ՊՎԾ աշխատակիցները մտել են Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունIrakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն այսօր վաղ առավոտից ստուգումներ են իրականացնում Երևանի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ՊՎԾ աշխատակիցներին՝ քաղաքապետարան ուղարկելու և Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը ուսումնասիրելու հրահանգը իջեցվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ուսումնասիրվել են մի շարք փաստաթղթեր, քաղաքապետարանի եկամուտների, բյուջի ծախսերի վերաբերյալ։
Իշխանությունները նպատակ ունեն գտնել ինչ-որ թերացումներ, որոնք հետագայում կարող են դառնալ քրեական գործ հարուցելու հիմքեր։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց, ասաց, որ ՊՎԾ -ն ուսումնասիրություններ է անում Երևանի քաղաքապետարանում։