Նուր Սուլթանում արտակարգ դրություն է
ՀասարակությունՂազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևն Ալմաթիից հետո արտակարգ դրություն է մտցրել Նուր-Սուլթանում: Նախագահի հրամանագիրը հրապարակվել է պաշտոնական կայքում։
Ինչպես գրում է nur.kz կայքը, արտակարգ դրությունը կգործի մինչբ հունվարի 19-ը:
Բացի այդ, Նուր-Սուլթան քաղաքում արտակարգ դրության ընթացքում կգործի պարետային ժամ՝ 23:00-ից մինչև 7:00-ն:
Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են նոր տարվա առաջին օրերին։ Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել ցույցերի՝ բողոքելով հեղուկ գազի գնի կրկնակի թանկացման դեմ։
Տոկաևը հանձնարարել է ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու իրավիճակը, որը հունվարի 4-ին հայտարարել է, որ պատրաստ է կատարել ցուցարարների հիմնական պահանջը և նվազեցնել գազի գինը։ Սակայն բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ալմաթիում հունվարի 4-ին ցուցարարները բախումներ են կազմակերպել անվտանգության աշխատակիցների հետ, որոնք էլ ի պատասխան արցունքաբեր գազ և խլացուցիչ նռնակներ են կիրառել։
Ավելին՝ այստեղ