Լրահոս
Կարևոր


Բնակչին ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը. մանրամասներ՝ Ասկերանի մոլորված քաղաքացուց

Հասարակություն

Ինչպես հայտնեցինք քիչ առաջ, այսօր՝ առավոտյան ժամը 07։30-ի սահմաններում, ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1971թ. ծնված բնակիչ Արմեն Աբրիկի Վերդյանի անհայտ կորելու մասին: Պարզվել է, որ նա առավոտյան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ և Ուղտասար համայնքների հատվածում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի ղեկավար Մհեր Վանեսյանի հետ, որն ասաց՝ դեպքը տեղի է ունեցել այս գիշեր.

«Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես կարող էր նա անցնել սահմանը, որովհետև ադրբեջանցիների դիրքերը մեր գյուղից բավականաչափ հեռու են, մոտավորապես` 20 կմ խորության վրա»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ երևի ոտքով է անցել ճանապարհը:

Խոսելով Ադրբեջանի սահմանը հատած բնակչի առողջական վիճակից՝ նա նշեց, որ որևէ խնդիր չի նկատել իր համագյուղացու մոտ. «Առողջական որևէ խնդիր չունի, սոցիալական խնդիր ևս: Ունի 4 երեխա՝ 3-ը տղա, մեկը՝ աղջիկ: Տղաներից մեկը զինվորական է, մյուսը` ոստիկան, իսկ երկու փոքր երեխաները դպրոցական են»,- պարզաբանեց Մհեր Վանեսյանը՝ նշելով, որ մոլորված բնակիչն էլ շինարար է:

Մեր այն հարցին, թե տանեցիները ինչպես են իմացել Արմեն Աբրիկի Վերդյանի` սահմանը անցնելու լուրի մասին, համայնքի ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ, իրեն անգամ չեն դիմել, երբ ժամեր շարունակ չեն կարողացել գտնել ընտանիքի հորը. «Տանեցիները գնացել են ոստիկանություն  և ասել, որ Արմենը երեկվանից չկա, բայց երևի չեն էլ պատկերացրել, թե ինչ կարող է եղած լինել նրա հետ: Ես էլ նոր եմ իմանում կատարվածի մասին»,- նշեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը, թե արդյոք սահմանների մոտ Արմեն Վերդյանը որևէ աշխատանք ուներ իրականացնելու և դա՞ էր պատճառը ուժ ժամին իր՝ այնտեղ հայտնվելու, համայնքի ղեկավարը բացառեց դա. «20 կմ այն կողմ սահամանամերձ գոտի է, այնտեղ որևէ գործ չէր կարող ունենալ: Ադրբեջանցի զինվորներն են տարել, թե ինքն է հատել սահմանը, չենք կարող ասել»,- նշեց նա՝ հավելելով, որ բանակցություններից դեռ որևէ լուր չկա, դրանք շարունակվում են:

Զվարթ Պետրոսյան

Հացիկ գյուղում «Ford» է այրվել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը շնորհավորանքներ է ստանում հեղինակավոր մարզական կառույցներիցԱրցախ վերադարձի իրավունքը երաշխավորված է Արդարադատության միջազգային դատարանի կողմից․ Ավետիք ՉալաբյանԱյս շաբաթ ես և իմ գործընկեր Աննա Կոստանյանը պաշտոնական այցով գտնվում էինք Բրյուսելում.Ավետիք ՉալաբյանԻրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան«Զննությանն ինչպե՞ս պետք է խոչընդոտենք․ գիշերը գանք դատարան՝ զննության արձանագրությունները ման գա՞նք»․ Արամ ՎարդևանյանԻշխանությունները փորձում են հասնել նրան, որ մեր ուժը չգրանցեն ընտրություններին. Ֆարսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը կանխատեսում էր հետևանքները, բայց գերադասեց մնալ իր Եկեղեցու և իր ժողովրդի կողքին«Իրենք տեսնում են, որ արդեն իրենց ճամպրուկները հավաքելու ժամանակն է»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ինՏեսանյութը աղճատված էր, մոնտաժված. Մելոյանը՝ ձայնագրությունների մասին (տեսանյութ) Ժողովուրդը լավ գիտի՝ ով, ինչ է խոստանում, մարզպետ կա՝ տուն է բաժանում. Նարեկ Կարապետյան Տերմինոլոգիան, որն իշխանությունն օգտագործում է, շատ հատուկ է իրենց մտածելակերպին. դա իրենց լեզվամտածողությունն է. Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյան. «Ուզում են կասեցնել մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու երազանքը, բայց դա իրենց չի հաջողվելու»Թվայնացում և «կանաչ» էներգետիկա. ԶՊՄԿ-ն տրանսֆորմացնում է Հայաստանի արդյունաբերությունը 8 տարի իշխել են, երկիրը աղքատության մեջ է, թող գնան․ Կարապետյան Ընտրությունը լինելու է ոչ կուսակցությունների, այլ Հայաստանի լինել - չլինելու միջև․ Արմեն ՄանվելյանԴավիթ Մինասյանն ազատ է. «ՀայաՔվեն»` պայքարի կիզակետում Ըստ Գլխավոր շտաբի պետի՝ ռազմակալված տարածքները վերադարձնելու խնդիր դրված չէ․ Ավետիք ՔերոբյանՈւղղորդված մարդիկ զանգահարում ու օգնություն են խնդրում, որ մեկն ասի՝ կմտածեմ, գլխին սարքեն. Նարեկ Կարապետյան Ի՞նչ է այսօր սպասվում Սամվել Կարապետյանին․ իրավիճակը՝ դատարանի բակումԻնչպես բերման ենթարկեցին Վաղինակ Ղազարյանին Իրանում պատերազմը Եվրոպային հիշեցրեց «կանաչ» անցման մասին Երթ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի (տեսանյութ)Ազատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն հանուն փոփոխության Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին «Ցանկացած ելք մեր վարքագիծը չի փոխի»․ Կարեն ԿարապետյանՄայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Խորհդարանն ընդունեց ռուսական ալիքների դեմ օրենքը Փաշինյանի սիրտը վիրահատական միջամտություն է ցանկանում Տարօրինակ արտահանում Հայաստանից Ադրբեջան Ակադեմիական քաղաքը սննդի խանութում կեղծ պարֆումերիայի դարակ է. Հրայր Կամենդատյան Փաշինյանը մինչև հիմա չի գիտակցել իր՝ որպես պետական պաշտոնյայի, տեղը․ Մենուա ՍողոմոնյանՀիմա միլիարդավոր պարգեւավճարները ամսե ամիս են բաժանելու. Հրայր Կամենդատյան Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան Ինչ-որ մի փոսից 80 միլիարդ դրամ են գտել. Հրայր Կամենդատյան Գործ սարքող թագավորի հեքիաթը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովԵվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄեծ Բրիտանիան պատրաստվում է սննդի պակասի ռիսկին՝ Իրանի շուրջ հակամարտության ձգձգման դեպքում. BBCApple-ը պատրաստում է մատչելի Mac Neo. նոր կոմպակտ համակարգիչ՝ 299 դոլարով