Ռուս խաղաղապահները սկսել են Ղազախստան մեկնելու նախապատրաստությունները
ՀասարակությունՌուսաստանը սկսել է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու նախապատրաստական աշխատանքները։ Օրենբուրգի մարզի ռազմական աերոդրոմի ավիագունդը բերվել է մարտական պատրաստության, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։
«Բացի այդ, ըստ նախնական տվյալների, 11-րդ գվարդիական ինժեներական բրիգադը, որն այժմ գտնվում է Կամենսկ-Շախտինսկի քաղաքում, կարող է տեղափոխվել հարևան հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
REN TV-ի փոխանցմամբ՝ Ղազախստան մեկնելու հրաման նաև ստացել են 76-րդ օդադեսանտային դիվիզիայի հատուկ նշանակության ու 45-րդ օդադեսանտային հատուկ նշանակության ջոկատները։ Նախատեսվում է նաև լրացուցիչ ռազմական ուժերի տեղափոխում Ղազախստան:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։
Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել էր, որ Ղազախստանը երկրում ստեղծված իրավիճակը դիտարկում է որպես արտասահմանից ներխուժում։