Ո՞վքեր չեն կարող գնալ Ռուսաստան աշխատելու հունվարի 1-ից. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
ՀասարակությունԻնչպես գիտենք շատերն են գնում Ռուսաստանի Դաշնություն ՝ ժամանակավոր աշխատելու: Հայաստանից էլ շատ-շատերն ընտրում եմ արտագնա աշխատելու այդ ճանապարհը: Սակայն Ռուսասատնի Դաշնությունը որոշակի սահմանափակումներ է դրել գալիք տարվա հունվարի 1-ից սկսած:
Հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիներին կարող են արտաքսել Ռուսաստանից՝ ապօրինի աշխատանքային գործունեության համար, իսկ գործատուներն այդպիսի աշխատողներ վարձելու համար կարող է տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին այսօր հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։
«Հունվարի 1-ից ապօրինի աշխատանքի համար, տուգանքներից (մինչեւ հինգ հազար ռուբլի) բացի, օտարերկրացիների նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել Ռուսաստանից արտաքսման եւ վերադարձի մուտքի արգելքի հետ կապված։ Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ապօրինի ներգրավման համար գործատուները կարող են տուգանքների (մինչեւ 800 հազար ռուբլի) ենթարկվել յուրաքանչյուր այդպիսի աշխատակցի համար», — ասվում է մամուլի կենտրոնում:
ՆԳՆ-ում նշել են, որ դեկտեմբերի 31-ին կավարտվեն Ռուսաստանի նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցառումները, որոնք օտարերկրացիներին թույլ էին տալիս կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու օրինականորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։