Լրահոս
Կարևոր


Եթե Կառավարությունը բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, նվազագույնը 80,000 գործազուրկ կավելանա․ Գագիկ Մակարյան

Հասարակություն

Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, գործազրկության մակարդակը բավականին կբարձրանա, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ «Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում։ Հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ ավելի արդյունավետ, ուժեղ տնտեսական օրենքներ, փոփոխություններ չեն ընդունվում»,- նշեց նա։ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձեռնարկությունների մեծ մասը գումարներ չունի աշխատավարձ վճարելու, ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար, արդեն իսկ կան նաև սնանկացման դեպքեր․ «Վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել»,- ասաց նա։

- Պարոն Մակարյան, արտակարգ դրության սահմանափակումներից հետո ի՞նչ վիճակում են այժմ գործատուները, ի՞նչ վնասներ է կրել բիզնեսը։ Տվյալներ ունե՞ք, թե քանի բիզնես է փակվել այս ընթացքում։

- Բիզնեսների փակման վերաբերյալ տվյալներ դեռ չունենք, բայց մենք 2 ամիս առաջ վերլուծություն ենք կատարել․ ձեռնարկությունների մոտ 86 տոկոսը նշել էր, որ իր գործունեությունը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մինչև 90 օր։ Այդ 90 օրը հուլիսի վերջին է ավարտվում, այսինքն, մենք դեռ պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե արդյոք կարողանում են իրենց գործունեությունը վերականգնել նախկին մակարդակին։ Բայց քանի որ զուգահեռ կորոնավիրուսի բացասական ազդեցությունը շարունակվել է, կարծում եմ, որ այդ ժամկետը կերկարի։ Բնականաբար, ավելի շատ տուժողը տուրիզմի, սպասարկման, հանրային սննդի ոլորտներն են, կարի ոլորտի որոշ ընկերություններ տևական ժամանակ չաշխատեցին։ Նաև պահածոյացման գործարանների մոտ խնդիրներ կան՝ պայմանավորված այլ երևույթներով, օրինակ, նախկինում վերցված վարկերի վերադարձելիության կամ նոր մթերումներ կատարելու համար գումարների բացակայությունը, ՌԴ-ում գների անկումը, որի պատճառով իրենց ապրանքները քիչ կամ էժան են վաճառվել, հատկապես՝ ալկոհոլային խմիչքներ, պահածոներ։ Մարդիկ դեռ անցյալ տարվանից վարկեր ունեն վերցրած, որոնք դեռ փակված չեն, հիմա մտածում եմ, որ աշնանը՝ խաղողի մթերման ժամանակ, այդ վարկերը դեռ չփակած` հիմա իրենք նոր վարկեր կվերցնե՞ն, թե՞ ոչ, կմթերե՞ն, թե՞ ոչ։ Սա կարող է կոլապսի բերել գյուղատնտեսության ոլորտում, շատ մեծ քանակի մթերքներ ուղղակի չմթերվեն, չվերցվեն վերամշակման համար։

- Տնտեսվարողների վատ վիճակը, բնականաբար, վատ է անդրադառնում նաև աշխատողների վրա։ Օրինակ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված` ապրիլ ամսվա արձանագրությամբ՝ 71 հազար 471 աշխատատեղ էր փակվել, որից  50 հազարը վերաբացվել է, իսկ մնացածն այլևս չեն վերաբացվելու։ Կարո՞ղ է գործազրկության մակարդակն էլ ավելի բարձրանալ։

- Այդ ձեռնարկություններին ուղղված հարցումները, որ մենք կատարեցինք, նրանց մեծ մասը նշում էր, որ ինքը գումարներ չունի աշխատավարձ վճարելու և իր ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու համար։ Այո, բիզնեսը հնարավոր է չկարողանա վերականգնվել, գնա փակման, սնանկացման։ Ի դեպ, սնանկացման դեպքեր արդեն կան, կազմակերպություններ կան, որ իրենք իրենց սնանկ են ճանաչել կամ պետական մարմիններն են աստիճանաբար ճանաչում։ Այստեղ կարևոր է նաև, թե Կառավարությունը ինչպես են ուզում օգնել, որ վերականգնվի իրավիճակը։ Հակաճգնաժամային միջոցառումները տարբեր էֆեկտիվությամբ ազդում են, տարբեր նշանակություն ունեցել են, բայց դրանք, ցավոք, շատ որոշիչ չեղան, գերակշռող չեղան տնտեսության համար։ Ավելի այլ քայլեր պետք է արվեն, որոնք դեռ չեն արվում՝ կապիտալ ծախսերը, պետական գնումների ծավալները ցածր մակարդակի վրա են։ Օրինակ, շինարարությունը կարող է շատ լավ գեներացնել ամբողջ շինարարական շղթայի զարգացումը՝ շինարարական նյութերի արտադրությունից մինչև ներմուծվող շինանյութերը, շինարարական պրոցեսները։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ աշխատանքների ուղղությամբ դանդաղ է գնում գործընթացը։ Կապիտալ ծախսերի բավականին մեծ թերակատարում է եղել։ ՀՀ-ն նաև շատ ուշադրություն պետք է դարձնի պարենային անվտանգության խնդիրներին, որովհետև Հայաստանը ավելի բլոկադայի մեջ գտնվող պետություն է՝ փակ սահմանների, Վերին Լարսի խնդրի առումով։ Տեղական արտադրությունները նաև կարելի էր զարգացնել՝ պետական աջակցություններով, որոնք բերեին պարենի ապահովման և գյուղատնտեսական ոլորտի զարգացման, վերամշակվող արդյունաբերության զարգացման, նոր աշխատատեղերի։ Ես հետևում եմ Կառավարության նիստերին և ԱԺ օրակարգին, տեսնում եմ, որ կտրուկ, ավելի արդյունավետ, ավելի ուժեղ տնտեսական օրենքներ, նորմատիվներ կամ փոփոխություններ չեն ընդունվում։

- Հակաճգնաժամային միջոցառումներից խոսեցիք, այդ համատեքստում մեկ այլ հարց էլ է բարձրացվում, որ մենք 4-5 ամիս է արտակարգ դրության իրավական ռեժիմում ենք ապրում, բայց աջակցությունը միանվագ է եղել։

- Այո, և այսպես շարունակելը, տարին այդ ձևով ամփոփելը շատ բարդ կլինի բիզնեսի համար։ Տնտեսությունը երբ ընկնում է, տնտեսության անկումը վերականգնելը բավականին դժվար է։ Դրա համար շատ կարևոր է, որ ուշադրություն դարձվի, որ այդ անկումը ուժեղ տեղի չունենա։

- ՊԵԿ-ը տվյալներ էր հրապարակել, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովվել է 680.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազումը կազմել է 17.6 մլրդ դրամ կամ 2.3%: Այսինքն` բիզնեսները փաստացի ամբողջ ծավալով չեն աշխատում, բայց հարկերը պետությունը վերցնում է, ընդամենը 2․3 % է քիչ հավաքագրվել։ Սա ավելի ծանր վիճակում չի՞ դնում բիզնեսին, հարկային արձակուրդներ չպե՞տք է տրամադրվեին։

- Իհարկե։ Մենք դեռ ապրիլ ամսից Կառավարությանը դիմել էինք ու բազմիցս ասել ենք, որ անպայման արձակուրդներ տրվեն, նույնիսկ հարկային բեռի թեթևացում իրականացվի։ Ես օրինակ առաջարկել էի 5 կարևոր օրենքներ վերանայել, որոնք շատ կարևոր են տնտեսության համար այս իրավիճակում՝ Հարկային, Աշխատանքային օրենսգրքերը, սնանկության, ներդրումների, ազատ տնտեսական գոտիների մասին օրենքները։ Սրանք կարող էին նախապայմաններ ստեղծել, որովհետև վերքեր ստացած բիզնեսին, տնտեսությանը հարկավոր է բուժել, առողջացնել, իսկ մենք նույն ռիթմով, ձևով շարունակում ենք հարկեր հավաքագրել։ Ենթադրենք գործատուները վերջին կոպեկները տվեցին հարկերին, չուզեցին տույժ ու տուգանքների ենթարկվել, բայց հետո՞, իրենք արդեն կանխիկ գումար չեն ունենա աշխատելու համար։ Այսինքն, եթե փող չկա, Կառավարության միջոցառումներից ոչ բոլորն են օգտվել, ուրեմն բիզնեսը բնականաբար կամ պետք է գնա շատ խիստ սահմանափակման՝ աշխատեղեր կրճատի, կամ պետք է ժամանակավոր դադարեցնի իր գործունեությունը։ Այս ռիսկերը կան։ Եվ ինչն է ցավալին, որ այս հարցերի շուրջ պետական մարմինները վերլուծություններ պետք է անեն, տեղեկությունը օգտագործվի, բայց մենք տեսնում ենք, որ նաև այս պրոցեսը չկա։

- Եթե Կառավարությունն այժմ բիզնեսի աջակցության այլ քայլեր չձեռնարկի, որի անհրաժեշտությունը տեսնում եք, ինչի հետևանքներ կլինեն։

- Ես ենթադրում եմ խնդիրների առաջացում կամ խնդիրների սրացում։ Առաջինը՝ տնտեսական անկում կլինի, երկրորդ՝ գործազրկությունը բավականին կարող է ավելանալ, իմ հաշվարկներով՝ նվազագույնը մինչև 80 հազար գործազուրկ կավելանա։ Երրորդը՝ ներքին սոցիալական վիճակը կարող է սրվել, չորրորդը՝ ՀՀ գյուղատնտեսությունը, եթե վերամշակման պրոցեսները չավարտվեն, կգնա աղքատացման, այսինքն` հատկապես գյուղական աղքատությունը կարող է ավելանալ։ Բայց ամենակարևոր խնդիրներից մեկը նաև հետևյալն է․ այսօր կորոնավիրուսի պայմաններում տնտեսության վերադասավորումներ են կատարվում աշխարհում, Հայաստանն էլ իր տնտեսությունը պետք է վերադասավորի՝ որոշակի ճյուղեր պետք է առաջ մղվեն, որոշակի ճյուղերի դերը պետք է հակառակը՝ նվազեցվի։ Այսօրվանից Կառավարությունը պետք է պատրաստվի հետկորոնավիրուսային իրավիճակում՝ որ ուղղությամբ պետք է աշխատի, բայց դա էլ չենք տեսնում։ Ես չգիտեմ Կառավարությունում ինչն է խնդիրը՝ տնտեսագիտական մտքի խնդիր է, թե գերատեսչության ղեկավարների խիզախության խնդիրն է, որ չեն խոսում, վախվորած են։ Վարչապետն էլ փորձում է ինչ-որ բաներ առաջ մղել, բայց այսօր հիմնականում կորոնավիրուսի օրակարգն է առաջ շարժվում, բայց օրակարգի մեջ պետք է լուրջ դերակատարություն ունենա տնտեսական մասը։

Մեծ եղեռնը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի դարավոր երազանքի թուրքական բարբարոս պատասխանն է , այ խաբեբա․ Հրայր Կամենդատյան Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է. Արամ ՎարդևանյանԻնդիանա Ջոնսին արժանի առեղծված. գիտնականը պնդել է, որ «Ուխտի տապանը» կարող է հայտնաբերվել նոր տեխնոլոգիաների միջոցով Ասում են, պատմութունը նորից ու նորից կրկնվում է, եթե ժողովուրդը դասեր չի քաղում ու չի ընտրում ուժեղ լինելու ճանապարհը. Գոհար Ղումաշյան21-րդ դարում մեր ամենամեծ վտանգը բնավ թուրքը չէ, այլ թուրքահպատակ հայի տեսակը՝ ազգային իմունիտետը ներսից քայքայող ու սեփական պատմությունն ու ինքնությունը ջանասիրաբար խմբագրող․ Լիլիա ՇուշանյանՕսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պшտերազմի դժվարին պայմաններում. ԷրդողանՑեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն ՄարուքյանԵթե ԱՄՆ-ը hարվածի իրանական նավթահnրերին, ապա Իրանը կպատասխանի ավելի մեծ nւժով. Իրանի փոխնախագահՀայաստանի ներսում գործում է թուրք–ադրբեջանական փափուկ ուժ․ Էդմոն ՄարուքյանԿոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվnւթյան ենթարկել այդ գործողությունները կատարած անձանց. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ երեկ Թուրքիայի դրոշն այրելnւ մասինՑեղասպանություն է նաև այն, երբ մեզ ասում են, թե Արարատը մերը չէ, կամ թե Արցախը Ադրբեջան է․ Արշակ ԿարապետյանԱպրիլի 24-ին Մոսկվայում անցկացվեց բազմամարդ բարեխոսական արարողություն՝ Թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք․ Ներսիսյանի գլխավորությամբԱպրիլի 24-ը՝ ոչ միայն հիշատակի, այլև պայքարի օր. Նաիրի Սարգսյան 1915․ կորուստ և շարունակություն՝ անանուն պատմություններ Հայոց ցեղասպանությունից ԱՄՆ բանակի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Մադուրոյի հեռացման գործողության վրա խաղադրույք անելով 400,000 դոլար շահելու համարԾիծեռնակաբերդում շեշտել եմ՝ անցյալի ցավ, ներկայի հիշողություն և ապագայի պահանջատիրություն՝ հանուն կանխարգելման. Նաիրր ՍարգսյանՄիքայել Սրբազանը՝ Հայոց ցեղասպանության մասինՊենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersԻ՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՑեղասպանում են ոչ միայն զենքով, այն պետական քաղաքականության հետևանք է. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիանԱյսօր փորձում են փոխել մեր պատմությունը, դա անթույլատրելի է. Թուրքիան պիտի ներողություն խնդրի. երթի մասնակից19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն են Թուրքիան աշխարհում 7-րդն է արևային էներգիայի արտադրության աճի տեմպերով Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղաuպանnւթյnւնը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել. Գագիկ Ծառուկյան Երախտամոռ ու սրբապիղծ ստահակներ, վախեցե՛ք Աստծու պատժից. Դավիթ ՍարգսյանԷլիտա՝ նախատեսված արտահանման համար. Մինչ Փաշինյանը կրճատում է հայկական համալսարանները, նրա երեխաները սովորում են Եվրոպայում ԶՊՄԿ-Ն որդեգրել է ժամանակակից բիզնես մոդել, որի հիմքում ընկած է պատասխանատվությունը ԴՕԿ և ՀՃԿ ներկայացուցիչները միասնական երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչում` Հավերժական և անմար կրակի մոտԻշխանությունը վերանորոգում, թ՞ե ավերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. տեսանյութ Այսօր ես կխոսեմ ցեղասպանությունների մասին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստինԹուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք. Նարեկ Կարապետյան Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող դառնալ սակարկության առարկա կամ ժամանակավոր օրակարգային հարց. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան «Նեմեսիս» գործողության շրջանակներում պատժվեցին Հայոց ցեղասպանության կազմակերպիչները«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը դեպի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրԵս համոզված եմ՝ Ստեփանակերտի կենտրոնում կվերականգնենք Աստվածածնի հովանու մայր տաճարը. Չալաբյան Ցեղասպանության ճանաչումն արտաքին քաղաքականության մեջ պիտի լինի, որովհետև այն ունի անվտանգային նշանակություն. Էդմոն Մարուքյան Մենք այլևս թույլ չենք լինելու․ «Ուժեղ Հայաստան»«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցինՔաղաքական մեկ սխալ հայտարարությունը կամ մեկ սխալ որոշումը կարող է ժողովրդին կանգնեցնել ցեղասպանության վտանգի առաջ. Մհեր ԱվետիսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միշտ անկախ միավոր է եղել և ՀՀ-ի մաս չի կազմել․ մեր արցախահայերը իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունք պետք է ունենան. Նարեկ Կարապետյան Վաղ թե ուշ Թուրքիայի Հանրապետությունը ճանաչելու է անմեղ հայերի կոտորածը․ Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Թուրքիայից տարածքային պահանջ չունենք. Նարեկ Կարապետյան Արևմտյան Հայաստանը մեր ժողովրդի հայրենիքն է, բայց մենք տարածքային պահանջներ չունենք. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էԵրաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ