շատ ցավալի է ,որ նման տգետ անմեղսունակը այսօր մեր խորհրդարանում է: