Լրահոս
Կարևոր


Մոսկվան կներխուժի՞ Ղազախստան․ ՌԴ ԱԳՆ չարագուշակ հայտարարությունը

Հասարակություն

Lragir.am-ը գրում է. 

Ղազախստանի իրադարձությունների կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ «ուշադիր հետեւում են եղբայրական հարեւան երկրում տեղի ունեցող իրադարձություններին», ինչպես նաեւ կապ են պահպանում երկրում գործող ռուսական առաքելությունների հետ։ Իր հերթին, Կրեմլի խոսնակն ասել է, որ Ղազախստանի իշխանությունը չի դիմել Մոսկվային օգնության համար։ Երբ Մոսկվան խոսում է եղբայրության մասին, դա արդեն իսկ սպառնալիք է։ Եղբայրական էին նաեւ ուկրաինացի, հայ ժողովուրդները։

 

Ղազախստանի արեւմտյան նավթային շրջաններում սոցիալական պահանջներով սկսած բողոքի ցույցերը վեր են ածվել քաղաքական պահանջներով զանգվածային ելույթների երկրի տարբեր շրջաններում։ Հնչում են «ծերուկ, հեռացիր» կոչեր՝ ուղղված Նազարբաեւին։ Չնայած Նազարբաեւը հեռացել է նախագահի պաշտոնից, սակայն շարունակում է մնալ երկրի իրական ղեկավարը, իսկ ներկայիս նախագահ Տոկաեւը, ըստ ղազախ քաղաքագետների, ընդամենը կատարում է նրա ցուցումները եւ բարեփոխումներ չի անում։ Ղազախ քաղաքագետները նշում են, որ հանրությունը պահանջում է փոխել «Նազարբաեւի մոդելը»։

Երկրի ամենախոշոր քաղաքում՝ Ալմաթիում ցուցարարները գրավել են մի շարք վարչական շենքեր, այդ թվում նախագահի նստավայրը։ Շատ քաղաքներում ոստիկանությունը կամ անցել է ցուցարարների կողմը, կամ հրաժարվել է ծառայություն իրականացնել։

Ղազախստանը ԵՏՄ հիմնադիր անդամ է եւ պրոռուսական բլոկների անդամ։ Նազարբաեւի օրոք երկրում կտրուկ փոխվել է ժողովրդագրական պատկերը, եւ նախկինում «ռուսաֆիկացված» երկրում էթնիկ ռուսների թիվը նվազել է, պետական քաղաքականություն է վարվում ղազախերենի ամրապնդման եւ ռուսերենը դուրս մղելու ուղղությամբ։ Նաեւ այդ նպատակով է մայրաքաղաքը Ալմաթիից տեղափոխվել Աստանա։

Մոսկվան բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել այս կապակցությամբ, ներկայացնելով նաեւ տարածքային պահանջներ։ Մասնավորապես, Ղազախստանի հյուսիսային ռուսաբնակ շրջանների, կամ հարավային Սիբիրի հանդեպ, որոնք խորհրդային տարիներին մտցվել են Ղազախստանի կազմի մեջ։ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում նշվում է, թե Պուտինը ծրագրում է ստեղծել «սլավոնական միասնական ունիտար պետություն», որի կազմի մեջ պետք է մտնեն ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանի հյուսիսային շրջանները։ Կիրագործի՞ իր այս ծրագրերը Մոսկվան, հայտարարելով «հայրենակիցներին օգնության հասնելու» մասին, ինչպես Ուկրաինայի դեպքում, որի դեմ պատերազմը սկսեց երկրորդ մայդանից հետո։

ԽՍՀՄ կազմավորումից հետո Ղազախստանի ներկայիս տարածքը եղել է ինքնավար Կըրգզստանի կազմում, հանրապետության կարգավիճակ է ստացել 1936 թ․։ Ղազախական հանրապետության առաջին ղեկավարը եղել է հայազգի Լեւոն Միրզոյանը։ Ղազախների պատմության անգնահատելի աղբյուրը հայկական վկայագրերն են։  

Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով Վինիսիուսը գերազանցեց Մեսիի ռեկորդը Թուրքիայում 83 մարդ է ձերբակшլվել դպրոցներում տեղի ունեցած hրաձգnւթյունների գործերովՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՇաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով Նրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»